Նալբանդյան փողոցում բախվել են Opel Astra G»-ն եւ «BMW 500»-ը. վերջինս հարվածել է «Mercedes-Benz C»-ին
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 23-ին, ժամը 22:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են 3 ավտոմեքենաներ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի թիվ 116 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Դավիթ Մ.) եւ «BMW 500» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս բախվել է կայանած «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենային: Տուժածներ չկան:
Փրկարաները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան: