«Հիմա պատերազմի դաշտում ենք. հաջորդ քայլը Սպիտակ տունն է». Րաֆֆի Համբարյանը՝ Ցեղասպանությունը ճանաչելու մասին

Մեզ համար հիմա ամենակարեւոր աշխատանքն այն է, որ Ամերիկայի կողմից Արցախին տրվող օգնությունը շարունակական լինի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնաժմբի ներկայացուցիչ Րաֆֆի Համբարյանը:

«Այստեղ գործունեության մեծ դաշտ կա, այդ բանավեճերը տեղի են ունենում Կոնգրեսում, Սպիտակ տան հետ, անձեր կան, որ ուզում են այդ օգնությունը դադարեցնել: Մենք այս հարցում պատերազմական դաշտում ենք: Նախորդ շաբաթ մոտ 40 հազար մեսիջ ենք ուղարկել Կոնգրես, 10 հազար ամերիկահայ նամակ է ուղարկել կոնգրեսականներին, որ այդ օգնությունը պետք է շարունակվի»,-ասաց նա:

Անդրադառնալով վերջերս ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, Րաֆֆի Համբարյանն ասաց. «Մեր նպատակն արդարության հասնելն է, իսկ դա կլինի, երբ որ Սպիտակ տունը եւս խախտի լռությունը Ցեղասպանությունը ճանաչելու հարցում:

Կոնգրեսի որոշումը դրական էր, հիմա հաջորդ քայլը Սպիտակ տունն է, երբ այդտեղ էլ  մերժումը հաղթահարենք, արդարությունն ավելի մոտ կլինի հայ ժողովրդի համար: Մենք հիմա այդ պատերազմի դաշտում ենք եւ վստահ եմ, որ շահելու ենք: Արդարությունը գալու է, հարցը միայն ժամանակի մեջ է: Մեր աշխատանքը նրա համար է, որ այդ արդարությունն ավելի արագ գա»:

Առողջապահության եւ աշխատանքի տեսչությունը կոչ է անում ձեւականորեն չմոտենալ աշխատակիցներին դիմակներ բաժանելուն Սոթքում 12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանում տարիքային խտրականություն են սահմանել կորոնավիրուսի ֆոնին Համավարակով պայմանավորված՝ Դատախազությունը կմիջնորդի վերանայել 20 կալանավորի խափանման միջոցը Մահացած զինծառայողը Աբովյան քաղաքից էր, ծնողների ավագ զավակը Երկու օր դիակներով բեռնում էին մեքենաներն ու տանում. Խաչատուրովը՝ ապրիլյան պատերազմի մասին Օգնի՛ր քեզ, գնի՛ր «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքը Լոնդոնի թագավորական քոլեջի գինականները նշել են կորոնավիրուսի գլխավոր ախտանիշները Վանեցյանն այն գործիչը չէ, ում էժանագին դիվիդենտներ պետք լինեն Օգնության ձեռք մեկնելը՝ Գագիկ Ծառուկյանի և նրա քաղաքական թիմի մտածելակերպն ու ապրելակերպն է WFP-ն նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մասշտաբային սով է կանխատեսում. DW Որդեգրման գործընթացում չարաշահումների, ծննդաբերությունից հետո երեխային ծնողից բաժանելու դեպքերով 14 քրգործ է հարուցվել Սոթքում 12 տարեկան տղան ինքնասպանություն է գործել Բացահայտվել են Արցախում կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածողները 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը Արցախում 20-ամյա զինծառայող է մահացել՝ դեռեւս չպարզված հանգամանքներում Դիմակներն առողջ մարդկանց չեն պաշտպանում վարակից. ԱՀԿ Ստացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները. EbioMedicine Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար «Գ.Ծառուկյան» հիմնադրամը Աբովյանում շարունակում է ախտահանման աշխատանքները
website by Sargssyan