Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


«Տնտեսական աճի մեջ մենք լուրջ որակական փոփոխություններ չենք տեսնում. առկա է իներցիա»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսական աճի համատեքստում պետք է սահմանազատել մի քանի գործոններ, որոնցից են նաև բարեկեցության աճը, տնտեսական աճի ներառականությունը, կենսամակարդակի աճը։ Այս մասին հիշեցնում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, որի հետ զրուցել ենք նախորդ տարի արձանագրված աճի առարկայական նշանակության մասին։ 

«Մեր պայմաններում տնտեսական աճի պոտենցիալը շատ մեծ է, եթե նկատի ունենանք այն նոր հնարավորությունները, որոնք բացվել էին, այսպես կոչված, թավշյա հեղափոխության արդյունքում։ Խոսքը շուկաների ազատականացման, գնային ստատուս քվոյի փոփոխության, տնտեսության ստվերազերծման ու կոռումպազերծման մասին է։ 

Մասնավորապես, նաև այն ռեսուրսների, որոնք տասնամյակներ շարունակ կլանել են կոռուպցիոն համակարգը, և տնտեսությանը հիմնականում միակողմանի ուղղվածություն են տվել։ Այդ ամենի արդյունքում զարգացումները հիմնականում կապիտալ ուղղություններում են եղել. ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, թանկարժեք գույքի շինարարություն, խաղաբիզնես։ 

Հատկապես վերջինն աննախադեպ ծավալներ է ունեցել և մինչ օրս էլ շարունակում է տնտեսական աճի շարժիչը լինել, բայց այդ ամենին անցած տարի գումարվեց նաև ավտոբիզնեսը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը։ 

Հաշվի առնելով 2020թ.-ից ԵԱՏՄ կանոնակարգերի ուժի մեջ մտնելու հանգամանքն ու մինչ այդ ունեցած հնարավորությունը՝ տնտեսագետը նշեց. «Սա դարձավ տնտեսական աճի հերթական մուլտիպլիկատիվ, բայց կարճաժամկետ «տոքսիկ», այսինքն՝ թունավոր գործոն, որը բումերանգի էֆեկտ կարող է ունենալ։ 

Եվ պատահական չէ, որ այս տարվա համար տնտեսական աճի կանխատեսումը շատ զուսպ ու համեստ է՝ 4,9 տոկոս։ Սա արվել է՝ հաշվի առնելով հենց նշվածից բխող հնարավոր բացասական էֆեկտը։ Ընդհանուր առմամբ, օգտագործված, դարն ապրած, իրացման առումով մեծ խնդիրներ առաջացնող ավտոմեքենաները լցվել են Հայաստան, ինչի հետևանքով շուկայում փակուղի է և լճացած վիճակ։ Այս ամենը լուրջ խնդիր է դառնալու և արդեն որպես բացասական գործոն է աշխատելու։ 

Առաջին հերթին նկատի ունեմ չվճարումների այն շղթան, ինչը կապված է գրավադրումների հետ։ Մարդիկ շատ դեպքերում, ըստ էության, շատ բարձր տոկոսներով անշարժ գույք են գրավ դրել, որովհետև կար խուճապային պահանջարկ այն ֆինանսական միջոցների նկատմամբ, որոնք պետք է ուղղվեին հերթական պարտիայի ներկրմանը»։

 Ատոմ Մարգարյանը շեշտեց, որ այս գործոնի ազդեցության տեսանկյունից այս պահի դրությամբ կանխատեսումները բացասական են. «Երկրորդ բացասական գործոնը կապված է հանքարդյունաբերության ոլորտի զարգացումների հետ։ 

Իհարկե, խոշոր ծրագրերի մի մասը բավականին հաջող է ընթանում՝ կապված 2019թ.-ին պղնձի գների բարձր կոնյուկտուրայի հետ, բայց այս պահի դրությամբ 2020թ.-ի համար կանխատեսումները հաջող չեն, ինչը պայմանավորված է հատկապես կորոնավիրուսի տարածման հետ՝ նաև համաշխարհային տնտեսության և չինական տնտեսության ռիսկերի տեսանկյունից։ 

Որոշ պաշտոնյաներ հայտարարում են, թե Հայաստանի համար այդ ազդեցությունը չնչին կլինի, բայց իրականում Հայաստանը ևս անմասն չի կարող լինել այդ զարգացումներից»։ Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ տնտեսագետը հավելեց. 

«Ընդհանուր առմամբ, տնտեսական աճի մեջ լուրջ որակական փոփոխություններ չենք տեսնում։ Ավելի շուտ առկա է իներցիա։ Թվարկված գործոններն են պայմանավորել տնտեսական ակտիվությունը։ Առհասարակ, տնտեսական ակտիվության ցուցանիշները ոչ ադեկվատ, էպիզոդիկ և մեծ ծավալի կրկնահաշվարկ պարունակող ցուցանիշներ են, որոնց վրա քաղաքականություն կառուցելը ճիշտ չէ։ 

Խոսվում էր տնտեսական աճի ներառականության մասին։ Այսինքն, հաշվի առնել ոչ միայն եկամտի ստեղծումը, այլև եկամուտների արդար բաշխումը, հաշվի առնել նաև ապագա սերունդների շահերը, այսինքն՝ բնապահպանական գործոնները։ Իներցիա ասելով՝ նկատի ունեմ բնությունը փորելու, անդառնալի վնաս հասցնելու ճանապարհով թվեր, տնտեսական աճի շրջանառություններ ցույց տալը, հետո մտածելը՝ ինչպես բուժել քաղցկեղի աննախադեպ թնջուկը։ 

Տնտեսական աճի տասնամյակների աճի հետևանքը, ըստ էության, սա կարող ենք համարել»։ Ինչ վերաբերում է տնտեսական աճի ազդեցությանը քաղաքացիների կենսամակարդակի վրա, Ա. Մարգարյանը նշեց. «Մեկուկես տարի առաջ կար ոգևորություն, մարդիկ ակնկալիքներ ունեին՝ կապված հնարավորությունների հետ, որոնցից առաջինը ռեսուրսների հասանելիության հետ է կապված։ 

Խոսքը ոչ միայն տարբեր ֆինանսական ռեսուրսների մասին է, այլ այն բազային ռեսուրսների, որոնց պարագայում էժանացման ակնկալիք կար։ Եթե կոռուպցիոն բաղադրիչը, ստվերը և այլ հանգամանքներ դրված են եղել գների մեխանիզմների մեջ, ապա շուկաները պետք է արագ արձագանքեին փոփոխությանը»։ 

Նրա խոսքով, եթե չկան կոռուպցիան և մյուս բաղադրիչները, ապա պետք է տրվեին այն հարցերի պատասխանները, որոնց մասին տասնամյակներ բարձրաձայնվել են. «Օրինակ՝ բնական գազի սակագինը սահմանի վրա եղել է 165 դոլար, բայց բնակչությանը հասնում է 290 դոլարով։ Ինչպե՞ս կարող է նման վերադիր լինել։ 

Այս հարցի պատասխանը տրված չէ։ Կամ՝ ծախսային և կորուստների տեսանկյունից որքանո՞վ են հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագները։ Մյուս հարցադրումը ռեսուրսների հասանելիության խնդրին է վերաբերում։ Մասնավորապես, այն ցանցային պրոդուկտները, որոնք ստանում են մարդիկ, իրենց արժեքով համադրելի՞ են մեր երկրի հետ զուգորդելի մյուս երկրների հետ։ 

Ուսումնասիրություններ արվե՞լ են՝ հասկանալու, թե ընկերությունները որքանո՞վ են նորմալ շահույթի տիրույթում։ 

Մեծ հաշվով, ֆունդամենտալ ուսումնասիրություններից և քաղաքականություն մշակողների մակարդկով այդ հարցերի պատասխանները ստանալուց հետո միայն կարող ենք խոսել իրական փոփոխությունների մասին։ Այնպես որ, կա՛մ ամեն ինչ առջևում է, կա՛մ հնարավոր է ամեն ինչ վերադառնա ի շրջանս յուր»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

 

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»