«Փորձում են հասարակական հնչեղություն ունեցող տարբեր միջադեպերը, գործընթացները փաթեթավորել մեր պետականության համար մեծ վտանգ ներկայացնող թեզերով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

-Պարո՛ն Աբրահամյան, որոշ շրջանակներ փորձում են Պաշտպանության բանակում հերթական ցավալի դեպքերն օգտագործելով՝ կրկին սրել «հայաստանցի-արցախցի» թեման ու այդպիսով նոր բաժանումներ ստեղծել։ Ի՞նչ գործընթաց է սա՝ մասնավորապես նկարագրվածի վտանգավորության տեսանկյունից։

-Անթույլատրելի գործընթացներ են ընթանում: Նկատելի է երկու հիմնական սպառնալիք՝ «հայաստանցի-արցախցի» կեղծ օրակարգի առաջ մղում և զինված ուժերի, զինվորականների (հատկապես սպայական կազմի) դեմ արշավ: Փորձում են հասարակական հնչեղություն ունեցող տարբեր միջադեպերը, գործընթացները փաթեթավորել մեր պետականության համար մեծ վտանգ ներկայացնող թեզերով: Ցավալիորեն պետք է նշեմ, որ հաճախ այդ թեզերը լայնորեն տիրաժավորում են հատկապես սոցիալական ցանցերում, և հանրության մի մասը դրանք որպես իրականություն է ընդունում՝ իր հնարավոր բոլոր հետևանքներով:

Սա անվտանգության լուրջ սպառնալիք է, որի ուղղությամբ պետական ինստիտուտները լուրջ աշխատանք ունեն անելու:

-Բացի նշվածներից, փորձեր են արվում նույն ցավալի դեպքերին քաղաքական ենթատեքստ տալ՝ խնդիրը մատուցելով անգամ որպես Հայաստանի իշխանությունների դեմ գործընթացի։ Ընդհանրապես, ի՞նչ սահմաններ են հատվում, ինչպե՞ս պետք է կանգնեցնել այս ամենը՝ հաշվի առնելով նշված դրսևորումների անթույլատրելիության աստիճանը։

-Այն, որ վաղուց կարմիր գծեր են հատվել, երևի որևէ մեկի համար նորություն չէ: Բոլոր առումներով անթույլատրելի եմ համարում գործընթացը քաղաքական կամ մեկ այլ լույսի ներքո ներկայացնելը և առաջ մղելը: 

Այն, որ մի շարք ուղղություններում անելիքներ ունենք, դա անհերքելի է, սակայն իրադարձությունները տարբեր դիտանկյունից շահարկման առարկա դարձնելը, մարդկային ողբերգությունները տարբեր գործընթացներում ցանկալի ուղղությամբ ներկայացնելը ոչ միայն բարոյականության հետ կապված հարցեր են առաջացնում, այլև չափազանց խոցելի են դարձնում մեր անվտանգությունը։

-Իսկ ո՞ր դեպքերում է հնարավոր չեզոքացնել նման տրամադրություններ տարածելու և դրանցով որոշակի ազդեցություն ունենալու վերոնշյալ շրջանակների ցանկությունը։

-Առկա ռիսկերի չեզոքացումը երեք հիմնական մակարդակ է ենթադրում՝ քաղաքական, իրավական և տեղեկատվական: Առաջին՝ քաղաքական կուրս և քաղաքական հայտարարություններ, որոնք պետք է զսպեն հանրության շրջանում անվտանգության սպառնալիք պարունակող զարգացումները. այստեղ, բնականաբար, առաջնայինը պետական քաղաքականության ուղղություններն են:

Երկրորդ՝ իրավական մակարդակ, որը ենթադրում է իրավական հակազդեցությունը առկա սպառնալիքներին՝ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում: Երրորդը տեղեկատվական դաշտում իրականացվող գործողություններն են, որոնք առկա սպառնալիքները պետք է պահեն կառավարելի մակարդակում և նվազագույնի հասցնեն դրանց ազդեցությունը հանրության տարբեր խմբերի նկատմամբ:

-Նկարագրված խնդիրների համատեքստում, առհասարակ, ի՞նչ պետք է գիտակցի մեր հասարակությունը, ի՞նչ հանգամանքներ ու արժեքներ պետք է հաշվի առնել՝ բանակում տեղի ունեցող ցանկացած երևույթ մեկնաբանելուց կամ որևէ խնդրի անդրադառնալուց առաջ։ 

-Զինված ուժերում տեղի ունեցող իրադարձությունների վրա մեծ թվով գործոններ են ազդում: Շատ ժամանակ մամուլում, սոցիալական ցանցերում, նույնիսկ քաղաքական մակարդակում դրանք քննարկվում են խիստ հատվածական, հաշվի չեն առնվում դրանց բոլոր բաղադրիչները, ըստ այդմ՝ ո՛չ դիսկուրսն է ստացվում, ո՛չ ճիշտ դիագնոզը: Սա, բնականաբար, դրանց պատճառների վերացման առումով խնդիրներ է առաջացնելու։ Արդյունքում ունենում ենք հատվածական, կարճաժամկետ արդյունք, որին ստիպված ենք լինելու կարճ ժամանակ հետո կրկին անդրադառնալ:

-Վերջում՝ Արցախում սպասվելիք ընտրությունների մասին։ Կան հրապարակումներ, որ նախընտրական գործընթացները բարդ փուլում են, չեն բացառվում նաև լարված իրավիճակները։ Այս առումով ինչպիսի՞ն է իրավիճակը։

-Ասել, որ նախընտրական գործընթացները բարդ փուլում են՝ կլինի չափազանցված: Լարվածություններ, նախընտրական կրքեր, իհարկե, բացառելի չեն. երկու համապետական ընտրություններ են՝ Արցախի համար խոշոր իրադարձություններ: 

Մյուս կողմից՝ չավարտված պատերազմ, անորոշ հայտարարություններ և գործընթացներ: Որքան էլ մարդիկ հոգնեն ցանկացած իրադարձությունում պատերազմի վտանգի գործոնի քննարկումից, ուզենք-չուզենք, դրա ազդեցությունը գործընթացների վրա չենք կարող բացառել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Գագիկ Սուրենյան Նալբանդյան փողոցում բախվել են Opel Astra G»-ն եւ «BMW 500»-ը. վերջինս հարվածել է «Mercedes-Benz C»-ին Երկար ժամանակով լույս չի լինելու Իսրայելը կխստացնի Ավստրալիայից եւ Իտալիայից ժամանողների մուտքն իրենց երկիր Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Զվարթնոց տաճարի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրասյանը Նորագավիթում BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին Արարատի մարզում բախվել են Subaru-ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. ԲԿ-ից հերքում են Վենետիկի կառնավալը ցանկանում են ընդհատել կորոնավիրուսի բռնկման պատճառով Արմավիրի մարզում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Սյունիքի մարզում 29-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է 44-ամյա վարորդի բեռնատար Volvo-ին. կա վիրավոր Թուրքիան փակում է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի բռնկման պատճառով. ԶԼՄ-ներ Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան 2019 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները․ Վիճակագրական կոմիտե Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել Պուտինը պատմել է Ռուսաստանում «ապագայի զենքի» մասին Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Եղանակը Հայաստանում ՊՆ-ի 24–ամյա ծառայողը չի ենթարկվել ոստիկանների պահանջին․նա հարվածներ է հասցրել ոստիկանների մարմնի տարբեր մասերին
Կարևոր. 10 նշան, որոնք վկայում են օրգանիզմում մակաբույծների առկայության մասին Ինչի համար են ջինսե տաբատի վրայի մետաղական օղակները Ջրհոսներ, այն, ինչին դուք այսօր ձգտում եք, կհասնեք․ փետրվարի 24-ի աստղագուշակը Մարդկանց 90%-ը ամուսնանում է սխալ տարիքում․ Գիտնականները պարզել են, թե որն է ամուսնանալու և երջանիկ ընտանիք կազմելու ճիշ... ԹԵՍՏ. Ո՞ր ընտանիքն է ամենահամերաշխը. Պատասխանը շատ բան կպատմի ձեր մասին Իսկ դուք գիտեի՞ք այս գաղտնի հնարավորությունների մասին Թեստ. Ինչ է պատմում կնոջ կրծքի ձևը նրա բնավորության մասին Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը Ավտոբուսն այնքան լիքն էր, որ շնչելու օդ չկար. երբ կանգառում իջա, ու մանրը դրեցի գրպանս, զգացի, որ գրպանումս մի բան կա… հ... Քաղցկեղի 10 նախանշան, որոնց մարդիկ ուշադրություն չեն դարձնում․ ուշադիր եղեք
website by Sargssyan