Երեխայի հանրային ծառայությունների համարանիշը կամրագրվի ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարադատության նախարա րությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքներում։ 

Նախագծերով առաջարկվում է, որ եթե ՀՀ քաղաքացու, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, ՀՀ-ում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի երեխայի ծնունդը գրանցվել է մեր երկրում, ապա ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում նույնպես ամրագրվի երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 30-ից ՀՀ արդարադատության նախարարության համակարգում ներդրվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը, որը համացանցի միջոցով հասանելի դարձավ ՀՀ բոլոր ՔԿԱԳ մարմիններին: 

Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման կարևորագույն նպատակներից էր, ստեղծելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական գրանցամատյան ողջ ՀՀ տարածքում, ձևավորել «մեկ պատուհան» ծառայությունը, հնարավորինս պարզեցնելով այս ոլորտին բնորոշ վարչարարությունը: 

Էլեկտրոնային կառավարման համակարգը նաև ամբողջությամբ համակցված է ՀՀ բնակչության պետական ռեգիստրին, ինչի շնորհիվ երեխայի ծնունդը գրանցելիս էլեկտրոնային կառավարման համակարգը մեխանիկորեն տեղեկատվության փոխանակման շրջանակներում ստանում է բնակչության պետական ռեգիստրում ստեղծված երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: 

Սակայն, եթե որևէ գործարքի համար, օրինակ՝ սոցիալական ապահովման ծառայություններից օգտվելու նպատակով, անհրաժեշտություն է առաջանում ներկայացնել երեխայի հանրային ծառայության համարանիշը, ապա ծնողները այն ձեռք բերելու համար պարտավոր են այցելել բնակչության պետական ռեգիստրի սպասարկման տարածքներ:

 Ուստի այս նախագծերի ընդունման դեպքում երեխայի հանրային ծառայության համարանիշը ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանա նաև երեխայի ծննդյան վկայականը և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նոր կոնսոլիդացիայի նախաձեռնություն ներքաղաքական դաշտում. «Փաստ» Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում Հանրային տրամադրություններն են ուսումնասիրում. «Փաստ» Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից. «Փաստ» Արմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսությունը մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ) Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն
website by Sargssyan