Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


6 գաղտնի կազմակերպություններ, որոնք հանդիսանում են աշխարհի իրական տիրակալները

Lifestyle

Ինչպե՞ս են աշխարհում գալիս իշխանության, առավել ևս՝ հզոր տիրություններում, եթե ոչ առանց գաղտնի միաբանությունների աջակցության։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 6 հիմնական գաղտնի կազմակերպությունները, որոնք այս մոլորակի իրական տիրակալներն են ու ղեկավարում են պետությունների ու ազգերի՝ մնալով գրեթե աննկատ։


1. Ռոզենկրեյցերների միաբանություն


«Ռոզենկրեյցերների» կամ «Վարդի ու խաչի ասպետների միաբանությունը» գաղտնի կազմակերպություն է, որը 10-րդ դարի սկզբին հիմնվել է Քրիստիան Ռոզենկրեյցերի կողմից Գերմանիայում։ Այս կազմակերպության ազդեցությունը տարածվեց ողջ աշխարհով տասնամյակների ընթացքում, ու հենց այս կազմակերպության հիմքերի վրա են սկիզբ առնում «Իլյումինատներն» ու «Ոսկե Արևածագի միաբանությունը»։ Ռոզենկրեյցերների գլխավոր նպատակը կրոնա-փիլիսոփայական մի ուսմունքի ստեղծումն է, որը կկարողանա բացատրել աշխարհի արարման բոլոր գաղտնիքները՝ այդ կերպ մարդկանց ավելի լուսավորված ու երջանիկ դարձնելով։ Կազմակերպության նպատակների լրջության մասին վկայում են դրա անդամների հնչեղ անունները։ Այսպես, ժամանակին միաբանության անդամներ էին Դանթե Ալգիերին, Շեքսպիրն ու Ֆրենսիս Բեկոնը։ Չնայած նրան, որ միաբանության ստեղծման պահից համարյա 1000 տարի է անցել, այն պաշտոնապես գործում է առ այսօր, սակայն դրա գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն թաքցված է ու գաղտնի է պահվում։


2. Գանգ և ոսկորներ


Սա գաղտնի ընդհատակյա կազմակերպություն է, որը ստեղծվել է Եյլի համալսարանի ուսանողների կողմից՝ «ուսանողական ինքնակառավարման» համար, բայց ամեն ինչ այդքան անմեղ ու պարզ չէ... Նախ՝ այս կազմակերպության անդամ կարող են դառնալ միայն արիստոկրատները, ընդ որում՝ բացառապես անգլոսաքսական ծագում ու բողոքական կրոնական ճյուղերին պատկանող անհատներ։ Այս ամենը հիմք հանդիսացավ, որպեսզի դավադրության տեսությունների սիրահարները կասկածեն, որ «Գանգ ու ոսկորներ»-ն իր թևի տակ է հավաքում արիստոկրատների սերունդներին, որպեսզի նրանց աստիճանաբար նստեցնի բարձրաստիճան պետական աթոռների։ Ու իսկապես, այս կազմակերպության անդամներ են եղել Ջորջ Բուշ ավագը, Ջորջ Բուշ կրտսերը, Ջոն Քերին, ԱՄՆ Գերագույն դատարանի բոլոր դատավորները, ինչպես նաև սենատորների մեծամասնությունը։ Բացի դրանից, միաբանությունը հրաշալի ֆինանսավորվում է իր տարեց անդամների կողմից ու պաշտոնապես հանդիսանում է մի քանի կղզիների և անթիվ-անհամար անշարժ գույքի սեփականատեր։


3. Մասոններ


Մասոնները կամ, ինչպես նրանց այլ կերպ են անվանում՝ ազատ քարտաշներն ամենահայտնի ու ամենապոպուլյար գաղտնի կազմակերպություններից մեկն է, որին գրեթե ողջ աշխարհի տիրակալություն են վերագրում։ Որքանով է դա համապատասխանում իրականությանը՝ կպարզենք ստորև։ Լեգենդի համաձայն՝ կազմակերպությունն իր արմատներով գնում է դեպի անհիշելի ժամանակներ, երբ Սողոմոն արքան հրավիրեց մի խումբ շինարարների, որոնց պատվիրեց կառուցել Տաճարը։ Աշխատանքներին արդյունավետության համար շինարարները բաժանվեցին երեք կատեգորիաների կամ աստիճանների, ու տվյալ շինարարի պրոֆեսիոնալիզմից կախված էր, թե որ աստիճանին նա կդասվեր։ Ի՞նչը կարող է լինել վտանգավոր, եթե խոսքը քրտաշների մասին է, կարող են հարցնել ոմանք։ Վտանգավոր է մասնավորապես այն, որ ինչպես ժամանակին կառուցվեց Երուսաղեմի տաճարը, այդպես էլ ժամանակի ընթացքում մասոնները կառուցեցին ժամանակակից աշխարհը։ Մասոնական օթյակների անդամներ տարբեր ժամանակներում հանդիսացել են Նապոլեոն Բոնապարտը, Ջորջ Վաշինգթոնը, Քեմալ Աթաթուրքը, Վալտերը, Յոհան Գյոթեն, Ուինսթոն Չերչիլը և շատ այլ հայտնի պատմական կերպարներ։ Կրակի վրա յուղ է լցնում նաև այն, որ չնայած իր որոշ անդամների հռչակին՝ այս կազմակերպությունը պաշտոնապես ոչնչով չի զբաղվում ու հանդիսանում է հետաքրքրությունների ակումբ, որտեղ կտրականապես արգելված է քննարկել քաղաքական ու կրոնական հարցեր։ Ի դեպ, մասոնական օթյակներ երբեք չեն ընդունում կանանց։


4. Տամպլիերներ


Ասպետական այս միաբանությունը, որը հիմնվել է Հյուգո Պայենացու ու ևս մի քանի ասպետների կողմից, ովքեր մնացել էին Սուրբ Հողում Խաչակրաց առաջին արշավանքից հետո, ի սկզբանե հիմնվել էր, որպեսզի պաշտպաներ ուխտագնացներին հրոսակներից ու այլ վտանգներից։ Իհարկե, սա ազնիվ նպատակ էր, հաշվի առնելով, որ իրենք՝ տամպլիերները, անվանում էին իրենց աղքատ ասպետներ, բայց ընդամենը կես դար հետո միաբանությունը հսկայական հարստությունների տեր էր ու հանդիսանում էր անհամար կալվածքների ու գույքի սեփականատեր Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա։ Սա, իհարկե, կարելի է բացատրել նրանով, որ միաբանության առաջին ասպետները հարուստ ազնվականներ էին, բայց ամեն ինչ շատ ավելի բարդ է, քանի որ տամպլիերների հետագա գործունեությունը կապված էր ֆինանսների հետ։
12-րդ դարում տամպլիերներն ունեին աշխարհի առաջին բանկային ցանցը, որն ուներ ներկայացուցչություններ եվրոպական բոլոր խոշոր քաղաքներում։ Մի բանկ դիմելով՝ հաճախորդը կարող էր ավանդ բացել ու ստանալ ժամանակակից չեկերի նախատիպ, որով կարող էր ստանալ իր խնայողությունները ցանկացած մասնաճյուղից։ Այս նորարարությունը շատ անվտանգ դարձրեց հեռավոր ճանապարհորդությունները, քանի որ առևտրականներն ու ազնվականներն էլ հարկադրված չէին հենց իրենց հետ մեծ քանակությամբ ոսկի ու թանկարժեք իրեր տանել։ Պարզպես բավական էր հետդ ունենալ բանկային չեկը։
Միաբանության գործունեությունը պաշտոնապես դադարեցվեց 1307 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Կլիմենտ 5-րդ պապի ու Ֆրանսիայի Ֆիլիպ Գեղեցիկ արքայի համատեղ հրամանագրով։ Ասպետների մեծամասնությանը սպանեցին քնած ժամանակ, բայց շատերին էլ հաջողվեց ճողոպրել ու փրկվել։ Վարկածներից մեկի համաձայն՝ հետագայում հենց տամպլիերների շնորհիվ հայտնաբերվեց ու գաղութացվեց Ամերիկան, ու միաբանությունը տեղափոխվեց օվկիանոսի մյուս կողմ։

 


5. Տուլե


Այս գաղտնի քաղաքական ու օկուլտիստական միաբանությունը ստեղծվել է Գերմանիայում Առաջին աշխարհամարտի տարիներին։ Դրա անդամներն էին Երրորդ Ռայխի վերնախավի գրեթե բոլոր անդամները՝ Ադոլֆ Հիտլերը, Ռուդոլֆ Գեսը և Արթուր Ռոզենբերգը։ Հենց «Տուլեն» է ստեղծել Գերմանական աշխատավորական կուսակցությունը, որն իշխանություն բերեց Հիտլերին։ Միաբանության գլխավոր նպատակն էր գտնել արիական ռասայի ակունքները առասպելական Տուլե երկրում, որը, ենթադրաբար, գտնվում էր Հյուսիսային բևեռի շրջանում, իսկ հետո անցել էր օվկիանոսի հատակը՝ ծովի մակերևույթից վերև թողնելով միայն իր մի փոքրիկ մասը, որը ներկայիս Իսլանդիան է։
Համարվում է, որ այս միաբանությունը գաղտնի գիտելիքների տեր էր, որը թույլ էր տալիս նրանց ազդել շրջապատող աշխարհի վրա, ու հենց դրանցից էր օգտվում Հիտլերը՝ ջանալով գրավել աշխարհը։ Սակայն հենց Հիտլերն էլ արգելեց միաբանության գործունեությունն անմիջապես այն բանից հետո, երբ եկավ իշխանության։

 

Շարունակությունն՝ այստեղ

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer