Վարժական հավաքներ պահեստազորայինների համար՝ մարտի 20-ից մինչև հունիսի 20-ը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Պաշտպանության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Դրա համաձայն, նախատեսվում է, որ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները կներգրավվեն ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների: Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են 2020 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով: Նախարարությունն ընդգծում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի դա, անհրաժեշտ է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ, ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ, և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ: Պաշտպանական գերատեսչությունը հավելում է, որ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինված ուժերի զորամասերի և ստորաբաժանումների համալրումը ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազորում կուտակելու անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Արդյունքում այս նախագծի ընդունումը կապահովի պահեստազորայինների վարժական հավաքների անցկացումը և խնդիրների կատարման համար մարտունակ ստորաբաժանումների ավելացումը: Այսպիսով՝ ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` կառավարությունը որոշում է երեք ամիս ժամկետով` 2020 թվականի մարտի 20-ից մինչև հունիսի 20-ը, հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Դրանք հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր թվով 374 քաղաքացի, որոնցից 233-ը`շարքային, 44-ը`ենթասպայական, 97-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Հավաքներին ներգրավվելու են.

1. մոտոհրաձգային` 57 պահեստազորային` 2020 թվականի մարտի 20 - 29-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 6 - 12-ը ներառյալ,

2. հրթիռա-հրետանային` 144 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 7 - 13-ը ներառյալ, 45 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 13 - 22-ը ներառյալ,

3. հետախուզական` 32 պահեստազորային` 2020 թվականի մարտի 20 - 29-ը ներառյալ, 10 պահեստազորային` 2020 թվականի մայիսի 5 - 11-ը ներառյալ, 10 պահեստազորային` 2020 թվականի մայիսի 20 - 29-ը ներառյալ,

4. ռադիոէլեկտրոնային պայքարի` 14 պահեստազորային` 2020 թվականի մարտի 20 26-ը ներառյալ,

5. ինժեներական` 24 պահեստազորային` 2020 թվականի հունիսի 1 - 7-ը ներառյալ,

6. թիկունքային` 22 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 13 - 19-ը ներառյալ,

7. տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի մայիսի 11-20-ը ներառյալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նավթի համաշխարհային գները նվազում են Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի «Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Գագիկ Սուրենյան Նալբանդյան փողոցում բախվել են Opel Astra G»-ն եւ «BMW 500»-ը. վերջինս հարվածել է «Mercedes-Benz C»-ին Երկար ժամանակով լույս չի լինելու Իսրայելը կխստացնի Ավստրալիայից եւ Իտալիայից ժամանողների մուտքն իրենց երկիր Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Զվարթնոց տաճարի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրասյանը Նորագավիթում BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին Արարատի մարզում բախվել են Subaru-ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. ԲԿ-ից հերքում են Վենետիկի կառնավալը ցանկանում են ընդհատել կորոնավիրուսի բռնկման պատճառով Արմավիրի մարզում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Սյունիքի մարզում 29-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է 44-ամյա վարորդի բեռնատար Volvo-ին. կա վիրավոր Թուրքիան փակում է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի բռնկման պատճառով. ԶԼՄ-ներ Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան 2019 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները․ Վիճակագրական կոմիտե Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել Պուտինը պատմել է Ռուսաստանում «ապագայի զենքի» մասին
website by Sargssyan