ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Ընդդիմադիրները որոշել են «շտապ հանրահավաք» անցկացնել

ՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

Քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օր, Կանադա՝ Կանադայի դրոշի օր, Աֆղանստան՝ Ազատագրման օր, Վանատու՝ Ջոն Ֆրումի օր, Ռուսաստան, Բելառուս՝ Ինտերնացիոնալիստ զինվորների օր, Սերբիա՝ Ազգի օր, Սինգապուր՝ Համընդհանուր պաշտպանության օր, ԱՄՆ՝ Սյուզեն Էնտոնիի հիշատակի օր, Ուկրաինա՝ Այլ պետություններում ռազմական գործողությունների մասնակիցների փառքի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

590 - Պարսկաստանում թագադրվել է Հայաստանի Խոսրով 2-րդ արքան։ 

1885 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը։ 

1902 - ծնվել է գրող Հմայակ Սիրասը։ 

1909– ծնվել է կին գրականագետ Արֆո Պետրոսյանը: 1929 - ծնվել է նկարիչ Սպարտակ Սաֆյանը։ 

1940 - ծնվել է թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը։ 

1994 –Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ծանր մարտերից հետո ռազմաճակատի հյուսիսային տեղամասում, այդ թվում նաև Օմարի լեռնանցքում հաստատվել է հայերի լիակատար վերահսկողություն՝ ներառյալ Քարվաճառի ողջ շրջանը, իսկ այդ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է մոտ 4000 զինվոր։ 

2001-սկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության դատաքննությունը: 

2002-հրատարակվել են 2001 թվականի հոկտեմբերի 10-19-ին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական արդյունքները, որոնց համաձայն, երկրի բնակչության թիվը կազմել է մոտ երեք միլիոն մարդ: 

2007-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության երրորդ արտահերթ համագումարում հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» միայնակ է մասնակցելու մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին: -Համաշխարհային բանկը 2 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանում թռչնագրիպի դեմ պայքարին: 

2008- սկսել է լույս տեսնել «Հրապարակ» օրաթերթը։ 

2015- կայացել է խորհրդարանական եռյակի՝ «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդների հանդիպումը, որի արդյունքում նրանք որոշել են «շտապ հանրահավաք» անցկացնել: 

2017- Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշվել է, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը։ 

2019-Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են միջպետական երկաթուղին՝ պահանջելով շահագործել Ալավերդու գործարանն ու Թեղուտի հանքավայրը։

 ԱՇԽԱՐՀ

438 -պաշտոնապես ընդունվել է Ֆեոդոսիայի օրենսգիրքը, որը Հռոմեական կայսրության առաջին պաշտոնական օրենքների հավաքածուն է։

1564 – ծնվել է իտալացի աստղագետ, ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը։ 

1748– ծնվել է անգլիացի նշանավոր սոցիոլոգ, իրավաբան Ջերեմի Բենթամը: 

1763 - Լայցպիգից ոչ հեռու գտնվող սաքսոնական որսորդական դղյակ Գուբերսբուրգում կնքվել է խաղաղության պայմանագիր Պրուսիայի, Ավստրիայի և Սաքսոնիայի միջև, որով վերջ է դրվել Յոթնամյա պատերազմին։ 

1857 - վախճանվել է ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան։ 1897 - Ֆերդինանդ Բրաունը հրապարակել է օսցիոլոգրաֆի սխեման։ 

1909 - Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում թատրոնի շենքի հրդեհի զոհ է դարձել 250 մարդ։ 

1922- Հաագայում կայացել է Միջազգային դատարանի առաջին նիստը։ 

1923 - Հունաստանը դարձել է Գրիգորյան օրացույցն ընդունած վերջին երկիրը Եվրոպայում։ 

1932 –կայացել է երրորդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակումը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։ 

1934– ծնվել է շվեյցարացի գիտնական, ինֆորմատիկայի նշանավոր մասնագետ, Pascal, Modula և Oberon ծրագրավորման լեզուների հեղինակներից մեկը` Նիկլաուս Վիրտը: 

1939 - վախճանվել է ռուս նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինը։ 

1961– ԱՄՆ-ից Բելգիա թռչող Sabena ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել, զոհվել է 72 մարդ, որոնց մեջ են եղել նաև ԱՄՆ-ի գեղասահքի հավաքականի անդամները: 

1965– վախճանվել է ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար, դերասան Նաթ Քինգ Քոլը: 

1976 –տեղի է ունեցել 12-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակումը (Ինսբրուք, Ավստրիա)։ 

1988 - վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ռիչարդ Ֆեյնմանը։ 

1989 -Խորհրդային Միությունը պաշտոնապես հայտարարել է, որ իր բոլոր զորքերը դուրս է բերել Աֆղանստանից։ 

2011– Լիբիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել: 

2013 -Չել յաբինսի շրջակայքում ընկել է մետեորիտ, որը մթնոլորտում արգելակման պատճառով հիմնականում քայքայվել է։ Նախնական տվյալներով, մետեորիտի քաշը մինչև մթնոլորտի շերտեր հասնելը կազմել է 10-ից 100 տոննա։

 

 

45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինծառայության կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ Նավթի համաշխարհային գները նվազում են Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի «Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Գագիկ Սուրենյան Նալբանդյան փողոցում բախվել են Opel Astra G»-ն եւ «BMW 500»-ը. վերջինս հարվածել է «Mercedes-Benz C»-ին Երկար ժամանակով լույս չի լինելու Իսրայելը կխստացնի Ավստրալիայից եւ Իտալիայից ժամանողների մուտքն իրենց երկիր Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Զվարթնոց տաճարի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրասյանը Նորագավիթում BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին Արարատի մարզում բախվել են Subaru-ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. ԲԿ-ից հերքում են Վենետիկի կառնավալը ցանկանում են ընդհատել կորոնավիրուսի բռնկման պատճառով Արմավիրի մարզում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Սյունիքի մարզում 29-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է 44-ամյա վարորդի բեռնատար Volvo-ին. կա վիրավոր Թուրքիան փակում է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի բռնկման պատճառով. ԶԼՄ-ներ Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան 2019 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները․ Վիճակագրական կոմիտե Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
website by Sargssyan