Ավելի քան 7 միլիոն դոլար՝ ամբիցիաների բավարարման համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ կառավարությունը որոշեց ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի կազմակերպման նպատակով հատկացնել 3 մլրդ 447 մլն դրամ։ Փաստացի, ՍԴ յոթ դատավորի փոխելու, իմա՝ մեկ անձի ամբիցիաների բավարարման համար կառավարությունը բոլորիս հաշվին մոտ 7,2 միլոն դոլար է տրամադրում, ինչն արդեն իսկ սուր քննադատության է արժանացել հասարակության մեծամասնության շրջանում: 

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում 3,5 միլիարդը տնտեսության համար բավականին լուրջ գումար է համարում։ Համեմատության համար նա մի շարք օրինակներ բերեց ու շեշտեց, որ այդ գումարը կարելի էր ուղղել սոցիալական բազում ծրագրերի։ Նա շեշտեց, որ այդքան գումարով հնարավոր կլիներ նաև շուրջ 10 տոկոսով բարձրացնել աղքատության նպաստները։ 

Ի դեպ, վարչապետն ասել էր, թե «էդ ծախսվող գումարն ի վերջո էլի ներհոսելու է տնտեսություն»: Այս առումով Ավետիսյանը խիստ վտանգավոր է համարում նման «արդարացումը»: 

«Իրականում սա անարդյունք ծախս է։ Իսկ նման պնդումները շատ խնդրահարույց ու վտանգավոր են։ Ինչո՞ւ, որովհետև այդ պարագայում պետական բյուջեի ցանկացած մսխում, անարդյունավետ, աննպատակ քայլի ծախսային յուրաքանչյուր հետևանք կարելի է այդ մոտեցմամբ հիմնավորել։ 

Եթե այդ մոտեցման տեսանկյունից դիտարկենք, ուրեմն ընդհանրապես չպետք է խոսենք արդյունավետության ու առաջնահերթությունների մասին։

 Ի վերջո, պետական բյուջեից գողացված գումարներն էլ են այս կամ այն ձևով մտնում տնտեսություն։ Կարելի՞ է արդյոք վերոնշյալ կերպով հիմնավորել ու ասել, որ այդ գումարները կնպաստեն տնտեսական զարգացմանը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Առողջապահության եւ աշխատանքի տեսչությունը կոչ է անում ձեւականորեն չմոտենալ աշխատակիցներին դիմակներ բաժանելուն Սոթքում 12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանում տարիքային խտրականություն են սահմանել կորոնավիրուսի ֆոնին Համավարակով պայմանավորված՝ Դատախազությունը կմիջնորդի վերանայել 20 կալանավորի խափանման միջոցը Մահացած զինծառայողը Աբովյան քաղաքից էր, ծնողների ավագ զավակը Երկու օր դիակներով բեռնում էին մեքենաներն ու տանում. Խաչատուրովը՝ ապրիլյան պատերազմի մասին Օգնի՛ր քեզ, գնի՛ր «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքը Լոնդոնի թագավորական քոլեջի գինականները նշել են կորոնավիրուսի գլխավոր ախտանիշները Վանեցյանն այն գործիչը չէ, ում էժանագին դիվիդենտներ պետք լինեն Օգնության ձեռք մեկնելը՝ Գագիկ Ծառուկյանի և նրա քաղաքական թիմի մտածելակերպն ու ապրելակերպն է WFP-ն նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մասշտաբային սով է կանխատեսում. DW Որդեգրման գործընթացում չարաշահումների, ծննդաբերությունից հետո երեխային ծնողից բաժանելու դեպքերով 14 քրգործ է հարուցվել Սոթքում 12 տարեկան տղան ինքնասպանություն է գործել Բացահայտվել են Արցախում կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածողները 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը Արցախում 20-ամյա զինծառայող է մահացել՝ դեռեւս չպարզված հանգամանքներում Դիմակներն առողջ մարդկանց չեն պաշտպանում վարակից. ԱՀԿ Ստացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները. EbioMedicine Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար «Գ.Ծառուկյան» հիմնադրամը Աբովյանում շարունակում է ախտահանման աշխատանքները
website by Sargssyan