Արարատ Միրզոյանը ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ է ուղարկել
ՔաղաքականՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը առաջիկա հանրաքվեի հետ կապված ֆեյսբուքյան իր էջում գրառումն է արել:
Նա, մասնավորապես գրել է. «Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ հղեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին, ԱՊՀ ՄԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դայմսին և Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասուլիին»: