Անելանելի վիճակ Ալավերդիում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, 2018թ. սեպտեմբերին փակվեց Ալավերդու պղնձաձուլարանը, ինչի արդյունքում գործարանի 640 աշխատակից դարձավ գործազուրկ։

 Գործարանի փակվելուն հաջորդեցին բողոքի ակցիաներ, փակվեցին ճանապարհներ ու երկաթգիծ։ 2018թ. նոյեմբերի 27-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ալավերդցիների առջև հրապարակավ խոստացավ, թե որևէ աշխատակից իր աշխատանքը չի կորցնելու. իշխանություններն ալավերդցիներին խոստացան, որ բոլոր 640 աշխատակիցները աշխատանքի կտեղավորվեն Թեղուտում, խոստացան նաև ամեն ինչ անել՝ պղնձաձուլարանը վերագործարկելու համար։ 

Մինչ օրս, սակայն, պղնձաձուլարանը չի աշխատում, իսկ վերոնշյալ մարդիկ չեն տեղավորվել Թեղուտում և փաստացի գործազուրկ են։ «Փաստ» թերթի հետ զրուցած ալավերդցիներից մեկը, որը պղնձաձուլարանի 45 տարվա աշխատակից էր, նշեց, որ գործազուրկ դարձածներից ոմանք, վաճառելով իրենց բնակարանները, մշտական բնակության նպատակով արտագաղթել են Եվրոպա, իսկ մի հատվածը՝ ՌԴ։ 

«Ստեղծվել է մի վիճակ, որ մարդիկ ամբողջ օրը մտածում են, թե ինչպես հայթայթեն իրենց մի կտոր հացը, քաղաքում մասսայաբար աղքատություն է տիրում։ 

Օր օրի ավելանում են ինֆարկտները, շատացել է գողությունը»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ շատերը նաև վարկերի տակ են, և չկարողանալով սպասարկել իրենց վարկերը՝ կանգնած են լուրջ փաստի առաջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ոստիկաններն այսօր հայտնաբերել են 223 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները Չինաստանում հնարավոր է կորոնավիրուսով վարակվելու նոր ալիք․ Սինհուա Վարակի դեմ վրացական կառավարության արդյունավետ պայքարի գրավականներից է լարիի կարանտինը.Հրանտ Բագրատյան Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ Եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ․ քաղաքացին պնդում է, որ դուստրը թունավորվել է «Երեւան Սիթի»-ից գնած մսամթերքից Օրենսդրական փաթեթը թույլ կտա օնլայն ստանալ տեղեկություն կորոնավիրուս ունեցողների շփման շրջանակի վերաբերյալ․Ավինյան Ո՞ր չվերթները կկայանան մարտի 30-ին․ քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել. Արայիկ Հարությունյան Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը». Սերգեյ Սմբատյան Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Դիմակ չեն կրել, հեռավորությունը չեն պահել. ինչո՞ւ է դադարեցվել սուպերմարկետների աշխատանքը Հայաստանի զարգացումը Դևեջյանի համար առաջնային խնդիր էր․նախագահի ցավակցական ուղերձը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ եւ բակտերիաներ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր արդեն 158 անձ է տուգանվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
website by Sargssyan