Նոր օրհներգի տեքստի համար ստացվել է 200 հայտ. գործընթացն առկախվել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արամ Խաչատրյանի երաժշտության վրա ՀՀ նոր օրհներգի տեքստի համար մրցույթ է հայտարարվում։ Ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ստացվող հայտերն ուսումնասիրելու համար։ «Փաստը» որոշեց տեղեկանալ, թե ինչ է արվել անցած մեկ տարվա ընթացքում։ Հայտերի ուսումնասիրման աշխատանքային խմբի համակարգող Լևոն Սահակյանը նշում է՝ մոտ 200 հայտ են ստացել։ 

«Աշխատանքային խումբը մի քանի նիստ է հրավիրել, ուսումնասիրել ստացված հայտերը, բայց կար մի խնդիր։ Ի սկզբանե դրված էր շատ բարձր չափանիշ։ Պետք է այնպիսի տեքստ լիներ, որը կհամապատասխաներ Արամ Խաչատրյանի երաժշտությանը։ Հենց այդ չափանիշից ելնելով՝ դժվարանում էր ընտրանքը։ 

Կային հայտեր, երբ տեքստը լավն էր, բայց երբ այն զուգակցվում էր Խաչատրյանի երաժշտության հետ, համադրությունը չէր ստացվում։ 

Կար նաև հակառակ պատկերը, երբ խոսքերը համադրելի էին, բայց կային խնդիրներ տեքստի կազմության և իմաստային առումով։ Սա հաշվի առնելով՝ աշխատանքային խումբը եկավ այն եզրակացության, որ դեռևս գտնված չէ այն լավագույն տարբերակը, որը կհամապատասխաներ Արամ Խաչատրյանի երաժշտությանը և սահմանված բարձր նշաձողին։ 

Մենք, կարծես թե, դժվար երկընտրանքի առջև կանգնեցինք՝ կա՛մ պետք է երաժշտությունը հրաշալիորեն համապատասխանի տեքստին, կա՛մ էլ պետք է լինի բովանդակային համապատասխանություն։ Ցավոք, չգտանք այն հայտը, որը մեզ չէր կանգնեցնի այդ երկընտրանքի առջև»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանը։ Հետաքրքրվում ենք՝ հայտերի ընդունման գործընթացը շարունակվո՞ւմ է։ 

«Նոր հայտեր չենք ստացել։ Այս պահին առկախել ենք գործընթացը։ Հնարավոր է՝ քննարկումների արդյունքում գանք այն եզրակացության, որ ձևաչափը փոխելու անհրաժեշտություն կա։ Աշխատանքային վերջին քննարկման ժամանակ տարբեր կարծիքներ են հնչել, սակայն դեռևս այս առումով հստակություն չկա։ 

Գուցե այս գործընթացները պետք է անցնեն ժամանակի փորձությունները, որպեսզի հասկանանք, թե որն է այն լավագույն ձևաչափը, ընթացակարգը հայտերի ներկայացման առումով։ Այս պահին աշխատանքային խումբը նոր հայտերի ընդունման կամ դրանց դիտարկման ընթացակարգի վերաբերյալ օրակարգ չունի։

 Կարելի է ասել, որ օրակարգը փակվել է նրանով, որ աշխատանքային խումբը չգտավ, չբացահայտեց այն ընդունելի և լավագույն հայտը, որը փնտրվում էր»,-եզրափակում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ոստիկաններն այսօր հայտնաբերել են 223 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները Չինաստանում հնարավոր է կորոնավիրուսով վարակվելու նոր ալիք․ Սինհուա Վարակի դեմ վրացական կառավարության արդյունավետ պայքարի գրավականներից է լարիի կարանտինը.Հրանտ Բագրատյան Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ Եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ․ քաղաքացին պնդում է, որ դուստրը թունավորվել է «Երեւան Սիթի»-ից գնած մսամթերքից Օրենսդրական փաթեթը թույլ կտա օնլայն ստանալ տեղեկություն կորոնավիրուս ունեցողների շփման շրջանակի վերաբերյալ․Ավինյան Ո՞ր չվերթները կկայանան մարտի 30-ին․ քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել. Արայիկ Հարությունյան Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը». Սերգեյ Սմբատյան Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Դիմակ չեն կրել, հեռավորությունը չեն պահել. ինչո՞ւ է դադարեցվել սուպերմարկետների աշխատանքը Հայաստանի զարգացումը Դևեջյանի համար առաջնային խնդիր էր․նախագահի ցավակցական ուղերձը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ եւ բակտերիաներ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր արդեն 158 անձ է տուգանվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
website by Sargssyan