Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը վերսկսում է իր գործունեությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» բազմիցս անդրադարձել է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին, դրա ֆինանսավորման դադարեցմանը, առկա խնդիրներին, որոնց լուծումը, կարծես թե, արհեստականորեն ձգձգվում էր։ 

Երեկ մենք տեղեկություն էինք ստացել, որ ծրագիրը վերսկսում է իր գործունեությունը։ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտնական, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանը «Փաստի» հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը։ «Մենք դեռ ամիսներ առաջ հանդիպել էինք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ներկայացրել մեր դիրքորոշումը։ Դրանից հետո որևէ այլ հանդիպում չի եղել։ 

Սպասողական վիճակում էինք։ Այսօր արդեն կարող ենք ասել, որ ԵԳԱԾ-ն վերջապես կրկին վերսկսելու է իր գործունեությունը։

 Ենթադրում եմ՝ ծրագրի վերսկսումը կարող է կապված լինել գիտության կոմիտեի ղեկավար կազմի փոփոխության հետ։ Երկու հիմնական խնդիր կար դրված։ 

Մեկն այն էր, թե որ հիմնադրամը պետք է լիներ ֆինանսավորման փոխանցման խողովակը, ժամանակին այն երիտասարդական հիմնադրամն էր, մյուսը՝ ովքեր են այժմ լինելու ԵԳԱԾ ղեկավար մարմնում։ 

Առաջին՝ իրավական խնդրի լուծման դեպքում նախարարությունը դիմել է պարզ տարբերակին. քանի որ բյուջեի տողով ԵԳԱԾ-ին տրամադրվող ֆինանսավորումը գնում է գիտության կոմիտե, որոշվեց չդիմել որևէ հիմնադրամի օգնության։ 

Նոր հիմնադրամ ստեղծելու համար բավականին մեծ ռեսուրսներ են պետք։ Այս դեպքում գումարը կմնա գիտության կոմիտեում։ Այսինքն՝ այն, ինչ ժամանակին անում էր երիտասարդական հիմնադրամը, հիմա անելու է գիտության կոմիտեն։ Ղեկավար կազմի ընտրության համար կհայտարարվի մրցույթ։ Հին կազմն ամբողջովին փոխվելու է։ 

Ընտրված նոր ղեկավար կազմի գործառույթները, որը կոչվելու է մրցութային հանձնաժողով, մնալու են գրեթե նույնը։ Որոշ ժամանակ անց արդեն կիրականացվեն տարաբնույթ ծրագրեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Զաքարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինծառայության կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ Նավթի համաշխարհային գները նվազում են Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի «Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Գագիկ Սուրենյան Նալբանդյան փողոցում բախվել են Opel Astra G»-ն եւ «BMW 500»-ը. վերջինս հարվածել է «Mercedes-Benz C»-ին Երկար ժամանակով լույս չի լինելու Իսրայելը կխստացնի Ավստրալիայից եւ Իտալիայից ժամանողների մուտքն իրենց երկիր Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Զվարթնոց տաճարի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրասյանը Նորագավիթում BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին Արարատի մարզում բախվել են Subaru-ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. ԲԿ-ից հերքում են Վենետիկի կառնավալը ցանկանում են ընդհատել կորոնավիրուսի բռնկման պատճառով Արմավիրի մարզում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Սյունիքի մարզում 29-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է 44-ամյա վարորդի բեռնատար Volvo-ին. կա վիրավոր Թուրքիան փակում է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի բռնկման պատճառով. ԶԼՄ-ներ Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան 2019 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները․ Վիճակագրական կոմիտե Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
website by Sargssyan