Վարպետության դասեր լավագույն դաշնակահարների համար Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է մրցույթ հայ դաշնակահարների համար՝ առանց տարիքային սահմանափակման։ Հաղթողներին հնարավորություն կտրվի անվճար մասնակցել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (EUFSC) Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի վարպետության դասերին, որոնք կայանալու են ս.թ. մայիսի 3-ից 10-ը։

Վարպետության դասերը վարելու են անվանի դաշնակահարներ Դմիտրի Ալեքսեևը (ՄԲ), Յուրի Դիդենկոն (ՌԴ), Պաբլո Գալդոն (Իսպանիա), Գրիգորի Գրուզմանը (Գերմանիա), Վերա Կամենևան (ՌԴ), Միխայիլ Խոխլովը (ՌԴ), Ջուլիանո Մազոկանտեն (Իտալիա), Անխել Սանզոն (Իսպանիա) ու Արկադի Զենզիպերը (Գերմանիա)։

Լսումների արդյունքում ընտրվելու է տասը հաղթող հայ դաշնակահար, որոնց «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը (M4FF) և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC) հնարավորություն կընձեռեն անվճար մասնակցություն ունենալ վարպետության դասերի և Մալթայի միջազգային երաժշտական փառատոն 2020-ի համերգներին:

«Հայ երաժիշտները մեր մշակույթի դեսպաններն են արտերկրում և հենց այդ համոզումն է մեզ մշտապես մղում օժանդակելու հայ տաղանդներին՝ իրենց գիտելիքի ամրապնդման գործում», - նշեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը։Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 1-ն է։

Մանրամասների համար կարող եք դիմել ք. Երևան, Մոսկովյան 31 շենք, գրասենյակ 166 կամ էլեկտրոնային տարբերակով [email protected], ինչպես նաև «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի պաշտոնական էջի միջոցով։

Նշենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի գործունեությունն ուղղված է հայ մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը և տարածմանը` ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

 
«Չելսին» պատրաստ է 111 միլիոն եվրո վճարել Լաուտարո Մարտինեսի համար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք Նոր որոշում. Փաշինյանը 6 մլն դրամանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդներ. խաչքար է տեղադրվելու Լոռիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 5-ի, բայց քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը. մարզպետ ԱՐՄԵՆԱԼ-ն օգնում է դրամով և սնունդով «Բարի Սամարացի» ընկերությունը մշտապես հոգ է տանում ազգաբնակչության առողջության և անվտանգության մասին Գագիկ Ծառուկյանը չի կարող անտարբեր մնալ ու ձեռք չմեկնել Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ Անխտիր ստուգվում են բոլորի փաստաթղթերը Վանեցյանի հավասարակշռված քայլերը հույս են ներշնչում Գյումրին 10 օրից Չինաստանից կստանա 10 հազար վիրաբուժական դիմակ. Շիրակի մարզպետ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը մասամբ ավտոբուսներով փակված է Փրկարարները վարորդին եւ չորս ուղեւորի տեղափոխել են Սեւան-Դիլիջան ճանապարհ Մոսկվայի օդանավակայանում առանց փող, սոված նստած ենք. ՀՀ քաղաքացին ահազանգում է. Hraparak.am Մարտի 26-ից ապրիլի 1-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ Ադրբեջանի զինուժի կրակոցների հետեւանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին Գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները կերկարաձգվեն Հաճախ նմուշառում կատարում ենք հենց տներից. Արսեն Թորոսյան Ում է վերաբերում սոցաջակցության 4-րդ միջոցառումը եւ ինչպես մարդիկ կարող են այն ստանալ. Նախարարության պարզաբանումը
«Կարանտինն ազդում ա պսիխիկայի վրա»․ Անատի Սաքանյանը ցույց է տվել, թե ինչ վիճակի է հասել այս օրերին Կինը, որը մահացած է եղել 27 րոպե, պատմել է այն աշխարհի մասին Շուշաննա Թովմասյան. Ինձ համար չկա արգելված հագուստ Վանգան ասել էր, որ հորոսկոպի այս 4 նշանները հարստանալու են Երկու հնարավոր տարբերակ կա ազատվելու համաճարակից Լյարդի ցիռոզի արդյունավետ բուժում տան պայմաններում. այս բնական բաղադրատոմսերը իսկական հրաշք են գործում «Վերջապես հեռու ինքնամեկուսացումից»․ Տեսեք՝ որտեղ է «թաքնվել» Շուշան Երիցյանը Տեսամագնիտոֆոն. մեկ տոննանոց սարքից մինչև համատարած օգտագործում Վրաստանի առողջապահության հերոս նախարարն է. որոշումների արդյունքում Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը ամեն օր ավելանում են... «Չգիտեմ, թե ումից եմ վարակվել». բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ (Video)
website by Sargssyan