Առաջնահերթ են համարում միայն սեփական ամբիցիաների բավարարումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը տնտեսական առումով նոր և բարդ շրջափուլ է թևակոխել։ Իշխանափոխությունից հետո կառավարության կողմից տարվող քաղաքականության արդյունքում այդպես էլ բարենպաստ պայմաններ չստեղծվեցին արտերկրից ներդրումների ներգրավման և տնտեսական զարգացում ապահովելու տեսանկյունից։ 

Ավելին՝ մեր երկրից կապիտալի արտահոսք է տեղի ունենում, որոշ հայտնի ընկերությունների մոտ էլ Հայաստանից հեռանալու մտադրություն է նկատվում։ 

Դրան զուգահեռ՝ 2020 թվականի հունվարի 1-ից արդեն ուժի մեջ են մտել ԵԱՏՄ մաքսատուրքերի նոր դրույքաչափերը, որի արդյունքում թանկանալու են երրորդ երկրներից ներկրվող ավելի քան 700 անուն ապրանքներ։ Դա, ըստ մասնագետների, արդեն առավել առարկայական նկատելի կլինի գարնան սկզբին: 

Իսկ մի քանի ամսից, ամենայն հավանականությամբ, արդեն կթանկանա բնակչությանը մատակարարվող գազը, որը շղթայական ազդեցություն է ունենալու ընդհանուր գնաճի վրա։ Այսօր առկա միջազգային քաղաքական իրավիճակը ևս բարենպաստ պայմաններ չի ստեղծում Հայաստանի համար։ 

Հարևան Իրանը, որի հետ Հայաստանն ունի բարձր մակարդակի ջերմ հարաբերություններ, գտնվում է ամերիկյան խիստ պատժամիջոցների տակ, որը խոչընդոտում է երկու երկրների կողմից համատեղ բազմաթիվ տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու գործընթացին։ 

Հայաստանը շարունակում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նաև մյուս հարևանի՝ Վրաստանի հետ, սակայն այս ուղղությամբ նոր նախաձեռնություններ չկան։ Լարսի անցակետում համապատասխան եղանակային պայմանների արդյունքում կուտակումներ են նկատվում, որը խնդիրներ է հարուցում նաև Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների կազմակերպման հարցում։ 

Օրակարգում է Վրաստանը Ռուսաստանին կապող ավելի մատչելի ու անցանելի ճանապարհի ստեղծումը, այնուամենայնիվ, այդ հարցը դեռևս լուծված չէ։ 

Այսպիսի բարդ իրավիճակը պահանջում է, որպեսզի Հայաստանն իր ունեցած ռեսուրսները և ֆինանսական միջոցները օգտագործի հնարավորինս խնայողաբար և թիրախային, որպեսզի կարողանա հավել յալ արդյունքներ ստանալ և թույլ տա բնակչությանը հաղթահարել աղքատությունը։ Սակայն կառավարությունը չի հետևում այս գործելակերպին։ 

Իշխանափոխությունից հետո շարունակաբար խոսվել է կառավարության կողմից կատարվող շռայլ ծախսերի մասին, որի անհրաժեշտությունը հիմնականում չկար։ 

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան կառավարության կողմից նոր ինքնաթիռի, բիզնես դասի թանկանոց մեքենաների գնման, կառավարական առանձնատունը մեծ գումարով վերանորոգելու, գործուղումների և այլ շռայլ ծախսերի հետ կապված։

Էլ չենք խոսում իշխանական ուժի փաստացի ղեկավարի «ընտանեկան» թեզերի տարածման կարգի անիմաստ ծախսերի մասին: Հանրության շրջանում ձևավորվող հիասթափության ալիքը և պարբերաբար տեղի ունեցող բողոքի ակցիաները պետք է, որ սթափեցուցիչ նշանակություն ունենային կառավարության համար այն առումով, որ հանրային միջոցները պետք է օգտագործել անհրաժեշտությունից ելնելով։ 

Թե չէ ստացվում է այնպիսի իրավիճակ, որ ներկա իշխանավորները նախկին իշխանություններին մեղադրում են վատնումների մեջ, սակայն իրենք գնում են հենց այդ ճանապարհով։ 

Բայց իշխանությունը ցանկություն չունի հաշվի նստել այս փաստի հետ և գնում է պետության ուսերին նոր ծախսատար գործընթաց դնելու ճանապարհով։ Ապրիլի 5–ի հանրաքվեն կազմակերպելու և անցկացնելու համար, ըստ ԿԸՀ նախագահի հայտարարության, անհրաժեշտ կլինի առնվազն 5,5-6 մլն դոլար, որը դուրս է գրվելու պետական միջոցներից։ 

5,5-6 մլն դոլարը Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրի համար բավականին մեծ գումար է, և այն կարելի էր օգտագործել հազար ու մի կուտակված խնդիրներ լուծելու նպատակով, սակայն իշխանություններն իրենց քաղաքականությունը կառուցելիս առաջնահերթ են համարում ոչ թե բնակչության խնդիրները, այլ սեփական ամբիցիաների բավարարումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինծառայության կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ Նավթի համաշխարհային գները նվազում են Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի «Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Գագիկ Սուրենյան Նալբանդյան փողոցում բախվել են Opel Astra G»-ն եւ «BMW 500»-ը. վերջինս հարվածել է «Mercedes-Benz C»-ին Երկար ժամանակով լույս չի լինելու Իսրայելը կխստացնի Ավստրալիայից եւ Իտալիայից ժամանողների մուտքն իրենց երկիր Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Զվարթնոց տաճարի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրասյանը Նորագավիթում BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին Արարատի մարզում բախվել են Subaru-ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. ԲԿ-ից հերքում են Վենետիկի կառնավալը ցանկանում են ընդհատել կորոնավիրուսի բռնկման պատճառով Արմավիրի մարզում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Սյունիքի մարզում 29-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է 44-ամյա վարորդի բեռնատար Volvo-ին. կա վիրավոր Թուրքիան փակում է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի բռնկման պատճառով. ԶԼՄ-ներ Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան 2019 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները․ Վիճակագրական կոմիտե Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
website by Sargssyan