Էր Ռիադը հերքում է Նեթանյահուի հետ գահաժառանգ արքայազնի հանդիպման հնարավորությունը

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ թագավորության գահաժառանգ արքայազնի եւ Իսրայելի վարչապետի հանդիպում չի նախատեսվում: Ըստ երեւույթին, այս հայտարարությունը պետք է հերքի իսրայելական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները գահաժառանգ արքայազնի եւ Բենիամին Նեթանյահուի միջեւ ենթադրյալ հանդիպման մասին, փոխանցում է AP-ն:

«Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ ոչ մի հանդիպում նախատեսված չէ: Այս հակամարտության ամենասկզբից Սաուդյան Արաբիայի քաղաքականությունն անչափ հստակ է եղել»,- Al Arabiya-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը: Նա հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունեն, եւ Էր ՌԻադը «հաստատուն կերպով աջակցում է Պաղեստինին», ընդ որում՝ հավելելով, որ Իրանին հակազդելու գործում Իսրայելին հետ ընդհանուր շահեր ունենալն ամոթալի չէ, քանի որ գոյություն ունեն համանման քաղաքականությամբ շատ այլ երկրներ:

Կարծիք կա, որ երիտասարդ գահաժառանգ արքայազնը քիչ է կարեկցում պաղեստինցիներին եւ ավելի է հակված անվտանգության ոլորտում Իսրայելի հետ համագործակցությանը, քան իր հայրը՝ թագավոր Սալմանը: Սակայն Սաուդյան Արաբիան շարունակում է հրապարակայնորեն ընդգծել, որ Իսրայելի նկատմամբ իր քաղաքականությունը չի մեղմում: Էր Ռիադը աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործում, բայց մի քանի օր հետո միացել է մուսուլմանական մյուս երկրներին՝ Սպիտակ տան ծրագիրն անվանելով «կողմնակալ»:

Մինչդեռ Նեթանյահուն պաղեստինցիների հետ խաղաղ համաձայնագրի բացակայության պարագայում աշխատում է մի շարք արաբական պետությունների հետ Իսրայելի կապերի ամրապնդման ուղղությամբ: Նա այս ամսվա սկզբին եզակի հանդիպում էր կազմակերպել Ուգանդայում Սուդանի անցումային կառավարության ղեկավարի հետ, իսկ հետո հայտարարել էր, որ երկու երկրները «հարաբերությունները կարգավորում» են: Հանդիպումը գնահատվել էր որպես Սուդանի հնարավորություն որպես լծակ օգտագոծելու Վաշինգտոնում Իսրայելի դիրքը, որպեսզի Խարտումին օգնի դուրս գալ իրավազուրկի միջազգային կարգավիճակից եւ իր տնտեսությունը վերականգնի:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի «Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Գագիկ Սուրենյան Նալբանդյան փողոցում բախվել են Opel Astra G»-ն եւ «BMW 500»-ը. վերջինս հարվածել է «Mercedes-Benz C»-ին Երկար ժամանակով լույս չի լինելու Իսրայելը կխստացնի Ավստրալիայից եւ Իտալիայից ժամանողների մուտքն իրենց երկիր Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Զվարթնոց տաճարի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրասյանը Նորագավիթում BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին Արարատի մարզում բախվել են Subaru-ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. ԲԿ-ից հերքում են Վենետիկի կառնավալը ցանկանում են ընդհատել կորոնավիրուսի բռնկման պատճառով Արմավիրի մարզում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Սյունիքի մարզում 29-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է 44-ամյա վարորդի բեռնատար Volvo-ին. կա վիրավոր Թուրքիան փակում է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի բռնկման պատճառով. ԶԼՄ-ներ Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան 2019 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները․ Վիճակագրական կոմիտե Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել Պուտինը պատմել է Ռուսաստանում «ապագայի զենքի» մասին Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Եղանակը Հայաստանում
website by Sargssyan