Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան


«Աշ­խա­տո­ղին օգուտ տա­լու ան­վան տակ բա­րե­փո­խում են անում, բայց շա­հում է գոր­ծա­տուն». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Առանց երկար մտածելու և քննարկելու՝ նախորդ տարի իշխանությունը բերեց համահարթ եկամտային հարկի մոդելը։ Ըստ էության, աչքաթող արեցին ռիսկերը, որոնք առկա էին դեռ այս համակարգի ներդրման ժամանակ։ 

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով եկամտային հարկի անցման ներկայիս փուլին։ Նշենք, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել եկամտահարկի փոփոխությունը, ըստ որի՝ այսուհետ բոլորը վճարելու են 23 տոկոս եկամտահարկ։ 

Խնդիրն այն է, որ վերջին շրջանում այս առումով որոշակի ահազանգեր են հնչում, բարձրաձայնվում է նաև այն մասին, որ մի շարք գործատուներ փորձում են փոփոխությունն ի շահ իրենց օգտագործել, պայմանագրեր փոխել։ 

«Առաջին ռիսկն այն էր, որ գործատու-աշխատող հարաբերություններում աշխատավարձի շուրջ պայմանավորվածությունը տեղի է ունենում մաքուր աշխատավարձի շուրջ։ 

Այսինքն, գործատուն և աշխատողը ոչ թե կեղտոտ, այլ մաքուր աշխատավարձի մասին են պայմանավորվում։ 

Եվ երբ 2020թ. հունվարի 1-ից եկամտային հարկը նվազեցվեց ու դարձավ 23 տոկոս, գործատուներն իրենց նախաձեռնությամբ որոշեցին պայմանագրերը փոխել։ Աշխատողի առջև դնում էին իրենց սկզբնական պայմանավորվածության հանգամանքը։ 

Այն է՝ «խոսել ենք մաքուր աշխատավարձի շուրջ, մաքուր աշխատավարձը պահպանվում է, իսկ թե ես որքան հարկ կխնայեմ և չեմ վճարի պետական բյուջե, իմ գործն է»։ Այսինքն, պարզ հաշվարկ են արել գործատուները՝ ասելով, որ քիչ հարկ կվճարեն, ինչը աշխատողի խնդիրը չէ այս դեպքում։ 

Ու քանի որ հիմա աշխատանքային հարաբերություններում առկա են բազմաթիվ խախտումներ, բնականաբար, հիմնականում մարդիկ լռում են, ուղղակի նոր պայմանագրեր են կազմում, իսկ աշխատողները ստորագրում են հունվարի մեկից նոր աշխատավարձ ստանալու տակ։ 

Այս ամենի արդյունքում պայմանագրային կամ կեղտոտ աշխատավարձ ասվածը նվազում է, իսկ մաքուր աշխատավարձը մնում է նույնը»,-ասաց տնտեսագետը։ Սուրեն Պարսյանը նշեց, որ իրականում այս ամենը կանխատեսելի էր։ 

«Պատճառն այն է, որ մեզ մոտ աշխատող-գործատու հարաբերությունները ամբողջ ծավալով կարգավորված չեն։ Միակ միջոցը, որ աշխատողը կարող է օգտագործել իր իրավունքների պաշտպանության համար, դատարանն է։ 

Մենք արտադատական որևէ մարմին չունենք։ Նախկինում ունեինք աշխատանքի տեսչություն, որին կարող էին դիմել այս կամ այն հարցով, հիմա անգամ նման տեսչություն չկա։ Մեծ հաշվով, որևիցե լիազոր մարմին չկա։ 

ՊԵԿ-ի գործառույթն այս պարագայում մեկը կարող է լինել. ստուգել՝ պայմանագրերը վերանայվե՞լ են, թե՞ հին պայմանագրերով ուղղակի նույնչափ գումար են տալիս»,-նշեց մեր զրուցակիցը։ 

Նա ընդգծեց՝ մեծ շուկայի պայմաններում չունենք աշխատանքային իրավունքների պաշտպանության զարգացած մշակույթ, բարձր իրավագիտակցության մակարդակ.

 «Եվ այս դեպքում եկամտահարկի համահարթեցումից, ըստ էության, օգտվեց ոչ թե աշխատողը, այլ առանձին դեպքերում՝ գործատուն»։ Անդրադառնալով վնասներին՝ Ս. Պարսյանը շեշտեց. 

«Այն հարկը, որը պետությունը ստանում էր եկամտային հարկի տեսքով և որը տարեկան կազմում էր մոտավորապես 30 մլրդ դրամ, դրա մի մասը, ըստ էության, մնաց գործատուներին, մի մասն էլ՝ աշխատողների մոտ։ 

Սա այն պարագայում, երբ ի սկզբանե նախատեսված էր, որ այդ 30 միլիարդը մնալու է աշխատողների մոտ։ Երբ հարկը իջեցվում էր, նախատեսվում էր, որ մարդկանց մաքուր աշխատավարձերը կամ տնօրինվող եկամուտը կաճեն, բայց գործնականում, հատկապես մասնավոր հատվածում նման երևույթ շատ քիչ տեղի ունեցավ»։ 

Խոսելով վերոնշյալ մոդելի հետևանքների մասին և այդ համատեքստում դիտարկելով նաև իրականացվող քաղաքականությունը՝ մեր զրուցակիցը հավելեց. 

«Ցավոք, այս կառավարությունը կարևոր տնտեսական հարցերի դեպքում որդեգրել է ծայրահեղ լիբերալ տնտեսական քաղաքականություն, որն ուղղված է գործատուներին ավելի հարստացնելուն, ավելի շատ գործատուների շահերը պաշտպանելուն՝ ի հաշիվ հասարակության և աշխատողների։ 

Սա այն հերթական վառ օրինակներից մեկն է, երբ աշխատողին օգուտ տալու անվան տակ բարեփոխում են անում, բայց շահում է գործատուն»։ Այս քաղաքականության պատճառները, ըստ տնտեսագետի, մի քանիսն են։ 

«Որդեգրեցին բիզնեսին կամ հարուստներին ավելի հարստացնելու քաղաքականությունը, որովհետև, ըստ այս մոդելի հեղինակների, պետք է հարուստներն ավելի հարստանան, որ մնացածին պահեն։ Բայց նման ձևով որևէ երկիր չի զարգացել, և Հայաստանն այդ առումով բացառություն չի լինի։ Պետությունը, ըստ էության, իր վրայից վերցնում է եկամուտների վերաբաշխման շատ կարևոր գործառույթը։ 

Պետությունը պետք է հարկեր հավաքեր, վերաբաշխեր դրանք հասարակության մեջ, ստեղծեր հանրային բարիքներ, օրինակ՝ որակյալ անվճար կրթության, առողջապահության և այլնի տեսքով։ 

Պետությունը, սակայն, իր պատասխանատվությունից հրաժարվում է՝ փոխանցելով այն մասնավորի վրա»,-ընդգծեց նա։ 

Սուրեն Պարսյանը շեշտեց, որ համահարթ մոդելի հետևանքներն արդեն իսկ բավականին հստակ են։ «Միջազգային պրակտիկան այդ առումով բավականին հարուստ է։ Համահարթ եկամտային հարկի մոդելի կիրառման հետևանքով եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունն ավելի է խորանում, պետական պարտքը ավելի արագ է մեծանում, խախտվում է սոցիալական արդարությունը։ 

Այս առումով կա Վրաստանի օրինակը, որը եկամուտների անհավասարաչափ բաշխման ցուցանիշով ԱՊՀ երկրների շարքում առաջինն է։ 

Սովորաբար հետագայում երկրները պարտադրված են լինում վերանայել իրենց քաղաքականությունը և բավականին լուրջ դժվարությունների առաջ են կանգնում։ 

Առհասարակ հարկային քաղաքականությունը յուրաքանչյուր երկրի համար կարևոր հիմնաքարերից մեկն է։ Ցավոք, մեր երկիրը որդեգրեց ծայրահեղ լիբերալ մոդել՝ հասարակությանը էլ ավելի բևեռացման տանելով»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»