Գագիկ Ասլանյանը հերքում է. դատախազություն դիմում չի ուղարկել. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ որոշ լրատվամիջոցներում ոչ պաշտոնական տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ասլանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն նույն բուհի նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի՝ «անհիմն շնորհված» դոկտորական ատենախոսության կապակցությամբ:
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունից նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Որոշ մանրամասներ ստանալու խնդրանքով դիմեցինք Գագիկ Ասլանյանին, սակայն նա նշեց, որ իր անվան հետ կապված տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: «Ես երբևէ որևէ դիմում դատախազություն չեմ ուղարկել»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ասլանյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում