«Իմ ընտանիքն էլ զգաց այս երջանկությունը». Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու թիմերը շարունակում են շրջայցերը: Այս անգամ գործընկերներն ուղևորվել են Գյումրի և այցելել բնակարանաշինության ծրագրով 2019-ին աջակցություն ստացած, վագոն տնակից ազատված ու կիսակառույցն ավարտին հասցրած ընտանիքներից մեկին: Թիմերն այստեղ են եղեն նաև աշնանը՝ կամավորության հիմունքով կիսակառույցի շինարարությանը մասնակցելու համար: Վեց ամիս անց, բոլորը դարձյալ միասին են. այս անգամ՝ բնակարանամուտ նշելու համար:

Գյումրիում բնակվող Թադևոսյանների ընտանիքը 1988-ի երկրաշարժից հետո, տարիներ շարունակ՝ ստիպված է եղել ապրել վագոն-տնակում։ 32 տարի անց՝ ծանր ու դժվարին հիշողությունները մնացել են անցյալում։

«Այսքան տարիներ անց, վերջապես իմ ընտանիքն էլ զգաց այս երջանկությունը։ Սեփական տուն ունենալը մեծ և սպասված իրադարձություն է մեր կյանքում։ Երկրաշարժից հետո, ստիպված էինք բնակվել վագոն-տնակում։ Իսկ այժմ սեփական տուն ունենք՝ բոլոր հարմարություններով։ Իմ և երեխաներիս ուրախությանը սահման չկա։ Անչափ շնորհակալ ենք», - ասել է Քրիստինան։

Բնակարանաշինության ծրագրով,  2019թ.-ին, Շիրակի մարզում կառուցվել, վերանորոգվել կամ գնվել է 5 տուն, իսկ համագործակցության տարիների ընթացքում՝ 12 տուն։ Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» կարևոր են համարում ծրագրի դրական ազդեցության բոլոր դրսևորումները: Գործընկեր կառույցների ղեկավարներն արձանագրել են, որ բարեկեցիկ պայմաններով ապահովված ընտանիքները ձգտում են կիսախարխուլ վագոն-տնակներից ազատվել ոչ միայն հիշողությամբ, այլև ֆիզիկապես՝ դրանք ապամոնտաժելով: 

«Երբ վագոն-տնակում տարիների կյանքն անցկացրած ընտանիքը ոտքի է կանգնում և ոգևորված ու եռանդով նոր էջ է բացում իր համար, ուրեմն՝ երազելու ուժ ունի, և դա լավ է: Իսկ երբ այդ ընտանիքը ձգտում է տեսադաշտից հեռացնել նաև երկաթյա կացարանը, ապա կարող ենք ասել, որ հաջողել ենք բոլորս: Ուրախ եմ արձանագրել, որ հատկապես վերջին շրջանում, կա այդպիսի արդյունք: Գյումրին տնակների քաղաք չպետք է մնա ո՛չ հիշողության մեջ, ո՛չ էլ ճարտարապետական տեսքի առումով»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վագոն-տնակներում բնակվող ընտանիքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Երկրաշարժից ի վեր այս ընտանիքը բնակություն է հաստատել տնակում։ Երեք երեխաների մանկությունն անցնում էր մետաղական պատերի ներսում։ Մենք, Վիվա-ՄՏՍ-ի հետ, աջակցության ձեռք մեկնեցինք Թադևոսյաններին։ Այժմ, երբ նրանք ավարտել են տան շինարարությունը, համոզված եմ, որ նոր տունն ուրախություն և լավ հիշողություններ կպարգևի նրանց», - ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Այլևս լռել չեմ կարող․Լիանա Անթառանյան Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժողքի վերածած անսկզբունք ապիկարը Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «Դարի հանդիպումը» Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը ԱԳՆ-ն հրապարակել է Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա». Հայկ Ֆարմանյան Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել Նավթի համաշխարհային գներն աճել են Դուք վայելել եք իշխանության բոլոր «կայֆերը», հիմա հարցերին պատասխանելու ժամանակն է. Սուրեն Սուրենյանց Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ. Երվանդ Վարոսյան Հայտնի են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները
website by Sargssyan