Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին և մանկապարտեզների տնօրեններին

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզների տնօրեններին՝ գլխավորությամբ համայնքի ղեկավար Կարեն Հակոբյանի։ Հյուրերին ուղեկցում էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: 

Հանդիպմանը Հայր Սուրբը Նորին Սրբությանը ներկայացրեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներում իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ Մայր Աթոռն իր ավանդն է բերում մատաղ սերնդի դաստիարակության գործում։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը բերեց ներկաներին։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց մանկապարտեզներում մանուկներին ազգային արժեքներով կրթելու և դաստիարակելու կարևորությունը, քանի որ հենց այդ իրողությունն է երաշխավորել հայ ժողովրդի ընթացքը դարերի մեջ, հայորդիներին պարգևել ուժ դիմագրավելու բոլոր փորձություններին և օգնել կերտելու իր սերունդների ապագան։ 

Հայոց Հովվապետը կարևոր համարեց, որ ներկա ժամանակներում ևս հայորդիները լինեն իրենց ազգային ավանդույթների ու արժեքների կրողն ու պահապանը, ինչի շնորհիվ հնարավոր կդառնա պահելու ազգային դիմագիծն ու լավագույնս ներկայանալու աշխարհին: 

Իր հերթին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար տիար Կարեն Հակոբյանն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության և Մայր Աթոռի օժանդակությամբ համայնքում իրականացվող նախաձեռնությունների համար։ Վերջինս պատրաստակամություն հայտնեց նաև աջակցելու Հայ Եկեղեցու կողմից վարչական շրջանում իրագործվող ծրագրերին։ 

Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը հետաքրքրվեց մանկապարտեզներում տիրող իրավիճակի, մանուկների կացության և դաստիարակության ընթացքի մասին։ 

Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված ուժ ու կարողություն պարգևի մանկապարտեզների տնօրեններին ու դաստիարակներին հայորդիներին ազգային գիտակցությամբ կրթելու և մեծացնելու համար։

Փորձարկվեցին հայկական արտադրության ականանետերը (տեսանյութ) Արայիկի ցույցը Նիկոլի դեմ․ իշխանության ներսում հակասության ցեց է ընկել «Առինջ մոլ»-ի աշխատակիցները հերքում են լուրերը, թե ակցիաներին մասնակցում են Գ.Ծառուկյանի հրահանգով Շատ պրիմիտիվ ապատեղեկատվություն է. Արման Աբովյան Հայաստանի իշխանության լռությունը վկայում է, որ Ալիևը ճիշտ էր. Արթուր Ղազինյան Անհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն իշխանությունների ձեռագիրն է դարձել. Իվետա Տոնոյան ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա պրոֆեսիոնալիզ. Արսեն Բաբայան Ընդդիմությունը միասնական ճակատով պահանջելու է Փաշինյանի հրաժարականը Ի վերջո ո՞վ է առաջինը հորինել դակիչը․«Փաստ» Ռուս ուղ­ղա­փառ եկե­ղե­ցու առաջ­նոր­դի այ­ցը Հա­յաս­տան, խախ­տում­նե­րով նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­ր.«Փաստ» «Ան­կա­յուն բա­լան­սը պահ­պան­վում է. որո­շա­կի ան­տար­բե­րու­թյուն կա կոնֆ­լիկ­տի հան­դեպ».«Փաստ» «Կրտսեր դպրո­ցը դրե­ցինք մեծ ռիս­կի տակ, այս օղա­կում բաց­թո­ղում­ներ թույլ տա­լու իրա­վունք չու­նենք»․ «Փաստ» Համապետական հանրահավաք է լինելու. «Իշխանությունը ձախողել է ամենուրեք» Դու կա՛մ ան­կախ ես, կա՛մ ոչ. հետ­քայլ անե­լու շռայ­լու­թյուն չենք կա­րող թույլ տալ․«Փաստ» Փոփոխություն ՀՀ լեզվական քաղաքականության մեջ. պետբյուջեից ծախսերը կավելանան․«Փաստ» «Անս­խա­լա­կա­նու­թյան սինդ­րո­մը գնա­լով ավե­լի ինս­տի­տու­ցի­ո­նալ բնույթ է կրում»․«Փաստ» Իշ­խա­նա­փո­խու­թյան գոր­ծըն­թաց­նե­րը կշա­րու­նակ­վեն նաև հե­տա­գա­յում, իսկ ան­կա­խու­թյունն այն­պի­սի մի ար­ժեք է, որը պետք է ըստ ար­ժան­վույն գնա­հա­տել․«Փաստ» Երբ ար­տերկ­րի պրակ­տի­կան փոր­ձում են կի­րա­ռել Հա­յաս­տա­նում՝ առանց մեր երկ­րի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լու.«Փաստ» «Իշ­խա­նու­թյուն­նե­րի տա­րան­ջատ­ման սկզբուն­քը վե­րա­ցավ. ՍԴ-ի վրա մշտա­պես կախ­ված է լի­նե­լու լե­գի­տի­մու­թյան հետ կապ­ված մեծ հար­ցա­կա­նը».«Փաստ» Հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են.«Փաստ»
website by Sargssyan