Փշատավան գյուղում տնակն ամբողջությամբ այրվել է
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 16-ին, ժամը 16:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փշատավան գյուղի 30-րդ փողոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 21:57-ին: Այրվել է ոչ բնակելի վագոն-տնակն (մոտ 30 քմ) ամբողջությամբ: