«Երկ­րի կա­ռա­վար­ման ու ապա­գա­յի վե­րա­բե­րյալ պատ­կե­րա­ցում­նե­րը պար­զու­նակ են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարզունակ բացատրություններ, պատկերացումներ ու քաղաքական գործընթաց՝ միջինից ցածր մակարդակի։ Այս բնորոշումները քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է առանձնացնում, որի հետ զրուցել ենք ներհայաստանյան քաղաքական դաշտի մի շարք հարցերի շուրջ։ 

«Այսօր իշխանությունը, ավելի շուտ՝ Նիկոլ Փաշինյանը գնում է իր գծած ճանապարհով։ Ինչու միայն նա, որովհետև թե՛ «Իմ քայլը» խմբակցությունը, թե՛ կառավարության անդամները կցորդ են և ոչինչ չեն որոշում։ Այդ ճանապարհին Ն. Փաշինյանը անձնիշխան կառավարման հիմքն է դնում, որի հիմնասյունը սուպերվարչապետական ինստիտուտն է, ինչից ամենևին չի հրաժարվում։ Խնդիրն այս պարագայում այս կամ այն իրականության մեջ ապրելը չէ, հարցը պատկերացումների դաշտում է։ 

Իրականությունից կտրված չէ վարչապետը, պատկերացումներն են այդպիսին՝ սկսած փոքր խնդիրներից, վերջացրած երկրի կառավարման վերաբերյալ պատկերացումներով։ Օրինակ է վեց ամսվա մեջ 100 փաստի ներկայացումը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը՝ շեշտելով, որ երկրի կառավարման վերաբերյալ ունեցած պատկերացումները տարվա մեջ 200 փաստ արձանագրելով է սահմանափակվում։

 «Հետագա կառավարման ողջ ընթացքը լինելու է ավտորիտար կառավարման մեխանիզմներով անձնիշխան համակարգի ստեղծումը։ Լուծվելու է նշված համակարգին ամբողջական տեսք տալու խնդիրը։ Եվ այս ամենի մեջ կարևոր խնդիրն այն է, որ չունեն երկրի զարգացման հեռանկարային ծրագիր։ 

Խնդիրը օրվա կուրսով ապրելու մեջ է նաև։ Այսօր այս մի գործն արեցինք, վաղը՝ մյուսը։ Օրինակ՝ ինչ-որ հայեցակարգեր են ներկայացնում 2020-2022 թվականների վերաբերյալ, սահմանադրական բարեփոխումների ինչ-որ հանձնաժողով է ստեղծվում, բայց հստակ չի նշվում, թե Սահմանադրությունը, ի վերջո, ի՞նչ տեսք պետք է ունենա։ 

Օրվա իրադարձություններով ապրելն է խնդիրը, կարճաժամկետ ինչ-որ գործողությունները, որոնց թվում այսօր առաջնահերթ է Սահմանադրական դատարանի հարցը։ Ապրիլի հինգին ինչ-որ տոկոս հավաքելուց, ՍԴ անդամներին հանելուց ու իրենց մարդկանց նշանակելուց այնկողմ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։ Երկրի զարգացման ծրագիր չկա, դրա համար հիմքում նկարագրված սկզբունքն է։ 

Սա է պատճառը, որ հարյուր փաստ է բերվում, ու այդ տրամաբանությամբ կա համոզմունք առ այն, որ եթե գազալցակայաններում զուգարանները մաքուր են, ուրեմն երկրի զարգացման համար դա նշանակություն ունի, իսկ եթե ռեստորաններում էլ են մաքուր, դա էլ տուրիզմի զարգացման համար է կարևոր։ 

Երկրի կառավարման ու ապագայի վերաբերյալ պատկերացումները պարզունակ են»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս պարագայում խոշոր կամ հեռանկարային ծրագրերի սպասելն անիմաստ է։ «Թե՛ Ն. Փաշինյանը, թե՛ իր թիմը պարզունակ են մտածում, ինչն արդեն գաղտնիք չէ։ 

Միգուցե թիմում կան մարդիկ, որոնք ավելի հեռուն են մտածում, բայց հաշվի առնելով նույն թիմում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը՝ ոչ ոք չի համարձակվի քննադատել վարչապետին»,-շեշտեց նա։ Քաղտեխնոլոգը նշեց, որ այսօր իշխանության միակ օրակարգը հանրաքվեն է. 

«Իսկ թե իշխանության օրակարգը հասարակությանը բավարարում է, թե ոչ, պետք է ցույց տան սոցիոլոգիական հարցումները, մինչդեռ Հայաստանում վստահություն ներշնչող այդպիսի կազմակերպություններ չկան։ Հայաստանում ավելի շատ զարգացած է «սոցիոնկարչությունը», որի արդյունքներին հավատալ պետք չէ։ 

Եթե նշվածին անդրադառնամ քաղաքական տեսանկյունից, ապա պետք է հետևյալ հարցադրումն անեմ. Հայաստանում կա՞ն ուրիշ ուժեր, որոնք այլ օրակարգ են առաջարկում։ Իրականում օրակարգ առաջարկող ուժ չկա. կա իշխանություն, որն ասում է ապրիլի հինգին գնացեք «այո» ասեք, կա «ոչ»-ի շտաբը, որն էլ ասում է՝ այս գործընթացն իրավական չէ։ 

Այսքանով ամեն ինչ ավարտվում է։ Այո՛, կան մանր-մունր հարցեր, դատական գործընթացներ, բայց չկա ուժ, որն այլ հարցեր կներկայացնի, այլ օրակարգ կներկայացնի։ Իշխանությունը կարծում է, որ շարժվում է հասարակության պահանջով, քանի որ ԱԺ վերջին ընտրություններին ժողովրդից մեծ քվե է ստացել։ 

Իրականությունն այդպես է, թե՝ ոչ, դժվար է ասել. չկա մեկ այլ ուժ, որը հակառակը կապացուցի։ Այո՛, հեղափոխական էյֆորիան ավարտվել է, այո՛, շատ դեպքերում բազմաթիվ առիթներ կան, որոնց միջոցով կիրառական տիրույթում կարելի է ցույց տալ, որ իշխանության վարկանիշն այլևս այն չէ, բայց ուժերն այդ գործողությունները չեն իրականացնում»:

Արմեն Բադալանը նշեց, որ այս ամենից զատ շատ ավելի կարևոր հանգամանքներ կան, որոնք, սակայն, համապատասխան ուշադրության չեն արժանանում։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի շուրջը բավականին լուրջ իրադարձություններ են տեղի ունենում։ Տարածաշրջանում հարաբերություններ են լարվում, իսկ Հայաստանն այդ հարցերի վերաբերյալ ընդհանրապես որևէ վերաբերմունք չունի։ 

Տպավորություն է, որ այդ ամենը ոչ թե Հայաստանի, այլ Բրազիլիայի կամ Ավտրալիայի կողքին է տեղի ունենում։ Ու այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունները զբաղված են ընդամենը գրպանային ՍԴ ունենալու գործընթացով։ Հիմնական վտանգն այս տրամաբանության մեջ է՝ հատկապես այն տեսանկյունից, որ երկրի զարգացման հայեցակարգ այդպես էլ չի նշվում։ 

Իսկ աշխարհը բավականին արագ է փոխվում ու նույնքան արագ տրանսֆորմացիայի է ենթարկվում։ Միություններ կան, որոնք քանդվում են և նոր միություններ են ստեղծվում, հզոր երկրներ են առաջանում, իսկ հին հզորները թուլանում են։ Հայաստանի իշխանությունները այս ամենի մասին ևս պատկերացումներ չունեն։ 

Նրանց համար Հայաստանը վերածվել է մանկապարտեզի, որտեղ հիմնական խնդիրն ընդամենը ՍԴ-ում գրպանային դատավորներ ունենալն է։ Աշխարհը փոխվում է, հարևանները զարգանում են, տարբեր խնդիրներ են առաջ գալիս, իսկ Հայաստանում զբաղված են ՍԴ դատավորներին աշխատանքից ազատելու համար հանրաքվե կազմակերպելու հարցով։ 

Այս սա է մեծ վտանգը, ու սա չի վերաբերում միայն իշխանություններին։ Մեծ հաշվով, միջինից ցածր մակարդակի ինչ-որ քաղաքական գործընթաց է սա»,-ընդգծեց Ա. Բադալյանը։ 

Ամփոփելով՝ նա հավելեց. «Հիմա ասում են՝ մինչև ՍԴ-ն չփոխվի, մենք լավ չենք ապրի։ Ժամանակին ասում էին՝ մինչև ԱԺ-ից հանրապետականները չհեռանան, ներդրումներ չեն լինելու։ Դրանից առաջ էլ ասում էին՝ մինչև Ն. Փաշինյանը վարչապետ չդառնա, բյուջեն չի ավելանա։ 

Վարչապետ դարձավ, երկու տարի անցավ, բայց բյուջեն, օրինակ՝ չավելացավ 800 մլն դոլարով, ինչպես խոստացել էին սկզբում։ Ազգային ժողովն էլ լուծարվեց, հանրապետականները չկան, անցել է գրեթե երկու տարի, բայց ոչ մի ներդրում, որպես այդպիսին, չեղավ։ Հիմա նույն հեքիաթները պատմում են Սահմանադրական դատարանի շուրջ։ Հայտարարում են, որ մինչև ՍԴ կազմը չփոխի, նոր մարդիկ չգան, Հայաստանում զարգացում չի լինի։ Այս ամենից հետո, միանշանակ, ուրիշ հարց կդրվի։ 

Օրինակ՝ մինչև Արցախի հարցը չլուծվի, լավ չենք ապրելու։ Թվում է, թե պարզունակ բացատրություններ է տալիս իշխանությունը, որոնք իրականում պարզունակ են, բայց դրա հետևում թաքնված հստակ նպատակ կա. անձնիշխան համակարգի ձևավորման խնդիրն է, որը պետք է լուծվի, բայց այլ հարց է, թե նպատակը որն է։ 

Չի նշվում նպատակի մասին։ Չի բացառվում, որ այդ համակարգի ձևավորմամբ ինչ-որ խնդիր պետք է լուծվի, բավարարվի, որովհետև եթե հիմքում նպատակ չկա, այդ համակարգը չի կարող գոյատևել։ Եթե ոչ մի խնդիր չի լուծում, համակարգը սկսում է ներսից քայքայվել ու ժանգոտել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդագ­նա­ցու­թյան մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն՝ ջա­զա­յին և դա­սա­կան երաժշ­տու­թյան լա­վա­գույն կա­տա­րում­նե­րի ներ­քո Գյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Ասված է, արված է.անվ­ճար դի­մակ­ներ՝ հայ ըն­տա­նի­քի կող­մից Ազա­տազրկումը չպետք է մար­դու հա­մար վե­րած­վի մա­հա­պատ­ժի. Հա­յաս­տա­նում կա­լա­նա­վոր­ման պայ­ման­նե­րը եր­բեք չեն եղել ադեկ­վատ Քննարկ­վում է կա­ռա­վա­րու­թյան և նա­խա­րա­րա­կան կո­մի­տե­նե­րի նիստերը հե­ռա­վար անց­կաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը. «Փաստ» «Գյու­ղատն­տե­սու­թյու­նը բա­րե­փո­խում­նե­րի և նոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րով զին­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ունի». «Փաստ» Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար «Հատ­վա­ծա­յին որո­շում­ներ են կա­յաց­վում, ինչն անվս­տա­հու­թյան որո­շա­կի աճի է հան­գեց­նում». «Փաստ» Կարևորը սրտացավ վերաբերմունքն է և ուշադրությունը Թե­մա­յին հա­ճախ են անդ­րա­դառ­նում այն դեպ­քում, երբ իրոք այդ­տեղ խնդիր ունեն. «Փաստ» Տեսականին թեև շատ է, բայց սպառողը գիտի որ ընկերությանը վստահել Վար­կե­րի տրա­մադր­ման նա­խա­ձեռ­նու­թյան բարձր ռիս­կայ­նու­թյու­նը. «Փաստ» «Առա­ջարկ­վող սո­ցի­ա­լա­կան փա­թեթ­ներն ամ­բող­ջա­կան չեն և չեն ընդգր­կում հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սին». «Փաստ» Հրավիրում են նաև նրանց, որոնց կարծիքը շրջանցել են. «Փաստ» «Փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում. «Փաստ»
website by Sargssyan