Կոմիքս՝ հիերոգլիֆներից մինչև գունազարդ ամսագրեր

Կոմիքսը կամ ծաղրանկարաշարը պատկերների միջոցով ստեղծվող պատմություն է։ Անգլախոս երկրներում անգլերեն կոմիքսներին անվանում են «գրաֆիկ նովելներ»։ Կոմիքսները ունենում են փոքրիկ տարածքներ, որտեղ էլ գրում են տեքստերը։ 

Սովորաբար կոմիքսները տպագրվում են թերթերում և ամսագրերում՝ ունենալով պատկերների երկար շարք. յուրաքանչյուր պատկեր տեղադրվում է վանդակի մեջ՝ որպեսզի ընթերցողը կարողանա ճիշտ հերթականությամբ կարդալ կոմիքսը։ 

Տեսաբանները և պատմագետները կոմիքսի ծագումնաբանությունը տեսնում են Եգիպտոսի հիերոգլիֆներում, Ֆրանսիայի լասկվաքսներում, Հռոմի՝ Տրայանի սյան վրա, Նորման Թեպեստրինի 11-րդ դարի փայտե զարդարումներում, Միքելանջելոյի «Վերջին դատավարությունը» կտավում, Ուիլիամ Հոգարթի փորագրություններում և այլն։ 

Այնուամենայնիվ, կոմիքսները, որպես առանձին ժանր, առաջացել են 19-րդ դարում: Դրան մեծապես նպաստել է տպագրության զարգացումը և թերթերի ու ամսագրերի հրատարակությունը: Եվրոպացիներն իրենց կոմիքսային ավանդույթի սկիզբ համարում են 1827 թվականը, իսկ որպես դրա սկզբնավորող՝ շվեյցարացի Ռուդոլֆ Թոփֆերին: 

Նկարիչների ընտանիքում ծնված Ռուդոլֆ Թոպֆերը, չնայած Ժնևի համալսարանի պրոֆեսոր էր, սիրում էր նկարել հումորային պատմություններ, և նրա ստեղծած «Պարոնայք Ժաբոյի և Կրեպենի պատմությունը» հրատարակվել է 1837 թվականին: 

Իսկ ամերիկացիներն իրենց կոմիքսների ստեղծման տարեթիվ են համարում 1890-ական թվականները, վայրը՝ «The Yellow Kid» թերթը, իսկ որպես ստեղծող՝ Ռիչարդ Աութկոլթին Ճապոնիան ևս ունի կոմիքսների իր նախապատմությունը: Ճապոնական կոմիքսները և մուլտերը, որոնք կոչվում են մանգա, ունեն հին պատմություն և սկսվում են 12-13-րդ դարերի Չոջու-Ջինբուցու-Գիգայից և 17-րդ դարի Տոբա-է և Կիբյոշի նկարազարդ գրքերից ու փայտե տպագրություններից։ Կիբյոշին բաղկացած էր հաջորդական պատկերներից, շարժման գծերից և ձայնային էֆեկտներից։

 Ճապոնիայում կոմիքսների ժամանակակից դարաշրջանը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և զարգացել Օսամա Թեզուկայի նկարած կոմիքսների շնորհիվ։ 

Հաջորդ տասնամյակներում ի հայտ են եկել այդ ժանրի տարբեր տարատեսակներ։ Ի սկզբանե կոմիքսները եղել են նկարազարդված հումորային պատմություններ: 

Դեռևս 19-րդ դարի Բրիտանիայում ամենահայտնին Pounch-ն էր։ Այնուհետև զարգացում են ապրել ամերիկյան կոմիքսները, և ստեղծվել են դրանց տարատեսակ ամսագրեր, օրինակ՝ Puck-ը, Judge-ը և Life-ն։

 Այդ ժամանակվա կոմիքսները լիաէջ էին և շատ հաճախ գունավոր։ Ավելի կարճ, սև ու սպիտակ, ամենօրյա կոմիքսները հայտնվել են 20-րդ դարի սկզբին և սկսել տեղ գտնել թերթերի էջերում: Ժամանակի ընթացքում սկսել են հայտնվել կոմիքսներ սուպերհերոսների մասին, և չնայած դրանք մերժվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այնուամենայնիվ, վաճառքը շարունակում էր աճել: 

Զարգացում էին ապրում նաև այնպիսի թեմաները, ինչպես ռոմանտիկան, սարսափը։ 1960-ական թվականներին, միևնույն է, դարձյալ սուպերհերոսներն են հիմնավորվել կոմիքսներում որպես հիմնական թեմա։ Կոմիքսների հայտնի կերպարներ են՝ Սուպերմենը, Բեթմենը, Սարդ մարդը և այլք, որոնց հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։

45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինծառայության կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ Նավթի համաշխարհային գները նվազում են Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի «Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Գագիկ Սուրենյան Նալբանդյան փողոցում բախվել են Opel Astra G»-ն եւ «BMW 500»-ը. վերջինս հարվածել է «Mercedes-Benz C»-ին Երկար ժամանակով լույս չի լինելու Իսրայելը կխստացնի Ավստրալիայից եւ Իտալիայից ժամանողների մուտքն իրենց երկիր Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Զվարթնոց տաճարի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրասյանը Նորագավիթում BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին Արարատի մարզում բախվել են Subaru-ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. ԲԿ-ից հերքում են Վենետիկի կառնավալը ցանկանում են ընդհատել կորոնավիրուսի բռնկման պատճառով Արմավիրի մարզում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Սյունիքի մարզում 29-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է 44-ամյա վարորդի բեռնատար Volvo-ին. կա վիրավոր Թուրքիան փակում է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի բռնկման պատճառով. ԶԼՄ-ներ Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան 2019 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները․ Վիճակագրական կոմիտե Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
website by Sargssyan