ՊՆ-ի 24–ամյա ծառայողը չի ենթարկվել ոստիկանների պահանջին․նա հարվածներ է հասցրել ոստիկանների մարմնի տարբեր մասերին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 22-ին, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքում ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տիգրան Պ.-ն և նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արթուր Գ.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնից դուրս գալու ժամանակ նկատել են, որ Ստեփանավան քաղաքի բնակիչ, Ֆրունզիկ Շահինյանը իր վարած ВАЗ 21703 մակնիշի 35 PT 060 համարանիշի ավտոմեքենայով Սարգսյան և Շահումյան փողոցների խաչմերուկում բարձր արագությամբ մանևրում է, ապա ընթացել է իրենց ուղղությամբ: ՀՀ ոստիկանության ծառայողները փորձել են կանգնեցնել, սակայն Ֆ. Շահինյանը չի ենթարկվել նրանց «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է բարձր արագությամբ ընթանալով՝ այս անգամ Սարգսյան և Սուրբ Նշան փողոցների խաչմերուկում կրկին մանևրել, ապա դիմել փախուստի:

Կարճ ժամանակ անց Ստեփանավանի ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման ենթարկելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Տերյան փողոցի թիվ 7 հասցեի դիմաց առանց նշված ավտոմեքենայի հայտնաբերել են Ֆ. Շահինյանին: Բաժին բերման ենթարկելուց Տերյան փողոցի սկզբնամասում ավտոմեքենայի ընթացքի ժամանակ Ֆ. Շահինյանը բացել է ավտոմեքենայի դուռը և փորձել դիմել փախուստի, սակայն ոստիկանները կանխել են: Դրանից հետո, ըստ նախնական տեղեկությունների, Ֆ. Շահինյանը, գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, իսկ հետո պոկել ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: Սակայն, ի վերջո, ոստիկաններին հաջողվել է նրան բերման ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և այդ նյութերը փոխանցվել են ՀՀ պաշտպանության նախարարության 7-րդ կայազորային քննչական բաժին, քանի որ, ըստ տեղեկությունների, Ֆ. Շահինյանը ՀՀ ՊՆ ծառայող է: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-միջոցառումներ՝ ВАЗ 21073 մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Գազ չի լինելու Աշխատատեղեր փակելու ու այլ գործողությունների հետևանքով ՀՀ-ի կրած տնտեսական վնասները կերևան աշնանը, երբ կհասունանան սոցիալական խնդիրները. Միքայել Մելքումյան Արթուր Վանեցյանը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա քաոսի թատերաբեմ «Չերամիզիա»-ն գործարան կհիմնի Ջերմուկում. Գ.Ծառուկյանի և Ֆ.Պոլիդորիի ներդրումային նոր նախագիծը Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ. Սուրեն Սուրենյանց Գագիկ Ծառուկյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 27 320 է, մահվան դեպքերինը՝ 625 «Իրավունք». Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում «Հրապարակ». ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցի­ան դար­ձել է ՖԻ­ՖԱ-ի ան­դամ Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշնա­ման­քով.գործ­նա­կան հար­թու­թյունն իր տե­ղը զի­ջել է ան­բո­վան­դակ խո­սակ­ցու­թյուն­նե­րին. «Փաստ» Աշ­խա­տանք գտնե­լու հե­ռան­կա­րը գրե­թե զրո­յա­կան է. «Փաստ» «Հրապարակ». Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու «Կա­րող է ունե­նանք շատ լավ փաս­տա­թուղթ, խնդիրն իրա­կա­նա­ցումն է». «Փաստ» «Պետք է սո­վո­րենք ճիշտ վե­րա­բեր­վել թե՛ սե­փա­կա­նու­թյան ինս­տի­տու­տին, թե՛ սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քին». «Փաստ» Մի­ակ ել­քը մնում է ներ­քին տու­րիզ­մը. որ­քա­նո՞վ դա կօգ­նի թույլ չտալ ոլոր­տի փլու­զու­մը. «Փաստ» Էլի մե­ղա­վոր են բո­լո­րը իշ­խա­նու­թյուն­նե­րից բա­ցի. «Փաստ» «Ձև­ա­կան, հրա­տապ ու մա­կե­րե­սա­յին գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ունե­նում՝ իրենց քա­ղա­քա­կան նպա­տա­կին օր առաջ հաս­նե­լու հա­մար». «Փաստ» Իշխանությունները զարմացել են ու անակնկալի եկել. «Փաստ»
website by Sargssyan