«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել մի քանի օր ջերմող երեխաներին

Երեւանի բնակիչ, այժմ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում բնակվող 31-ամյա Ծովինար Պողոսյանի 2 ջերմող երեխաներին Մեղրու բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկը հրաժարվել է զննել` հորդորելով հաջորդ օրը երեխաներին բուժզննման տանել: NEWS.am-ի հետ զրույցում 3 երեխաների 31-ամյա  մայրը պատմեց, որ իր 2 երեխաներն արդեն մի քանի օր է, ինչ ջերմում են: Այսօր երեխաներից մեկի վիճակը ավելի է վատացել եւ տարել է Մեղրիի բուժկենտրոն:

«Այսօր երեխաս վատացավ, շրթունքները կապտած, աչքերի տակը կապտած, մի կերպ ամուսնուս հետ 17:35-ին հասցրել ենք հիվանդանոց: Հիվանդանոցում  ոչ մեկը չկար, անտերություն էր, որ դուռը ծեծում ես` փակ է, նույնիսկ ընդունարանում մարդ չկար, արդեն զայրացած ծեծում եմ դուռը, մի կին է դուրս գալիս ու ինչ-որ բան ուտելով ասում է` «ինչի եք հիմա եկել, մենք արդեն չենք աշխատում»: Բացատրում եմ, որ երեխան լավ չի, երկու օր է` ջերմիջեցնող եմ տալիս, չի իջնում ջերմությունը, հերթապահ բժշկին գոնե կանչեք, թող նայի: Զանգում է հերթապահ բժշկին, պատասխանում է՝ բա ես հիվանդի մոտ եմ, մենք ասում ենք` ոչինչ, մենք կսպասենք, ասում է` չէ, մի սպասեք, հերթապահ բժիշկն ասում է` գնացեք տուն, երեխուն ջերմիջեցնող տվեք, վաղը կբերեք»,- պատմեց զայրացած մայրը` նշելով, որ այդպես էլ բժիշկը չիջավ ներքեւ եւ երեխային չզննեց:

«Հիմա գնացել եմ անկապ դեղեր եմ վերցրել, բերել երեխային խմացնում եմ, էլ անտիբիոտիկ, էլ չգիտեմ ինչ, ոչ խմում են, ոչ բան, ու լաց են լինում: Հիմա չգիտեմ` ինչպես երեխաներին վերցնեմ, տանեմ ուրիշ հիվանդանոց, կամ բերեմ Երեւան: Առողջապահության նախարարության թեժ գիծ էլ զանգեցի, ասեցին՝ կճշտեն, ինչ է կատարվել եւ հետ կզանգեն, մինչեւ հիմա դեռ զանգում են»,-ասաց նա:

Ծովինարը նշեց, որ իրենց տնից սահմանային անցակետը մոտ 1.5 կիլոմետր հեռավորության վրա է, ինքն էլ վախենում է Իրանում արդեն տարածված կորոնավիրուսից:

Նա նշեց, որ ինքն էլ փետրվարի 20-ին Իրանում է եղել, սահմանային անցակետում էլ միայն ջերմությունն են չափել, այն էլ ոչ բոլոր գնացող-եկողներին էին ստուգում:

 

 

Կորոնավիրուս է հայտնաբերվել քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի աշխատակցի մոտ Իտալիան պետք է պահպանի մեկուսացման խիստ ռեժիմը. Վարչապետ Սիսիանի մոլագար ոստիկանապետը 70-ամյա հորս ու վիրահատված եղբորս է ծեծել, դիմել եմ վեհափառին եւ վարչապետին. Հայր Ներսես ECDC. Եվրոպայում կորոնավիրուսը դեռ չի հասել իր գագաթնակետին Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի, 2 վարակակիրները բուժվել են. փոխմարզպետ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքով օգնելու. Պոլսո Հայոց պատրիարքարան Բուժաշխատողները մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում․ գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում․ նախարար Ստամբուլում փակվեց աշխատանքիս վայրը, գալիս եմ Հայաստան. Թուրքիայում աշխատող հայերը վերադառնում են Դոլարի փոխարժեքը մի քանի օր շարունակ նվազում է. Եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր Ստեփանակերտում և շրջաններում վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ախտահանիչ աշխատանքներն ակտիվացվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Վերահսկման համակարգը ստիպում է անձին ինքնալուսանկարվել. չի կարող հեռախոսը թողնել տանը, դուրս գալ. պարետի խորհրդական Օնլայն թեստավորման հավելվածն ունեցել է 40 հազար բեռնում. 1500 անձ հայտնվել է կարմիր գոտում. Պարետի խորհրդական Ինչպե՞ս են վերահսկում ինքնամեկուսացածներին, եթե անձը չունի սմարթֆոն. Ավինյանի խորհրդականի պարզաբանումը Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի
website by Sargssyan