Վերմիշյանի՝ «աշխարհի ամենագեղեցիկ փողոցի» շենքերը քանդվում են

oreltimes.ru-ն «Ինչպե՞ս են ապրում օրյոլցիները «աշխարհի ամենագեղեցիկ փողոցում»» վերնագրով հոդվածում գրում է, որ յուրաքանչյուր ոք, ով ապրում է Օրյոլում, նույնիսկ կարիք չունի ճշտելու, թե որտեղ է գտնվում նախկին ճարտարապետ Վահագն Վերմիշյանի՝ «աշխարհի ամենագեղեցիկ փողոցը»։ 

Ամեն ինչ ճիշտ է, այն գտնվում է հենց քաղաքի սրտում` Լենինսկու վրա: Փողոցի լայնածավալ վերակառուցումն իրականացվել է 2016 թվականին՝ Օրյոլի 450-ամյակին: 

«Սարկոֆագների» գաղափարխոսության վարպետ Վերմիշյանը այն կառուցելուց հետո գնացել է Հայաստան, որտեղ էլ նրան բռնել է երևանյան արդարադատությունը: Այնուամենայնիվ, չնայած ճարտարապետը հեռացել է, բայց խնդիրները մնացել են: Լրագրողները այցելել են փողոցի «էլիտար» անշարժ գույքի բնակիչներին: 

Բանն այն է, որ անգամ անզեն աչքով տեսանելի է, որ, օրինակ՝ նորակառույց թիվ 24 տունը այսօր փլուզվում է աչքի առաջ: Սպասարկող ընկերությունը ստիպված է ամրացնել բնակարանները փայտե հենարաններով: Սակայն անգամ հիմնանորոգումը չի օգնում՝ շենքերը քանդվում են։ 

Ըստ շենքերի սպասարկող «Պատվիրատու» ընկերության, կառուցումից հետո երաշխիքը հինգ տարի է, և եթե իրենք այնտեղ խցկվեն, իրենց կստիպեն իրականացնել կրկնակի հիմնանորոգում։ Նշենք, որ երաշխիքային նորոգում պետք է իրականացնի կառուցողը՝ այս դեպքում «Ռեստավրատոր» ընկերությունը։ 

Այդ պետերբուրգյան ընկերությունը 2015 թվականին բազմամիլիոնանոց պատվերներ է ունեցել։ Աշխատանքներն իրականացվել են ստախանովյան տեմպերով, և որակի մասին ոչ ոք չի մտածել։ 

Լենինսկի փողոցի կառույցները շահագործման են հանձնվել պատասխանատու չինովնիկների համաձայնությամբ, իսկ ներկայումս կառուցողը անհետացել է, և հիմնանորոգումներ իրականացնելու բոլոր ջանքերը իզուր են։

 

Կամո Խաչիկյան

Մոնիթորինգ բանկային համակարգում. «Փաստ» Ար­ցա­խի ցույ­ցի «հո­վա­նա­վոր­նե­րը». «Փաստ» Կորոնավիրուսով վարակված 4–ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան Կորոնավիրուս է հայտնաբերվել քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի աշխատակցի մոտ Իտալիան պետք է պահպանի մեկուսացման խիստ ռեժիմը. Վարչապետ Սիսիանի մոլագար ոստիկանապետը 70-ամյա հորս ու վիրահատված եղբորս է ծեծել, դիմել եմ վեհափառին եւ վարչապետին. Հայր Ներսես ECDC. Եվրոպայում կորոնավիրուսը դեռ չի հասել իր գագաթնակետին Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի, 2 վարակակիրները բուժվել են. փոխմարզպետ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքով օգնելու. Պոլսո Հայոց պատրիարքարան Բուժաշխատողները մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում․ գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում․ նախարար Ստամբուլում փակվեց աշխատանքիս վայրը, գալիս եմ Հայաստան. Թուրքիայում աշխատող հայերը վերադառնում են Դոլարի փոխարժեքը մի քանի օր շարունակ նվազում է. Եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր Ստեփանակերտում և շրջաններում վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ախտահանիչ աշխատանքներն ակտիվացվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Վերահսկման համակարգը ստիպում է անձին ինքնալուսանկարվել. չի կարող հեռախոսը թողնել տանը, դուրս գալ. պարետի խորհրդական Օնլայն թեստավորման հավելվածն ունեցել է 40 հազար բեռնում. 1500 անձ հայտնվել է կարմիր գոտում. Պարետի խորհրդական Ինչպե՞ս են վերահսկում ինքնամեկուսացածներին, եթե անձը չունի սմարթֆոն. Ավինյանի խորհրդականի պարզաբանումը Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել
website by Sargssyan