«Դե­մա­գո­գիա, իրա­կա­նու­թյու­նը կեղ­ծե­լու և ամեն գնով իրենց ուզա­ծին հաս­նե­լու քայ­լեր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանյան ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք ամբողջությամբ բացահայտում են իշխանության ներսում առկա տրամադրությունները։

 Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք մի շարք հարցերի ու խնդիրների՝ դիտարկելով և զուգահեռներ անցկացնելով համակարգային լուծումների անհրաժեշտության, անձնակենտրոն քաղաքականության վտանգների և ժողովրդի անունից խոսելու դրսևորման միջև։ 

«Նախ՝ համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր ժամանակաշրջաններում բոլոր չարիքներն իրականացվում են ժողովրդի անունից։ Իսկ ինչո՞ւ ժողովրդի անունից, որովհետև նույն այդ իշխանությունները գիտեն, որ գործում են ապօրինի, խախտում են օրենքները, Սահմանադրությունները։ 

Ու փորձելով քողարկել այդ գործողությունները, չքմեղանալ՝ այդ ամենն իրականացնում են ժողովրդի անունից։ Սա նորություն չէ։ Առնվազն նորագույն շրջանից բազմաթիվ օրինակներ ունենք, թե ինչպես են տարբեր ղեկավարներ, այդ թվում՝ բռնապետներ, նույն ժողովրդի անունից բազմաթիվ անօրինականություններ իրականացրել՝ միևնույն ժամանակ իրենց շնորհելով շատ մեծ լիազորություններ։ 

Հիմա նույն մեթոդով առաջնորդվում են նաև Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Փորձ է արվում բացառապես անձնական, նեղ անձնական և նեղ թիմային շահերից ելնելով ինչ-ինչ ծրագրեր իրականացնել, որոնցից մեկը նաև Սահմանադրական դատարանի գլխատումն է, այն ամբողջությամբ ենթարկեցնելու օպերացիան։ 

Ու քանի որ այդ օպերացիան չընթացավ իրենց նախանշած սցենարով, փորձում են դա ևս իրականացնել ժողովրդի անունից՝ հանրաքվեի միջոցով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Գագիկ Համբարյանի խոսքով, հիմա կարող ենք արձանագրել նախկինում առկա բացասական դրսևորումները մեծ ուրախությամբ ընդօրինակելու փաստը։ 

«Թեպետ Ն. Փաշինյանը նախկինում այդ դրսևորումների համար նախորդ իշխանություններին քննադատում էր, հիմա, ըստ էության, առաջնորդվում է նույն գործելաոճով։Բերենք միայն նույն վիճակագրական տվյալներով հրճվելու օրինակը, երբ նախկինում նման տվյալների հրապարակումը ծաղր ու ծանակի էր ենթարկում։ 

Իրականում հասարակության առնվազն գրագետ հատվածը շատ լավ նկատում է, որ այդ թվերը ոչ այլ ինչ են, քան մարդկանց աչքերին թոզ փչելու դրսևորումներ, որի տրամաբանության մեջ փորձ է արվում համոզել, որ իրենք լավ են ապրում»,-ընդգծեց Գ. Համբարյանը։ 

Բացի նեղ թիմային շահերի խնդրից, քաղաքագետը ևս մի բաղադրիչ առանձնացրեց։ «Իշխանության գալուց հետո Ն. Փաշինյանը փորձ արեց կոսմետիկ բարեփոխումներ իրականացնել՝ չանդրադառնալով գլոբալ խնդիրներին ու բացահայտ ցույց տալով, որ մեծ ուրախությամբ հագել է վարչապետի այն կոստյումը, որը կարել էր Սերժ Սարգսյանը։ 

Ցույց տվեց, որ չի ցանկանում այդ կոստյումից հրաժարվել, որովհետև այն իրեն ևս դուր է եկել։ Բացի այդ, այս ընթացքում տեսանք, որ իշխանության թիմում հայտնվեցին այնպիսի օդիոզ և սկանդալային դեմքեր, որոնց հենց ինքն էր ժամանակին մեղադրում բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում՝ ընտրակեղծարարությունների մեջ։ Այս առումով նաև ընտրովի մոտեցում կա։ 

Օրինակ՝ եթե մենք պայքարում ենք ընտրակեղծարարության կամ հարմարվողականության դեմ, ինչպե՞ս է ստացվում, որ այդ ամենը պետք է անդրադառնա միայն Սահմանադրական դատարանի վրա։ Ինչպե՞ս է ստացվում, որ նույն ընտրակեղծարարության մյուս շղթաների կարևորագույն դեմքերը կարող են  շարունակել մնալ իրենց պաշտոններին, իսկ ՍԴ նախագահը՝ ոչ։ Ուրեմն, խնդիրը առաջադրված խաղի կանոնները չընդունելու մեջ է»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ իշխանական պատգամավորներից մեկն այդ մասին շատ հստակ հայտարարել է։ 

«Այստեղից հարց է առաջանում՝ ի՞նչ խաղի կանոնների մասին է խոսքը, երբ մենք հեղափոխություն անելով և ոչ ասելով նախորդ իշխանություններին՝ կրկին մոռանում ենք պետական շահերն ու առաջնորդվում ենք նույն խաղի կանոններով։ 

Ի՞նչ խաղի կանոններ են։ Այսինքն, իշխանությունը խաղի կանոններ է սահմանում, և ով ընդունում է այդ ամենը, դառնում է յուրայի՞ն, ինդուլգենցիա՞ է ստանում, իշխանությունները մոռանո՞ւմ են նրա գործած բոլոր հանցագործությունները։ Ու այդ խաղի կանոնների սկզբունքով Փաշինյանը մոռանո՞ւմ է՝ ինչ անեկդոտներ էր պատմում ու անձնական վիրավորանքներ հղում շատերի հասցեին։ 

Իսկ արդյունքում, օրինակ՝ նրանք դառնում են իշխանությունների սրտի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու դատախա՞զը»,-նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, ընդհանուր առմամբ, պարզ է՝ նպատակը գլոբալ փոփոխություններ իրականացնելն ու արդարություն հաստատելը չէ։

 «Օրինակ՝ նույն Սերժ Սարգսյանին Ն. Փաշինյանը մեղադրում էր սեփական թիմի ներկայացուցիչներին շատ մեծ լիազորություններ տալու մեջ, ինչն իսկապես ամենաթողության էր հանգեցրել։ 

Բայց հիմա նույն Փաշինյանի թիմից բազմաթիվ նման կերպարների անուններ կարող ենք թվարկել, որոնք իր շնորհիվ են եկել իշխանության և մնում են պաշտոններին, որովհետև Փաշինյանն է իրենց այդ իրավունքը տվել։ 

Ու կարևոր չէ, որ իրենք ներքաշված են նաև մի շարք սկանդալների մեջ։ Այս իշխանությունը նույն քաղաքականությամբ է առաջնորդվում։ Հայաստանում այս առումով ոչինչ չի փոխվել. ինչպես հովանավորել են, այդպես էլ շարունակում են հովանավորել»,-հավելեց նա։

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ իշխանությունների գործելաոճը շարունակում է աբսուրդ հիշեցնել։ Այս անգամ այդ առումով դիտարկում է Սահմանադրության մեջ ամեն գնով փոփոխություն կատարելու ձգտումը, ինչն արդեն հանրաքվեի տրամաբանության մեջ է. 

«Ի՞նչ է նշանակում՝ ասենք՝ «այո», որպեսզի հեղափոխությունը շարունակվի, Հայաստանում արդարություն հաստատվի, տեղի ունենա տնտեսական թռիչքաձև աճ։ Այս բովանդակության և այս մակարդակի կարգախոսներով են առաջնորդվում այս իշխանությունները։ 

Բայց հետաքրքիր է՝ գրեթե երկու տարվա մեջ այդ ի՞նչ ծրագրեր են առաջարկվել, տնտեսության բարեփոխման, հասարակության սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, որ, օրինակ՝ Սահմանադրական դատարանը և նրա նախագահ Հրայր Թովմասյանը խոչընդոտ են հանդիսացել»։ 

Նա շեշտեց, որ նախկին իշխանությունների պարագայում նման գործելաոճի նպատակները քիչ թե շատ հասկանալի էին լինում։ Նրա խոսքով, թեպետ այն ժամանակ էլ էին կեղծ հայտարարություններ հնչում, բայց պարզ էր, որ խնդիրը իշխանությունը երկարաձգելն էր. «Այս պարագայում գործ ունենք տրամաբանությունից բացարձակ դուրս լոզունգների և պրիմիտիվ կեղծիքների հետ, որոնցով հասարակությանը փորձում են համոզել, որ հեղափոխությունը պետք է շարունակվի։ Հարց է՝ այս կեղծիքների միջով մենք ո՞ւր ենք ուզում հասնել»։ Ավելի լայն համատեքստում դիտարկելով հարցերը՝ Գ. Համբարյանը հավելեց.

 «Մենք այսօր երկու խնդիր ունենք։ Առաջինը հասարակության սարսափելի պառակտվածությունն է, ինչը եղավ այս իշխանությունների ամենավտանգավոր «ձեռքբերումը»։ 

Հասարակությունը բաժանվեց սևերի և սպիտակների հենց նրանց թեթև ձեռքով։ Հասարակության մեջ բացասական էներգիայի գեներացումը հասել է այն աստիճանի, որն արդեն վտանգ է մեր պետականության տեսանկյունից։ Երկրորդ խնդիրը հասարակության ստվար հատվածի քաղաքական անգրագիտությունն է։ 

Նախորդ իշխանությունները հույսը դնում էին այդ բաղադրիչի վրա և, օրինակ՝ Սահմանադրություն էին փոփոխում։ Նույնն այսօր է տեղի ունենում, թեպետ հույս կար, որ այս իշխանությունները մանրամասն կբացատրեն այս կամ այն որոշման պատճառները, իմաստն ու արդյունքները։ Բայց՝ ոչ։

 Մենք տեսնում ենք դեմագոգիա, իրականությունը կեղծելու և ամեն գնով իրենց ուզածին հասնելու քայլեր»։ Ամփոփելով՝ քաղաքագետը շեշտեց, որ բազմաթիվ սխալներ են արվում, և այդ ամենը քողարկվում է ժողովրդի անվան տակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

Եթե տեմպը պահպանվի, ստիպված ենք լինելու առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը. Արսեն Թորոսյան Հայաստանի խորհրդարանը երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենքի աղմկահարույց նախագիծը Տեսանյութում երեւացող տղամարդը որոնվում է գույք վնասելու կասկածանքով ՀՀԿ-ի "տնազ"՝ "դուխով" գլխարկներով 10 օրով երկարաձգվել է ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը Արցախում ընտրությունների արդյունքները տեղամասային ընտրական հանձնաժողովները կներկայացնեն մինչև ապրիլի 1-ի 14:00 Կորոնավիրուսով վարակված մեկ քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք Հայաստանում կորոնավիրուսից մահացածների դիահերձում չեն կատարի Սթափվելու և գործելու ժամանակն է. ԲՀԿ-ն արդեն իսկ ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ 7 հրատապ կետերը Արցախի Հանրապետությունում ավարտվեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Օրբելի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցներ Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԺ-ն կքննարկի՞ «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Այս գործելաոճն խայտառակություն է. Արման Աբովյան Թքած ունենալու նուրբ արվեստը... Քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը. Ավինյան Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի Եթե ոչ քամահրական, ապա ինչպե՞ս բնութագրել այն, երբ ժամը 17:00 զանգ են տալիս խմբակցություն և հայտարարում, որ հենց այս րոպեին արտահերթ նիստ է գումարվում Լեւոն Արոնյանի կնոջ հոգեհանգիստը տեղի կունենա վաղը
Ընտրեք բոցը և իմացեք ձեր ապագան Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները 2020-ի համար . նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … Առնետի սիրելիները. կենդանակերպի 3 նշաններ, որոնք 2020 թվականին մեծ հաջողություններ կունենան Ալկոհոլային ո՞ր խմիչքն է ամենից շատ ազդում կանանց սեռական ցանկության վրա Ո՞վ կմտածեր, որ էս օրին կհասնենք․ Կարեն Ասլանյանը ցույց է տվել, թե ինչ տեսքի է հասել կորոնավիրուսի պատճառով Ընտրիր վարդը և կիմանաս, թե երբ և ինչպես կկատարվի մտքումդ պահած ցանկությունը Երեխայի հիստերիայի նոպան կարելի է դադարեցնել վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ հարց տալով. ահա, թե որ հարցն է դա… Մայրը վերջին անգամ լուսանկարվեց իր մեռնող դստեր հետ. Այն ինչ նա նկատեց լուսանկարում, շոկի ենթարկեց ամբողջ աշխարհը Կորոնավիրուսով վարակված 7 շաբաթական երեխայի մայրը պատմել է հիվանդության ախտանիշների մասին Ես ամուսնալուծվել եմ սկեսուրիս պատճառով և ուզում եմ, որ իմ պատմությունը իմանան բոլոր կանայք և դասեր քաղեն…
website by Sargssyan