Սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն՝ Երևանում

Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ փետրվարի 27-ից 29-ը Երևանում կանցկացվի սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն:

Սպորտային-պարահայդեսային պարերի համահայկական խորհուրդը Հայաստանում ձևավորվել է 2003 թվականից, որը պարի համաշխարհային խորհրդի լիիրավ անդամ է: Դրա շնորհիվ Հայաստանում ամեն տարի անց է կացվում եվրոպայի և միջազգային տարբեր մրցաշարեր: Կազմակերպությունը միջազգային մրցույթներ է կազմակերպում նաև Արցախում, որին 2019_ին մասնակցել են 8 երկրի պատվիրակություններ և միջազգային կարգի մրցավարներ:

Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ, միջազգային կարգի մրցավար, «Կաստանետ» սպորտային պարերի ստուդիայի տնօրեն, Գյումրու քաղաքապետարանի մասնագիտացված մարզադպրոցի սպորտային պարերի դպրոցի տնօրեն Մարիաննա Մամյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ այն ամենին,  ինչին որ հասել են այս տարիների ընթացքում, կարելի է ասել, աննախադեպ է, քանի որ փաստացի չճանաչված երկրում՝ Արցախում արդեն երրորդ անգամ անց է կացվել միջազգային մրցույթներ, որին մասնակցել են ճանաչված երկրների ներկայացուցիչներ:

«Մեր նպատակն է աշխարհին ցույց տալ, որ Արցախը ոչ թե հակամարտող, այլ զարգացող երկիր է, որտեղ, ինչպես ողջ աշխատում, մարդիկ պարում են, մասնակցում են մրցաշարերի, ապրում են խաղաղ կյանքով և կարողանում են տարբեր ձևաչափերով երկխոսել ու հարաբերվել քաղաքակիրթ աշխարհի հետ նաև պարի լեզվով: Այս ընթացքում Արցախ են ժամանել համաշխարհային համբավ վայելող մասնագետներ ԱՄՆ-ից, Իսրայելից, Իտալիայից և այլ երկրներից: Արդեն երրորդ տարին է, փետրվար ամսվա վերջին օրերին Երևանում անց է կացվում միջազգային մրցույթ, որն այս տարի իր ծավալներով կրկին աննխադեպ է լինելու»,- ասաց Մ. Մամյանը:

Առաջիկա մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մոտ 800 մասնակից Վրաստանից, Մոլդովայից, Իտալիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Ռումինիայից, Հայաստանից և Արցախից: Մրցաշարին կմասնակցեն նաև արտերկրից ժամանած միջազգային կարգի 11 մրցավար:



Միջոցառման շրջանակներում վարպետության դասընթացները կվարեն պարահանդեսային պարերի աշխարհի ու եվրոպայի բազմակի չեմպիոններ, լատինամերիկյան շոու կարգում պրոֆեսիոնալ պարողներ Արսեն Աղամալյանը և Օքսանա Վասիլևան՝ Ռուսաստանից, Յակուբ Ռիբիցկին և Վիկտորիա Ռիբիցկան՝ Լեհաստանից:

Նշենք նաև, որ Արսեն Աղամալյան և Օքսանա Վասիլա զույգը վարպետության դասեր են տալիս ամբողջ աշխարհում, ինչպես նաև աշխատում են այնպիսի լեգենդար բալետային խմբերի հետ, ինչպիսին են Մորիս Բեժարի ստուդիան՝ Լոզանում (Շվեյցարիա) և Բորիս Էյֆման՝ բալետում: Նրանք ներկայացումներ են բեմադրում հեռուստաեթերների համար և ամենահայտնի նախագծերը, որոնց վրա աշխատել է զույգը՝ «ТНТ-Танцы» և «Танцы со звездами» նախագծերն են:

Առաջնության կազմակերպիչները անակնկալ են մատուցելու նաև հայ հանդիսատեսին. առաջին անգամ ցուցադրական շոու ծրագրով ներկայանա Արսեն Աղամալյան և Օքսանա Վասիլևա զույգը: Մրցանակաբաշխությանը մասնակցելու են օլիմպիական և եվրոպայի հայազգի բազմակի մրցանակակիրներ: Մեծահասակների կարգում եզրափակիչ դուրս եկած զույգերին սահմանված մրցանակային ֆոդը տրամադրվել է ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից։

«Յուրաքանչյուր մրցույթ կամ մրցաշար Հայաստանի և Արցախի համար ևս մեկ առիթ է գովազդելու մեր երկիրը: Մեր խնդիրն է նաև, որ մրցույթի մասնակցիները Հայաստան գան ոչ միայն որպես մասնակիցներ, այլև մոտիկից ճանաչեն մեր հյուրընկալ հայրենիքը: Արցախյան մրցաշարերից հետո կազմակերպված ճանաչողական միջոցառումներից հետո մեր հյուրերն ասում էին, որ իրենց ոչ մի բանով հնարավոր չէ զարմացրել, քանի որ շրջել են շատ երկրներով:

Սակայն, այն ջերմ ընդունելությունը և վերաբերմունքը, որը ողջ օրերի ընթացքում տեսել և զգացել էին Արցախում, հաճելիորեն զարմացրել էր նրանց: Մասնակիցներն ասում էին, որ իրենց զգում են ինչպես իրենց տանը: Հյուրերի խոսքով՝ նրանք որևէ այլ երկրում նման ջերմ ու հոգատար վերաբերմունք չէին տեսել, որն ինձ համար ամենամեծ գնահատականն էր, քանի որ բոլորիս համար մեր երկիրը շատ թանկ է: Պետք է բոլորս պարտավորված լինենք ամեն կերպ աջակցելու, որպեսզի թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը ավելի ճանաչելի դառնա ողջ աշխարհում:

Նման միջոցառումները նպաստում են նաև երկրի զբոսաշրջության զարգացմանը: Տարբեր կազմակերպությունների կամ անհատների կողմից կազմակերած միջոցառումների միջոցով կարողանում ենք նաև մեր լուման ներդնել Հայաստանի ու Արցախի հանրառչակման գործում, ինչը կարևոր է բոլորիս համար:

Իմ նպատակն է, որ ամեն տարի մասնակիցների թիվը գնալով աճի, որ պարարվեստի լեզվով ևս հնարավորություն ունենաք երկխոսելու ուղջ աշխարհի հետ, քանի որ ինչպես սպորտը, արվեստը, այպես էլ պարը սահմաններ չի ճանաչում»,- ասաց Մ. Մամյանը:

Արմինե Գրիգորյան



Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. Փաշինյան «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում բուժաշխատողների համար պաշտպանիչ դիմակ-վահաններ են ստեղծել (ֆոտո) Ռուսաստանից ժամանած 54-ամյա տղամարդը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել Կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքերը վատագույնը կլինեն Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր. ԱՄՀ Ինչպես են կարանտինն անցկացնում Կենդանակերպի տարբեր նշանները Նախնական տեղեկություններով՝ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակված հայերի թիվը հասել է 3-ի. ՈւՀՄ Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ. Փաշինյանի մոտ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումները Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Արսեն Թորոսյան Թաիլանդում կինը կորոնավիրուսով կրկնակի վարակվել է առողջանալուց մեկ շանբաթ հետո. Thairath ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ. Դատախազություն Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի, արվեստի գործիչների հետ 29-ամյա կնոջ արկածները. Նա տարբեր բնույթի հանցագործություններ է գործել՝ սպանությունից մինչեւ հագուստի գողություն Մինչև Աննա Դանիբեկյանի աչքերի տակի կապտուկները չանցնեն, միջնորդությունները չեն քննարկվի. Կոչուբաև Արտաշատում 30-ամյա տղամարդուն դանակահարողն անծանոթ է եղել. ժամեր անց կասկածյալին գտել են Սերբիայի նախագահը հայտնել է, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով Վաղվանից կարող եք դիմում ներկայացնել մինչև 18 տարեկան երեխաներից յուրաքանչյուրի համար 26․500 դրամի աջակցություն ստանալու համար Ոստիկանության հայտարարությունը Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ գործողությունների վերաբերյալ Համաշխարհային տնտեսությանը 5 տրիլիոն դոլարի կորուստ է սպառնում կորոնավիրուսի պատճառով. Bloomberg «Այս գիշեր բավական լարված էինք». Նիկոլ Փաշինյան Օրհասական է բոլոր պետական մտածելակերպ ունեցող գործիչների համախմբումը. Արման Վարդանյան
website by Sargssyan