ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը
SocietyՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ
Սոցիալական արդարության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Նախագահի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1728 –վախճանվել է զորավար Դավիթ Բեկը։
1895-ծնվել է խորհրդահայ նևրոլոգ, նևրոֆիզիոլոգ, ակադեմիկոս Սեմյոն Սարկիսովը։
1862-սկսվել է Վանի հայ բնակչության զինված դիմակայությունը թուրքական կառավարության դեմ:
1907- վերակառուցվելուց հետո բացվել է Երևանի հայտնի Ջանփոլադովի թատրոնը:
1907– ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հովհաննես Մամիկոնյանը:
1921 - ծնվել է օպերային երգիչ, բարիտոն Միհրան Երկաթը։
1928 - ծնվել է արձակագիր, դրամատուրգ Գևորգ Արշակյանը։
1936 - վախճանվել է հանրահայտ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։
1938 - ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Միքայել Ախտյանը։
1980– ծնվել է հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
1988- տեղի է ունեցել Արցախի հարցով առաջին ցույցը Երևանում։
– Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկել Երևան և Բաքու. այսպիսով փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը:
2004-Երևանի պետական համալսարանի շուրջ հազար ուսանողներ դասադուլ են սկսել ի նշան բողոքի՝ ընդդեմ «Զինապարտության մասին» նոր օրինագծի, որով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները զրկվում են տարկետման իրավունքից:
2007- վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Զահրատը (Զարեհ Յալդըզջյան): - վախճանվել է խորհրդահայ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը («Սաննիկովի երկիրը» կինոնկար)։
2008-հրապարկվել են նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց, առաջին փուլով հաղթել է Սերժ Սարգսյանը՝ հավաքելով 52,8% ձայն, իսկ երկրոդ տեղում է Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ստացել է 21,5% ձայն։ Վերջինիս կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել Մատենադարանի մոտ, ապա իրականացրել երթ Երևանի կենտրոնով և երեկոյան հավաքվել Ազատության հրապարակում։
2012- որպես «Հայկական կիբեր բանակ» ներկայացած անհայտ անձինք կոտրել են 20-ից ավելի ադրբեջանական կայք` նշելով, որ դա արվում է ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի սպանության 8-ամյակի:
2013-«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարել է, որ իր աջակիցների հետ մնալու են հրապարակում։
2014- վախճանվել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը։
2015- Ազատության հրապարակի հանրահավաքին «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և Հայ ազգային կոնգրեսը հայտնել են, որ «եռյակ այլևս գոյություն չունի»:
2017- Լեռնային Ղարաբաղում անցկացվել է սահմանադրական հանրաքվե. ԼՂՀ-ն անցել է նախագահական կառավարման։
ԱՇԽԱՐՀ
395 -Վեֆլիեմում հիմնադրվել է կանանց առաջին մենաստանը։
1762 -վախճանվել է գերմանացի քարտեզագիր և աստղագետ Թոբիաս Մայերը, որը հետազոտել է լուսնի շարժումը։
1816– Հռոմի «Teatro Argentina» թատրոնում կայացել է Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» նշանավոր օպերայի առաջնախաղը:
1844 –ծնվել է ավստրիացի ֆիզիկոս Լյուդվիգ Բոլցմանը, որը հանդիսանում է ստատիկ ֆիզիկայի և ֆիզիկական կինետիկայի հիմնադիրը։
1872– Նյու Յորքում բացվել է «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է:
1920 - վախճանվել է ամերիկացի բնախույզ Ռոբերտ Պիրին։
1922 -Վիլենսկյան Սեյմը ընդունել է Վիլնյուսի և Լիտվիայի հարավ-արևել յան հատվածի՝ Լեհաստանի հետ միավորման որոշումը։
1926 - ծնվել է ամերիկացի գրող և դրամատուրգ Ռիչարդ Մեթսոնը։
1940– ցուցադրվել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան:
1943 -Մեքսիկայում եգիպտացորենի դաշտում սկսել է կազմավորվել Պարիկուտին հրաբուխը։ 1962 -երեք անգամ պտտվելով Երկրի շուրջ՝ Ջոն Գլեննը իրականացրել է առաջին ամերիկյան օրբիտալ տիեզերական թռիչքը։
1966 -ծնվել է ամերիկացի սուպեր մոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավար Սինդի Կրոուֆորդը։
1988 – ծնվել է ծագումով բարբադոսցի ամերիկյան նշանավոր երգչուհի Ռիհաննան:
1993 -վախճանվել է իտալացի ավտոարտադրող Ֆերրուչիլո Լամբորջինին, որը ստեղծել է արագընթաց և թանկարժեք սպորտային դասի ավտոմեքենաներ։
2014 -սկսվել է Եվրոմայդանի գնդակահարությունը Կիևում։ Դիպուկահարների կողմից գնդակոծվել են ցուցարարները և իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որի արդյունքում զոհվել է 53 մարդ։
Կամո Խաչիկյան