Այլ աշխատանքային օրերը փոխվում են, իսկ հիշատակի օրերը՝ ոչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ կառավարությունը որոշեց 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել 2020 թվականի մայիսի 23-ի՝ շաբաթ օրը: Որոշման արդյունքում մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային: 

Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը այս տարի հինգշաբթի է, ուստի որոշվել է ուրբաթ ևս հանգստյան oր հայտարարել: Նման որոշումները ո՛չ նորություն են, ո՛չ էլ արտառոց երևույթ: 

Ավելին, շատերի համոզմամբ, նման դեպքերում այսպիսի որոշումներն արդարացված են. վերջերս նման որոշում կայացվեց նաև Բանակի օրվա կապակցությամբ, քանի որ փետրվարի 28-ն էլ երեքշաբթի էր: 

Կրկնում ենք՝ սա հասկանալի ու լիովին ընդունելի է: Սակայն տաօրինակ է, որ կառավարությունը համառորեն անտեսում է մեռելոցը՝ հանգուցյալների հիշատակության օրերը: Երկար ժամանակ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը կառավարության որոշմամբ տեղափոխվել են մոտակա որևէ շաբաթ օր: Սակայն այս իշխանությունները այդպես էլ նման փոփոխություն չեն անում:

 Ի դեպ, չփոխելու այս «ավանդույթը» դրել է Կարեն Կարապետյանը: Ընդ որում, խոսքը տարվա մեջ ընդամենը չորս երկուշաբթիի մասին է (Սուրբ ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը հանգստյան է օրենքով): 

Հազիվ թե չորս օրվա փոփոխությունը մեծ հարված է հասցնելու տնտեսությանը, առավել ևս, որ դրանք պարզապես հանգստյան օր չեն դառնում, այլ լրացվում են որևէ շաբաթ օրով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մահացել է «Երկիր մեդիա» ՀԸ աշխատակից Արթուր Պետրոսյանը Խայտառակ վիճակում է Երևանը, ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի․ Բագրատյան Կոմիտասի «Սիթիի» աշխատանքը պարետի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է Մայրն ասում է՝ երեխայիս ասել են տանենք խեղդենք, որ բանակ չգնա ու ժամեր անց իրեն հայտնել են, որ երեխան խեղդվել է. նա քրեական գործը ծածկադմփոց անելու մեջ մեղադրում է Արագածոտնի մարզի քննիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Կորոնասվիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է․ Արսեն Թորոսյան ԱՀԿ-ում պատմել են կորոնավիրուսով վարակվելու «ամենաակնհայտ» ախտանշանի մասին. ՌԻԱ Նովոստի Սննդամթերքի համաշխարհային գները նվազում են. ՄԱԿ Լոռու «Ձոր»-ում ավտոմեքենան ընկել է գետը Մարալիկում 68-ամյա տղամարդը կորոնավիրուսով է վարակվել. նրա հետ շփում ունեցած 29 բուժաշխատող մեկուսացվել է «Փրկություն» տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը Կոչ եմ անում կորոնավիրուսի վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան Դանակահարություն Երեւանում՝ «Ալկոգել» արտադրամասի մոտ Մոսկվայում կառուցվող վարակաբանական հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Կորոնավիրուսի հարձակումը մանրադիտակի տակ (լուսանկարներ) 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան Իրանում նոր կորոնավիրուսից բուժվել են 102 եւ 106 տարեկան պացիենտներ. ԻՌՆԱ Ինչպես տանը խնամել կորոնավիրուսով վարակվածին․ ԱՆ ուղեցույցը Օնլայն թեստավորում․Ավինյանը ներկայացրել է Covid-19 Armenia նոր հավելվածը Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է․ Հայկ Չոբանյան Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը․ Sputnik-Գրուզիա
website by Sargssyan