Անհապաղ պետք է ձեռնարկել ավելի լայնածավալ գործողություններ` կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար․ Արման Աբովյան

Կարծում եմ, որ պետք է անհապաղ ձեռնարկել ավելի լայնածավալ գործողություններ` կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Ասում են` կորոնավիրուսին վերաբերող խուճապ մի տարածեք։ Իհարկե, մասնակի համաձայն եմ, որ իրար պատեպատ խփել պետք չէ և սարսափազդու ցնցումների մեջ ընկնելն ավելորդ է, բայց նույնքան պետք էլ չէ «լուրջ» դեմքով պնդել, թե «իրավիճակը ստաբիլ է և վախենալու բան չկա»:

Հավատացնում եմ ձեզ, որ, հաշվի առնելով շնչուղային հիվանդություն ունեցողների քանակը հիվանդանոցներում այս պահին (իսկ ես հենց հիմա մայրաքաղաքի հիվանդանոցների մեկում եմ), կարծում եմ, որ պետք է անհապաղ ձեռնարկել ավելի լայնածավալ գործողություններ` կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար։

Այո, գիտեմ, որ հայ-իրանական սահմանակետում խստացվել է հսկողությունը Իրանից ժամանողների հանդեպ, սակայն հաշվի առնելով, որ կորոնավիրուսի ինկուբացիոն ժամանաշրջանը բավականին մեծ է (2-3 շաբաթ), կարծում եմ, որ անցակետերում խստացումը լիարժեք չի լուծի խնդիրը։

Հասկանալի է, որ պետք է գնալ ժամանակավոր կտրուկ քայլերի, օրինակ` առավել խստացնել Իրանից եկող մարդկանց մուտքը մեր տարածք։ Համոզված եմ, որ մեր իրանցի եղբայրներն այս քայլը կընկալեն որպես ադեկվատ, նամանավանդ, որ ՀՀ Իրանի դեսպանությունը արդեն իսկ ժամանակավոր դադարեցրել է հյուպատոսական ծառայություներ տրամադրել (չնայած մենք ունենք Իրանի հետ «բաց սահմանի» պայմանագիր) ։

Համենայն դեպս, Իրանն ինքը նախաձեռնում է շատ կտրուկ քայլեր կորոնավիրուսի տարածման դեմ, օրինակ` Իրանում դպրոցները ժամանակավորապես փակվել են։

Մի խոսքով, պետք է չընկնելով պանիկայի մեջ, այնուամենայնիվ, ձեռնարկել ավելի կտրուկ կանխարգելիչ քայլեր»,-նշել է նա։

Արթուր Վանեցյանը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա քաոսի թատերաբեմ «Չերամիզիա»-ն գործարան կհիմնի Ջերմուկում. Գ.Ծառուկյանի և Ֆ.Պոլիդորիի ներդրումային նոր նախագիծը Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ. Սուրեն Սուրենյանց Գագիկ Ծառուկյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 27 320 է, մահվան դեպքերինը՝ 625 «Իրավունք». Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում «Հրապարակ». ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցի­ան դար­ձել է ՖԻ­ՖԱ-ի ան­դամ Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշնա­ման­քով.գործ­նա­կան հար­թու­թյունն իր տե­ղը զի­ջել է ան­բո­վան­դակ խո­սակ­ցու­թյուն­նե­րին. «Փաստ» Աշ­խա­տանք գտնե­լու հե­ռան­կա­րը գրե­թե զրո­յա­կան է. «Փաստ» «Հրապարակ». Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու «Կա­րող է ունե­նանք շատ լավ փաս­տա­թուղթ, խնդիրն իրա­կա­նա­ցումն է». «Փաստ» «Պետք է սո­վո­րենք ճիշտ վե­րա­բեր­վել թե՛ սե­փա­կա­նու­թյան ինս­տի­տու­տին, թե՛ սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քին». «Փաստ» Մի­ակ ել­քը մնում է ներ­քին տու­րիզ­մը. որ­քա­նո՞վ դա կօգ­նի թույլ չտալ ոլոր­տի փլու­զու­մը. «Փաստ» Էլի մե­ղա­վոր են բո­լո­րը իշ­խա­նու­թյուն­նե­րից բա­ցի. «Փաստ» «Ձև­ա­կան, հրա­տապ ու մա­կե­րե­սա­յին գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ունե­նում՝ իրենց քա­ղա­քա­կան նպա­տա­կին օր առաջ հաս­նե­լու հա­մար». «Փաստ» Իշխանությունները զարմացել են ու անակնկալի եկել. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին. «Փաստ» Մար­զա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյուն­նե­րի հարցն ուսում­նա­սիր­վում է. «Փաստ»
website by Sargssyan