«Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի»․ սեւազգեստ մայրերը՝ Նիկոլ Փաշինյանին

Կառավարության  դիմաց այսօր՝ փետրվարի 20-ին, բողոքի ակցիա էին իրականացնում բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած զինծառայողների մայրերը։ Նրանց հետ հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Սեւազգեստ մայրերը Ալեն Սիմոնյանին խնդրեցին միջնորդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունի եւ լսի իրենց․ «Մենք պարոն Փաշինյանին չենք հետաքրքրում։ Մենք ուզում ենք հանդիպել պարոն Փաշինյանի հետ։ Այսքան զինվորների սպանությունը վերջապես պետք է կագնենցնե՞ն, թե՞ չէ։ Եթե մեր երեխաներին սպանողներին պատժեին, այս 13 զոհը չէր լինի։ Թող չասեն դժբախտ պատահար է, ինքնասպանություն է, հիվանդություն է, հիվանդ էր, թող չտանեին բանակ։ Զինվորը զինվորին չի սպանում, սպանել են սպաները։ Միջնորդեք, թող մեզ հետ հանդիպի պարոն Փաշինյանը։

Մենք պետք է լուրջ ձեւով իր հետ խոսենք, սենց շարունակվել չի կարող, ինչքա՞ն մենք պետք է անտարբերության մատնված լինենք։ Թող շաբաթ լինի, թող կիրակի լինի, թող գիշեր լինի, թող մեզ ընդունի։ Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի, զինվորը գրքից կարեւոր է։ Միջնորդեք, որ մեզ ընդունի եւ թող ներկա լինեն գլխավոր դատախազը, ՔԿ նախագահը, պաշտպանության նախարարը, որը հիմա արհամարած ունի բոլոր ծնողներին։ Ինչի՞ Դավիթ Տոնոյան, ինչի՞ քո տղեն ինքնասպան չի լինում, իմ տղեն ինքնասպան ա եղել»,-նշեցին սեւազգեստ մայրերը։

Ալեն Սիմոնյանը խոստացավ միջնորդել, որ Նիկոլ Փաշինյանը ընդունի նրանց։

Կորոնավիրուս է հայտնաբերվել քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի աշխատակցի մոտ Իտալիան պետք է պահպանի մեկուսացման խիստ ռեժիմը. Վարչապետ Սիսիանի մոլագար ոստիկանապետը 70-ամյա հորս ու վիրահատված եղբորս է ծեծել, դիմել եմ վեհափառին եւ վարչապետին. Հայր Ներսես ECDC. Եվրոպայում կորոնավիրուսը դեռ չի հասել իր գագաթնակետին Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի, 2 վարակակիրները բուժվել են. փոխմարզպետ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքով օգնելու. Պոլսո Հայոց պատրիարքարան Բուժաշխատողները մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում․ գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում․ նախարար Ստամբուլում փակվեց աշխատանքիս վայրը, գալիս եմ Հայաստան. Թուրքիայում աշխատող հայերը վերադառնում են Դոլարի փոխարժեքը մի քանի օր շարունակ նվազում է. Եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր Ստեփանակերտում և շրջաններում վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ախտահանիչ աշխատանքներն ակտիվացվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Վերահսկման համակարգը ստիպում է անձին ինքնալուսանկարվել. չի կարող հեռախոսը թողնել տանը, դուրս գալ. պարետի խորհրդական Օնլայն թեստավորման հավելվածն ունեցել է 40 հազար բեռնում. 1500 անձ հայտնվել է կարմիր գոտում. Պարետի խորհրդական Ինչպե՞ս են վերահսկում ինքնամեկուսացածներին, եթե անձը չունի սմարթֆոն. Ավինյանի խորհրդականի պարզաբանումը Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի
website by Sargssyan