ԵՄ-ն կոչ է արել Իսրայելին հրաժարվել Արեւելյան Երուսաղեմում նոր բնակավայրեր կառուցելու ծրագրերից

Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը ներկայացել է հայտարարությամբ ԵՄ պաշտոնական կայքում, որում կոչ է արել Իսրայելին հրաժարվել Արեւելյան Երուսաղեմի Գիվաթ-Խամաթոս եւ Խար-Խոմա թաղամասերում բնակավայրեր կառուցելու ծրագրերից:

«Իսրայելի իշխանությունները հայտարարել են Արեւելյան Երուսաղեմի Գիվաթ-Խամաթոս եւ Խար-Խոմա թաղամասերում բնակավայրեր կառուցելու որոշման մասին: Այդպիսի քայլերը կարող են լուրջ վնաս հասցնել երկու պետությունների խաղաղ գոյակցությունը նախատեսող որոշմանը»,-նշված է Բորելի հայտարարության մեջ:

Հրապարակումից պարզ է դառնում, որ ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ այդպիսի քայլերը կարող են կրճատել աշխարհագրական եւ տարածքային անխզելիությունը Երուսաղեմի եւ Բեթղեհեմի միջեւ, մեկուսացնել պաղեստինյան համայնքները, որոնք բնակվում են այդ շրջաններում, եւ վտանգել կարգավորման կենսունակությունը Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների գոյակցության հիման վրա:

«Միջազգային իրավունքի համաձայն՝ բնակավայրերն անօրինական են: ԵՄ-ն չի ճանաչում սահմանների փոփոխությունը, որոնք գոյություն ունեն 1967 թվականից, այդ թվում՝ Երուսաղեմի նկատմամբ, բացառությամբ այն սահմանները, որոնք համաձայնեցրել էին երկու կողմերը: Մենք կոչ ենք անում Իսրայելին վերանայել այդ ծրագրերը»,-նշված է հայտարարության մեջ:

 

 

Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով․ Էդմոն Մարուքյան Ռուսաստանը կվերականգնի այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը երկու փուլով Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի 10 սաների ու 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Պետք է հենց այդպես. Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի զուգահեռը Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից ՀԿ նախագահ. մսամթերքի որոշ տեսակների գները զգալիորեն աճել են Կանգնած ուղևորներին իջեցնում են երթուղային տրանսպորտից Սյունիքում մեկնարկում է 3 խոշոր բնակավայրերի գազիֆիկացումը. 500 տնտեսություն գազ կունենա Թուրքիան գաղտնի համաձայնագիր է ստորագրել օտարերկրյա պետություններից դիսիդենտների առեւանգման վերաբերյալ «Հանրակրթության չափորոշիչներում խնդրահարույց եւ ռիսկային ձեւակերպումներ կան». ՀՅԴ ՀԵՄ-ի հայտարարությունը Էներգիայի միջազգային գործակալությունը բարձրացնում է 2020 թվականի նավթի պահանջարկի կանխատեսումը ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակերտները տարրական, հիմնական ու ավագ դպրոցներում Իրանը երբեք չի մոռանա եւ չի ների գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի Դպրոցի տնօրենը դատի է տվել Արայիկ Հարությունյանին Հուլիսի 6-ի մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում Փաշինյանի ուղերձը՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունման առիթով
website by Sargssyan