Հայտնի է, թե այս տարի երբ է նշվելու Սուրբ Զատիկը

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի (2020) նշվելու է ապրիլի 12-ին։

Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն Իտալիայում անցել է 10 000-ից․ ՏԱՍՍ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 1000-ից․ BBC News ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին Դեպքերի վեաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին. Խոսնակ Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի մասին. վարակվածների թիվը հասավ 407-ի ՌԴ կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. քիչ առաջ խոսել եմ Միշուստինի հետ. Փաշինյան Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների համար առցանց-ռեսուրս են թողարկել․ NE Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին եւս երկու ամիս կմնա կալանքի տակ «Վրացին նորմալ աշխատում է, իսկ ռուսներին ամոթ ա». Բագրատաշենի մաքսակետում վարորդները 5-6 օր սպասում են իրենց հերթին Երևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողները հարկադիր պարապուրդում եղած ժամանակ կվճարվեն Կաթողիկոսը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջով օրհնեց Հայոց աշխարհն ու ժողովրդին (ֆոտո) Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ Ժամը 15-ի դրությամբ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար 2013 անձի նկատմամբ արձանագրություն է կազմվել Խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողներն առողջական որեւէ խնդիր չունեն. ՊՆ Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձեւաթուղթը. Մհրյան Այսօր լավ լուրեր ունենք. ՊՆ խոսնակ Ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության. Մհրյան Ուժեղ ըննդիմությունը՝ իշխանության սանիտար Կորոնավիրուսով վարակված զինծառայողներից միայն մեկն ունի թույլ արտահայտված ջերմություն Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ
website by Sargssyan