Երևան, 28.Հուլիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայկական բանակում ՀՕՊ վարժանքներ են անցկացվել ԱՄՆ-ը փոխում է իր դերն Իրաքում Հրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ (ֆոտո) Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Չորս երեխա փախուստի են դիմել մանկապարտեզից. Տեսանյութ Վարժանքներ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում. կազմակերպվել է համայնքի բնակչության պաստպարում Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Նոր հաղորդագրություն Սյունիքից. Խնդրում ենք խուճապի չմատնվել Վերաբացեցինք Միքայելյան հիվանդանոցում շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը․ Արմեն Մուրադյան Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան


Հայաստան․ Վերջին չորս տարիներին Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել մոտ 100 000 մարդ

Հասարակություն

Վերջին տարիներին Հայաստանի արտագաղթած բնակիչների շրջանում հետաքրքիր միտումներ են նշմարվում՝ կապված Ռուսաստանի կողմից քաղաքացիության պարզեցված տրամադրման հետ։ Շատերը մեր երկրում բաց չեն թողել դրանից օգտվելու հնարավորությունը, որպեսզի օրինական կերպով փոխեն բնակավայրը։

Նման որոշման պատճառները հայտնի են բոլորին՝ Ռուսաստանում համեմատաբար ավելի հեշտ է աշխատանքի տեղավորվել, եւ վաստակել ավելի շատ, քան Հայաստանում։ Ասենք, աշխատանք գտնել շինարարությունում։ Շատերն այնտեղ զբաղվում են մանր բիզնեսով, հատկապես առեւտրի մեջ։ Իսկ ավելի տարեց քաղաքացիներին գրավում է ավելի բարձր թոշակը, քան Հայաստանում է։ Կան, իհարկե, նաեւ այլ պատճառներ։

Եթե գումարենք 2016-2019թթ․ Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերած մեր քաղաքացիների թիվը, ապա կստացվի 98 600։ Այսինքն մոտ 100 000, ինչը կազմում է ընթացիկ տարվա սկզբի դրությամբ մշտական բնակչության 3,3 տոկոսը։

Պաշտոնական տվյալներով՝ 2016-2019թթ․ Հայաստանի մշտական բնակչության թիվը կրճատվել է 39 400-ով կամ 1,3 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում բնակչության բնական գումարային աճը կազմել է 43 700 մարդ։ Ինչպես տեսնում ենք, այդ ցուցանիշը նկատելիորեն զիջում է Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերածների թվաքանակին։ Ընդ որում, բնակչության բնական աճի դինամիկայում նշմարվել է դանդաղելու միտում։ Այսպես, եթե 2016թ․ բնական աճը կազմել է 12 400 մարդ, ապա 2019թ․՝ արդեն 9 900 մարդ։

Նկատենք, որ չորս տարվա ընթացքում Հայաստանի բոլոր մարզերում, առանց բացառության, մշտական բնակչության թիվը կրճատվել է։ Այս առումով առանձնացել են Շիրակի (12 000 մարդով կամ 4,9%-ով նվազում), Լոռու (11 800 մարդով կամ 5,2%-ով նվազում) եւ Արագածոտնի (5 100 մարդով կամ 3,9%-ով նվազում) մարզերը։ Մայրաքաղաքում աճը կազմել է 10 300 մարդ կամ 1 տոկոս։ Այստեղ, ամենայն հավանականությամբ, ազդել է նաեւ բնակչության ներհանրապետական միգրացիան՝ մարզերի բնակչության հոսքը մայրաքաղաք։ Բացի այդ, Երեւանը գրավում է այլ երկրների միգրանտներին։

Իհարկե, Հայաստանի բնակիչների արտագաղթի աշխարհագրությունը միայն Ռուսաստանով չի սահմանափակվում։ Սակայն այժմ դա քաղաքացիների արտահոսքի ամենազանգվածային ուղղությունն է։ Ասենք, մյուս ուղղությունը, որը նույնպես «օրինական հիմքեր» ունի, ԱՄՆ-ի Green Card-ը, բավական զիջում է ռուսականին։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ոչ բարենպաստ ժողովրդագրական իրավիճակի պատճառով խթանում է ներգաղթը երկիր։ Շատ հնարավոր է, որ սրա հետ կապված, ռուսական քաղաքացիության շնորհման գործընթացը ավելի պարզեցվի։ Կարող են տրամադրվել նաեւ լրացուցիչ արտոնություններ։ Այդ դեպքում ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացողները կշատանան։

Կվերադառնա՞ն արդյոք մեր արտագաղթածները Ռուսաստանից (կամ այլ երկրներից) իրենց պատմական հայրենիք։ Նրանցից ոմանք, անշուշտ, կարող են վերադառնալ, եթե խնդիրները, որոնց պատճառով նրանք հեռացել են երկրից, լուծվեն։ Հասկանալի է, որ առաջիկայում նման փոփոխություններն անիրականանալի են։

Հայկական բանակում ՀՕՊ վարժանքներ են անցկացվել ԱՄՆ-ը փոխում է իր դերն Իրաքում Հրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ (ֆոտո) Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Չորս երեխա փախուստի են դիմել մանկապարտեզից. ՏեսանյութԱդրբեջանի ականազերծման գործակալության մասնագետը Մեխակավանում պայթել է ականի վրաՎարժանքներ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում. կազմակերպվել է համայնքի բնակչության պաստպարում Ինձ տեղեկություն հասավ, որ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել․ Թագուհի Թովմասյան Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Նոր հաղորդագրություն Սյունիքից. Խնդրում ենք խուճապի չմատնվելՎերաբացեցինք Միքայելյան հիվանդանոցում շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը․ Արմեն Մուրադյան Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին Կլինի արդյո՞ք լայնածավալ պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Փորձագետ Հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի փողոցները Զինվոր է ինքնասպան եղելՄանվել Փարամազյանը կմնա կալանավորված. դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է պաշտպանների բողոքը Ինչ իրավիճակ է սահմանին. ՊՆ Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանի արդյունքը Թուրք պաշտոնյան սպառնացել է Հայաստանին Խուճապի չմատնվել. ԱԻՆ-ից տեղեկացնում են Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած 43 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել Ալիեւը կոնկրետ խնդիր է լուծում՝ ձգտելով հնարավորին մեծ տարածքներ պոկել Հայաստանից. փորձագետ Մահացել է Մայք Հոյը Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա Աստծո կամոք ողջ եմ. վերադարձել եմ շարք՝ առօրյա գործերիս. Երասխի գյուղապետ Գազ չի լինելու Հայաստանում պատվաստվող իրանցիների թիվը նվազել է Ի՞նչ նյութերից են պատրաստվում մատիտի ջնջոցները, և ինչի՞ մասին են խոսում դրանց գույները․ «Փաստ»Ոսկին էժանանում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈՒԼԻՍԻ)․ Հայ­տա­րար­վել է 18-50 տա­րե­կան կա­մա­վոր­նե­րի մո­բի­լի­զա­ցիա հան­րա­պե­տու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար․ «Փաստ» Հիվանդանոց տեղափոխված 15-ամյա պատանին մահացել է Կորոնավիրուսային իրավիճակը՝ ՀայաստանումՏարածաշրջանի ներուժի բացահայտման բանալին Երևանում է, բայց այն պահանջում է անկեղծություն, այլ ոչ թե կեղծ օրակարգ և կեղծ արժեքներ․ «Փաստ»ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Վնասվածքը ստացել է կրակային դիրքում. նոր մանրամասներ զոհված զինծառայողից Փաշինյանների էլիտար, միևնույն ժամանակ «համեստ» ընտանիքը հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ է նշել Վարդավառի տոնըՓաշինյանը նոր որոշում է կայացրելՉկան այն­պի­սի «ծի­ա­ծան» կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, որոնք չեն սնվում արևմ­տյան փո­ղե­րով. «Փաստ»Նավթի համաշխարհային գներն աճում են «Ալաշկերտը» մեկնել է Մոլդովա Օտարման ու առքուվաճառքի ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել. «Փաստ»Ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ Իտալիայի Պարմա քաղաքում այսօր տեղացել է թենիսի գնդակի մեծության կարկուտ «Պարտավոր են բացատրություն տալ, թե դրամի արժևորման պարագայում ինչո՞ւ նույն գները չեն վերականգնվում». «Փաստ»Արցախում զինվոր է մահացել Նոր հաղորդագրություն ԱրցախիցՕդի ջերմաստիճանը կնվազի «Իրենք իրենց հիմարության ձեռքը կրակն են ընկել, ողջ բնակչությանն էլ կրակն են գցել». «Փաստ»Լույս չի լինելու երկար ժամանակով