Սոսկ ճա­նա­պարհ­ներն աս­ֆալ­տա­պա­տե­լով ու ՍԴ դա­տա­վոր­նե­րին տուն ճամ­փե­լով՝ հնա­րա­վոր չէ լուրջ խթան հա­ղոր­դել տնտե­սու­թյա­նը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջնականապես ու ամբողջական իշխանություն ստանալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենք արդեն կատարել են քաղաքական հեղափոխությունը, իսկ հիմա սկսելու են իրականացնել տնտեսական հեղափոխության իրականացումը, որն իրենից ենթադրում է թռիչքաձև զարգացում։

Դրանով էր պայմանավորված, որ Փաշինյանը բնակչությանը հույսով էր անում, որ մի քիչ էլ սպասեն, և ներդրումների ահռելի ներհոսք, նոր գործարաններ, ձեռնարկություններ և արտադրամասեր են բացվելու, ստեղծվելու են հազարավոր աշխատատեղեր։

Մասնավորապես իշխանական քարոզչամեքենաներով ցուցադրում էին, թե այս կամ այն ընկերության ներկայացուցիչները հանդիպել են վարչապետի կամ փոխվարչապետի հետ, հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում ներդրումներ կատարելու կապակցությամբ, որոշ ժամանակ անց գործարան են բացելու և այլն։ Իսկ քաղաքացիներն էլ պատկերացնում էին, թե ինչպես են իշխանությունների առաջ քաշած ծրագրերը հերթով իրականություն դառնում, սակայն ապարդյուն։

Օրինակ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2019-ի ապրիլի 17-ին հայտարարել էր, որ առաջիկայում Կոտայքի մարզում կստեղծվի վերելակների գործարան։ Վերջինիս խոսքով՝ նախագծի գերնպատակն է դուրս գալ ԵԱՏՄ շուկա՝ ներկայացնելով այստեղ արտադրված վերելակները։ 

Նախատեսվում էր, որ գործարանը կառուցվելու է չինացի ներդրողների կողմից, և մեծ շուքով ներկայացվում էր, որ այն ներկայիս իշխանությունների համառ աշխատանքի արդյունքն է լինելու։ Սակայն ամիսներ անց պարզվում է, որ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու ծրագիրը տապալվել է, և չինացի ներդրողների հետ բանակցություններն ավարտվել են՝ որևէ արդյունք չտալով։ Այնինչ, վերելակների գործարանի կառուցումը մեծ թվով մարդկանց կարող էր աշխատանքով ապահովել։

Այդպես եղավ նաև Գավառի տեքստիլ ֆաբրիկայի բացման հարցում։ Դեռևս 2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը, խոսելով սպասվող ներդրումների մասին, հայտարարել էր, որ Ծովազարդ գյուղից ծագումով մի գործարար 2019 թ. հունվարին տեքստիլի գործարան կբացի շրջանում։

Վերջինս խոստանում էր, որ ֆաբրիկայի բացման արդյունքում սկզբնական շրջանում կլինի 400-600 աշխատատեղ, հետագայում աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 1200ի։ Փաշինյանի այս հայտարարությունը տեղացիների կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ։ Այնուամենայնիվ, այդ հավաստիացումներից արդեն 14 ամիս անցել է, սակայն Գավառում տեքստիլի գործարանի բացումն այդպես էլ դեռ իրականություն չի դառնում։

Իշխանափոխությունից հետո մեծ հույսեր կային նաև, որ նոր կառավարությունը կկարողանա հասնել Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը՝ մանավանդ որ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել համագործակցությունը ցանկացած իրական ներդրողների հետ, որոնք պատրաստ են ներդրում անել «Նաիրիտ» գործարանի գործարկման մեջ։

Այս ընթացքում «Նաիրիտի» վերագործարկում այդպես էլ տեղի չունեցավ, իսկ հիմա էլ պարզվում է, որ Հայաստանի կառավարությունը «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ բանակցում է իրանական Tabriz Petrochemical Company ընկերության հետ, որն էլ իր հերթին գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչը ևս փոքրացնում է գործարանի վերագործարկման հավանականությունը։

Սրանք միայն մի քանի օրինակներ են, իսկ ընդհանուր առմամբ այս ոլորտում ևս, ինչպես մյուս բնագավառներում, ոչ մի առաջընթաց չկա, խոստումներն էլ մնացել են օդում:

Օրերս Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր. «ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս հրապարակել եմ իմ տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն»: 

Վարչապետը նաև թվեր էր մեջբերել: Սակայն ակնհայտ է, որ առանց նոր գործարանների, նոր արտադրամասերի ստեղծման կամ վերագործարկման, տնտեսական հեղափոխություն չի կարող տեղի ունենալ, քանի որ Հայաստանը չի դառնա արտադրանք ստեղծող պետություն, և այդպես էլ կմնա որպես ապրանքներ ներմուծող երկիր։ Իսկ սոսկ ճանապարհներն ասֆալտապատելով ու ՍԴ դատավորներին տուն ճամփելով հնարավոր չէ լուրջ խթան հաղորդել տնտեսությանը։

Վարչապետը նաև թվեր էր մեջբերել: Սակայն ակնհայտ է, որ առանց նոր գործարանների, նոր արտադրամասերի ստեղծման կամ վերագործարկման, տնտեսական հեղափոխություն չի կարող տեղի ունենալ, քանի որ Հայաստանը չի դառնա արտադրանք ստեղծող պետություն, և այդպես էլ կմնա որպես ապրանքներ ներմուծող երկիր։ Իսկ սոսկ ճանապարհներն ասֆալտապատելով ու ՍԴ դատավորներին տուն ճամփելով հնարավոր չէ լուրջ խթան հաղորդել տնտեսությանը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայկական անուններ ունեցող էջերով ապատեղեկատվություն են տարածում Հունիսին ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը ռեկորդային մակարդակի է հասել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ Գյումրիում դիտվել է աննախադեպ երևույթ. Գագիկ Սուրենյան ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է լուծել երկու երկրների միջև հակամարտությունը Ֆրանսիայում այսօր ազգային տոն է՝ «Բաստիլի գրավման օրը» (տեսանյութ) Աշխարհը սկսել է պայքարել կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ ՍԱՏՄ տեսուչները մի շարք խախտումներ են հայտնաբերել Գորիսում և Սիսիանում Պայթում է Ալիևի գլխավոր միֆը Ադրբեջանը փորձում է խաղի նոր պայմաններ առաջադրել․ Տիգրան Աբրահամյան «Հայրենիք» կուսակցությունը միջազգային հանրությունից ակնկալում է կոշտ գնահատականներ Մենք էլ նոր ենք իմացել, շոկի մեջ ենք. Լուսակունքի համայնքի ղեկավարը՝ մայոր Գարուշ Համբարձումյանի մասին ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատանքների մասին Այս դժվարին պահին ևս Գագիկ Ծառուկյանը կանգնած է պետության և ժողովրդի կողքին Հուլիսի 15-ից ՌԴ-ն կդադարեցնի երկիր մուտք գործողների համար պարտադիր մեկուսացումը Փառապանծ բանակ, թույլ դիվանագիտություն «Պատժիչ գործողություններ». Ինչպես են մեր զինված ուժերը ոչնչացնում ադրբեջանական հենակետերը Ադրբեջանցիները հավաքում են իրերը. ինչ է կատարվում սահմանից այն կողմ Սա կրկին վերահաստատում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը Թուրքիայի այս գործողությունը ծանր հուշեր է արթնացնում. Գարեգին Բ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին
website by Sargssyan