Հանրաքվեին քաղաքական պասիվության պատճառն իշխանության անգործությունն է

Խեղդվողների փրկության գործը ոչ թե խեղդվողի, այլ փրկարարի գործն է։ Քաղաքական համայնքի պասիվ, չեզոք կեցվածքը Սահմանդրական հանրաքվեի վերաբերյալ անսպասելի էր միայն առաջին հայացքից։ Իրականում դա ունի խորքային պատճառ, որը խորացել է Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո։

Քաղաքական համայնքի գոյության անհրաժեշտ պայմանը քաղաքական գործիչների ազատագրումն է կոնյուկտուրային կապանքներից և իռացոնալ կարծրատիպերից։ Բավարար պայմանը քաղաքական կրթվածության ընդհանուր մակարդակի բարձրացումն է։ Այս առումով՝ իշխանությունը պարտավոր է ազնիվ ու շիտակ ներկայացնել ազգային օրակարգը, հիմնավորել դրա քաղաքական, մշակութային անհրաժեշտությունը։ Այնինչ՝ ներկա իշխանությունները օրակարգի խնդիրներն ու մարտահրավերները ներկայացնում են մակերեսորեն, հատվածային և պոպուլիստական շեշտադրումներով։ Այս իրավիճակում օրինաչափ է քաղաքական համայնքի պասիվ ու չեզոք դիրքորոշումը։ Եթե իշխանությունները հասարակությանը բավարար չեն իրազեկում ապրիլի 5-ի խնդրի քաղաքական էության և քաղաքակրթական նշանակության մասին, ապա ժողովրդականություն ունեցող կուսակցությունների պասիվ, չեզոք պահվածքը նույնիսկ արդարացված կարելի է համարել։ Այսինքն՝ երբ ժողովուրդը չգիտի հանրաքվեն ինչի մասին է, ժողովրդականություն վայելող կուսակցության ակտիվ ներգրավվածությունը չի հասկացվի ժողովրդի կողմից, ինչի արդյունքում կուսակցության ժողովրդականությունը կարող է անկում ապրել։ Եվս մեկ անգամ ընդգծենք, որ ազգային օրակարգի և մարտահրավերների մասին հանրությանը ճշմարիտ և լիարժեք իրազեկելու խնդիրը իշխանության խնդիրն է, ոչ թե ընդդիմադիր ուժերինը, առավել ևս՝ հանրությանը։ Այդ դեպքում՝ իշխանությունն ինչո՞ւ է անտեսում հոգևոր անվտանգային այս առաջնահերթ խնդիրը։ Հանրությանն անտեղյակության մեջ պահելը թվում է, թե ձեռնտու է քաղաքական մեծամասնությանը։ Սակայն ժամանակի ընթացքում այս մոտեցումը դառը պտուղներ է տալիս։

Քաղաքական թերկրթության, դրա հետևանքով խորացող իռացիոնալ վախերի, և դրանք շահարկող պոպուլիզմի հետևանքով հանրությունը հեռանում է հիմնարար արժեքներից, շեղվում ազգային օրակարգի ուղենիշներից, կորցնում ազգային իդեալը և ուղիղ գծող գլորվում հակաքաղաքրթական և նյութապաշտական անդունդը, որից դուրս գալն այսօր հրաշքին հավասար բան է թվում։ «Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգևոր Հայաստանի համար»:- Վահան Տերյան, Հոգևոր Հայաստան, 1914թ.:

Թաթուլ Մկրտչյան

Հայաստանը նոր դեր կստանձնի տարածաշրջանային անվտանգության հարցում Արտակարգ դրությունը արդյունավետ չէ, այն ձեռք է տալիս միայն իշխանությանը Նոր Հայաստանի անգրագիտությունը ՊՆ դեռևս չի մտել, այդ ոլորտը հնարավորինս պաշտպանված է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) ՀՀ-ում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց Մինչ այժմ պարբերաբար շարունակվում է հրետակոծությունը. Դավիթ Տոնոյան Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել Ինչպես է այսուհետ վճարվելու երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը Տոնոյանը զեկուցեց, թե ինչ է կատարվել երեկ Մովսես գյուղի դիրքի մոտ Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան. Armlur.am Տավուշի գնդակոծությունների վերաբերյալ զեկույց է ներկայացվել միջազգային կառույցներին Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել Թուրքիայի ինչին է պետք ՀԱՊԿ-ը Տավուշում․ Մարիա Զախարովայի տարօրինակ գրառումը Երեք կուսակցություններ. Դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը Մեր տղաների կողմից՝ թշամուց վերցված տարածքները Ինչ է կատարվել Ադրբեջանի հետ սահմանին․ բացառիկ տեսանյութ՝ ադրբեջանական հենակետից Ռուսաստանում սկսել են կալանել հայկական համարանիշներով ավտոմեքենաները Բանակի ու զինվորի կողքին լինելը մեր սրբազան պարտքն է. Գագիկ Ծառուկյան Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Քիչ առաջ խոսեցի գեներալ Խաչատուրովի հետ.Նաիրա Զոհրաբյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 182-ով. գրանցվել 9 մահ
website by Sargssyan