Իսպանիայի դեսպանատուն Երևանո՞ւմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները մտադիր են վերանայել ՀՀ դիվանագիտական քաղաքականության հետ կապված որոշ հարցեր, և առաջիկայում հնարավոր է դիվանագիտական նոր հարաբերությունների հաստատման գործընթաց սկսվի։ 

Իսկ մինչ այդ ԱԳՆ-ն լծված է ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների դեսպանատների հարցի կարգավորման որոշ ընթացակարգեր հստակեցնելու գործին: Ըստ այդմ, քննարկվում է ՀՀ-ում հավատարմագրված որոշ երկրների դեսպանների՝ հիմնականում Մոսկվայում գտնվող նստավայրերը տեղափոխել Երևան։ 

Մեր աղբյուրները նշում են, որ մասնավորաբար չի բացառվում առաջիկայում ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության դեսպանատան՝ Մոսկվայից Երևան տեղափոխումը, այսինքն՝ փաստացի ԻԹ դեսպանատան բացումը Հայաստանում։ 

Ի դեպ, Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում էր ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Սրանչա Գոնսալես Լայայի հետ։ 

Այս տեղեկությունը ճշտելու համար «Փաստը» դիմեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալ յանին: «Արդյո՞ք Իսպանիան իր դեսպանությունը կբերի Հայաստան, թե ոչ, ձեզ կարող է ասել իսպանական կողմը, այդ հարցադրումը պետք է Իսպանիայի արտգործնախարարությանը հղեք։ Ես չեմ կարող ասել՝ իրենք այդ հարցը քննարկում են, թե ոչ։ Այս պահի դրությամբ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասաց Նաղդալյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սոթքում 12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանում տարիքային խտրականություն են սահմանել կորոնավիրուսի ֆոնին Համավարակով պայմանավորված՝ Դատախազությունը կմիջնորդի վերանայել 20 կալանավորի խափանման միջոցը Մահացած զինծառայողը Աբովյան քաղաքից էր, ծնողների ավագ զավակը Երկու օր դիակներով բեռնում էին մեքենաներն ու տանում. Խաչատուրովը՝ ապրիլյան պատերազմի մասին Օգնի՛ր քեզ, գնի՛ր «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքը Լոնդոնի թագավորական քոլեջի գինականները նշել են կորոնավիրուսի գլխավոր ախտանիշները Վանեցյանն այն գործիչը չէ, ում էժանագին դիվիդենտներ պետք լինեն Օգնության ձեռք մեկնելը՝ Գագիկ Ծառուկյանի և նրա քաղաքական թիմի մտածելակերպն ու ապրելակերպն է WFP-ն նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մասշտաբային սով է կանխատեսում. DW Որդեգրման գործընթացում չարաշահումների, ծննդաբերությունից հետո երեխային ծնողից բաժանելու դեպքերով 14 քրգործ է հարուցվել Սոթքում 12 տարեկան տղան ինքնասպանություն է գործել Բացահայտվել են Արցախում կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածողները 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը Արցախում 20-ամյա զինծառայող է մահացել՝ դեռեւս չպարզված հանգամանքներում Դիմակներն առողջ մարդկանց չեն պաշտպանում վարակից. ԱՀԿ Ստացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները. EbioMedicine Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար «Գ.Ծառուկյան» հիմնադրամը Աբովյանում շարունակում է ախտահանման աշխատանքները ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 6000-ը. Worldometers.info
website by Sargssyan