Տղաներին նույնպես պետք է պատվաստել ՄՊՎ-ի դեմ. ամերիկացի բժիշկ

Մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ անհրաժեշտ է պատվաստել ոչ միայն աղջիկներին, այլ նաեւ տղաներին: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ընտանեկան բժիշկ Նիկոլաս Արթինյանը (Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ):

Նրա խոսքով՝ ՄՊՎ-ի դեմ պատվաստման արդյունավետությունն արդեն ակնհայտ է դառնում՝ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացությունը նվազում է այն երկրներում, որտեղ պատվաստանյութը լայնորեն տարածված է:

«Անձամբ ես աշխատում եմ պատվաստել մեզ մոտ եկող մանկաբուժական տարիքի բոլոր պացիենտներին: Վերջին տարիներին ստացված տվյալները ցույց են տալիս, որ հիվանդացությունը (արգանդի վզիկի քաղցկեղով) իսկապես նվազում է, եւ սա անչափ կարեւոր է»,- ասաց մասնագետը:

Ըստ նրա՝ ՄՊՎ-ի դեմ անհրաժեշտ է պատվաստել ոչ միայն աղջիկներին, այլ նաեւ տղաներին: Իսկ դրա համր 2 պատճառ կա: Առաջին՝ այս վիրուսը տղաների համար նույնպես վտանգավոր է, քանի որ առաջացնում է ոչ միայն արգանդի վզիկի քաղցկեղ, այլեւ առնանդամի, կոկորդի, բերանի խոռոչի քաղցկեղ: Երկրորդ՝ տղաների պատվաստումը կօգնի լավագույն պաշտպանություն ապահովել նաեւ աղջիկների համար. եթե տղամարդիկ ՄՊՎ-ով չվարակվեն, չեն վարակի նաեւ կանանց:

Ինչ վերաբերում է տարիքին, առավել արդյունավետ է համարվում մանկության տարիներին կատարված պատվաստումը: Սա, սակայն, չի նշանակում, որ ավելի մեծ տարիքի մարդկանց համար պատվաստումն անիմաստ է. Նիկոլաս Արթինյանի կարծիքով՝ ՄՊՎ-ի դեմ կարելի է եւ պետք է պատվաստել ոչ միայն երիտասարդներին 20 տարեկանից հետո, այլեւ 40-ն անց մարդկանց. նույնիսկ այս տարիքում պատվաստանյութը օգուտ կտա, վստահ է մասնագետը:

Մեկ ուրիշ ամերիկացի բժիշկ՝ գինեկոլոգ Սթյուարդ Մեյսոնը պնդում է, որ պատվաստման առավել տարածված «կողմնակի էֆեկտը» ներարկվելուց վախի պատճառով ուշագնացությունն է: Բայց նույնիսկ այս «կողմնակի էֆեկտը» ԱՄՆ-ում պատվաստանյութի օգտագործման ժամանակ գրանցվել է 25 պացիենտի մոտ: Կողմնակի էֆեկտների մասին մնացյալ բոլոր լուրերը, այդ թվում՝ անպտղության մասին, մասնագետը անհիմն եւ իրականությանը չհամապատասխանող է համարում:

Պա­տա­հա­կան ոչինչ չի լի­նում.ի՞նչ է ուզում առա­ջին նա­խա­գա­հը. «Փաստ» Հնարավո՞ր է, որ դպրոցական ամառային արձակուրդները փոխարինվեն դասերով. մեկնաբանում է նախարարը «Խնդի­րը սե­փա­կան սխալ­նե­րից և ձա­խո­ղում­նե­րից հա­սա­րա­կու­թյան ուշադ­րու­թյու­նը շե­ղելն է». «Փաստ» Եղանակը Հայաստանում և Արցախում Աշխատակիցները դժգոհում են, գործատուն հղում է կատարում աշխատանքային օրենսգրքին. «Փաստ» Մոնիթորինգ բանկային համակարգում. «Փաստ» Ար­ցա­խի ցույ­ցի «հո­վա­նա­վոր­նե­րը». «Փաստ» Կորոնավիրուսով վարակված 4–ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան Կորոնավիրուս է հայտնաբերվել քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի աշխատակցի մոտ Իտալիան պետք է պահպանի մեկուսացման խիստ ռեժիմը. Վարչապետ Սիսիանի մոլագար ոստիկանապետը 70-ամյա հորս ու վիրահատված եղբորս է ծեծել, դիմել եմ վեհափառին եւ վարչապետին. Հայր Ներսես ECDC. Եվրոպայում կորոնավիրուսը դեռ չի հասել իր գագաթնակետին Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի, 2 վարակակիրները բուժվել են. փոխմարզպետ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքով օգնելու. Պոլսո Հայոց պատրիարքարան Բուժաշխատողները մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում․ գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում․ նախարար Ստամբուլում փակվեց աշխատանքիս վայրը, գալիս եմ Հայաստան. Թուրքիայում աշխատող հայերը վերադառնում են Դոլարի փոխարժեքը մի քանի օր շարունակ նվազում է. Եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր Ստեփանակերտում և շրջաններում վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ախտահանիչ աշխատանքներն ակտիվացվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
website by Sargssyan