Քաղաքացիները «Սանիթեք» ընկերությանը պատկանող 18 հատ աղբամաններ են հափշտակել. գործը դատարանում է

Քաղաքացիներ Էդվարդ Կուրեղյանը եւ իր ծանոթ հանդիսացող Թովմաս Միրզոյանը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող 18 աղբամաններ են հափշտակել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդվարդ Կուրեղյանը եւ Թովմաս Միրզոյանը Երեւան քաղաքի Նուբարաշեն 11-րդ եւ 15-րդ փողոցներում տեղադրված «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող եւ 100 հազար ՀՀ դրամ արժողությամբ աղբամանները գաղտնի հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթ Թովմաս Միրզոյանի հետ, 2019 թվականի սեպտեմբերի 16-ին վերջինիս պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են նշված վայրեր, որտեղ խմբի կազմում՝ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին թվով 18 հատ աղբամանները տեղավորել են հիշյալ ավտոմեքենայի թափքում, որից հետո դրանք տեղափոխել են իրեն պատկանող Երեւան քաղաքի Նուբարաշեն Ա թաղամաս 86-րդ հողակտոր հասցե եւ այդ կերպ հափշտակել դրանք՝ «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի՝ 1.800.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Գործը փետրվարի 6-ին մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

Ոստիկաններն այսօր հայտնաբերել են 223 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները Չինաստանում հնարավոր է կորոնավիրուսով վարակվելու նոր ալիք․ Սինհուա Վարակի դեմ վրացական կառավարության արդյունավետ պայքարի գրավականներից է լարիի կարանտինը.Հրանտ Բագրատյան Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ Եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ․ քաղաքացին պնդում է, որ դուստրը թունավորվել է «Երեւան Սիթի»-ից գնած մսամթերքից Օրենսդրական փաթեթը թույլ կտա օնլայն ստանալ տեղեկություն կորոնավիրուս ունեցողների շփման շրջանակի վերաբերյալ․Ավինյան Ո՞ր չվերթները կկայանան մարտի 30-ին․ քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել. Արայիկ Հարությունյան Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը». Սերգեյ Սմբատյան Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Դիմակ չեն կրել, հեռավորությունը չեն պահել. ինչո՞ւ է դադարեցվել սուպերմարկետների աշխատանքը Հայաստանի զարգացումը Դևեջյանի համար առաջնային խնդիր էր․նախագահի ցավակցական ուղերձը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ եւ բակտերիաներ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր արդեն 158 անձ է տուգանվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
website by Sargssyan