Խոշոր ու ողբերգական վթար Տավուշում. «ՎԱԶ 2107»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ. կա 1 զոհ, 7 վիրավոր (ֆոտո)

Տավուշի մարզում, այսօր` փետրվարի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում Բերդ-Այգեձոր ավտոճանապարհի՝ Այգեձոր գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 35 GD 855 համարանիշի եւ «ՄԱԶ» մակնիշի 094 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 7 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր, մնացածը՝ ծանր կայուն ախտորոշմամբ, տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց, իսկ 1 հոգի տեղում մահացել է։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետեւ՝ օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները։

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագորոծելով հատուկ տեխնիկա։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկություների՝ «ՎԱԶ 2107»-ը մխրճվել է ՄԱԶ բեռնատարի մեջ, իսկ բեռնատարն օգտագործվում է նաեւ որպես վերամբարձ կռունկ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը:

Եղանակը Հայաստանում և Արցախում Աշխատակիցները դժգոհում են, գործատուն հղում է կատարում աշխատանքային օրենսգրքին. «Փաստ» Մոնիթորինգ բանկային համակարգում. «Փաստ» Ար­ցա­խի ցույ­ցի «հո­վա­նա­վոր­նե­րը». «Փաստ» Կորոնավիրուսով վարակված 4–ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան Կորոնավիրուս է հայտնաբերվել քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի աշխատակցի մոտ Իտալիան պետք է պահպանի մեկուսացման խիստ ռեժիմը. Վարչապետ Սիսիանի մոլագար ոստիկանապետը 70-ամյա հորս ու վիրահատված եղբորս է ծեծել, դիմել եմ վեհափառին եւ վարչապետին. Հայր Ներսես ECDC. Եվրոպայում կորոնավիրուսը դեռ չի հասել իր գագաթնակետին Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի, 2 վարակակիրները բուժվել են. փոխմարզպետ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքով օգնելու. Պոլսո Հայոց պատրիարքարան Բուժաշխատողները մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում․ գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում․ նախարար Ստամբուլում փակվեց աշխատանքիս վայրը, գալիս եմ Հայաստան. Թուրքիայում աշխատող հայերը վերադառնում են Դոլարի փոխարժեքը մի քանի օր շարունակ նվազում է. Եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր Ստեփանակերտում և շրջաններում վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ախտահանիչ աշխատանքներն ակտիվացվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Վերահսկման համակարգը ստիպում է անձին ինքնալուսանկարվել. չի կարող հեռախոսը թողնել տանը, դուրս գալ. պարետի խորհրդական Օնլայն թեստավորման հավելվածն ունեցել է 40 հազար բեռնում. 1500 անձ հայտնվել է կարմիր գոտում. Պարետի խորհրդական
website by Sargssyan