Ֆեյս­բու­քյան էջե­րով ապ­րանք պատ­վի­րե­լու հե­տև­ան­քը.քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է զգույշ ու հե­տև­ո­ղա­կան լի­նեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օնլայն գնումների մշակույթը լայն տարածում ունի նաև մեր քաղաքացիների շրջանում։ Վերջերս, սակայն, ահազանգեր ենք ստանում վաճառք իրականացնող ֆեյսբուքյան էջերի մասին, որոնց պատճառով քաղաքացիները փաստի առաջ են կանգնել։ Նշենք, որ խոսքը ոչ թե օնլայն խանութների, այլ բացառապես ֆեյսբուքյան էջերի միջոցով վաճառք իրականացնողների մասին է։ 

Մասնավորապես, եղել են դեպքեր, երբ քաղաքացիները որևէ ապրանք են պատվիրել, բայց այն ստանալու օրն այլևս հնարավոր չի եղել կապ հաստատել վաճառք իրականացնողի հետ, քանի որ օրեր շարունակ հեռախոսահամարները արգելափակված կամ անհասանելի են եղել։ 

Նշենք, որ նման էջերը տարբեր մոտեցումներ ունեն նաև ապրանքի վճարման առումով. որոշ դեպքերում միայն ապրանքը ստանալուց հետո են վճարում, որոշ դեպքերում սկզբից գումարի կեսն է փոխանցվում, կա նաև գումարը նախապես ամբողջությամբ փոխանցելու տարբերակը։ 

Եվ այս տեսանկյունից չեն բացառվում նաև ֆինանսական կորուստները։ Անդրադառնալով խնդրին՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենք ևս ստացել են նման ահազանգեր։ Խոսելով նման դեպքերից զգուշանալու անհրաժեշտության հնարավորությունների մասին՝ նա շեշտեց. 

«Էլեկտրոնային գնումներ կատարելիս առաջին հերթին մենք պետք է համոզված լինենք, որ այդ կազմակերպությունը ոչ թե պարզապես մի էջ է Ֆեյսբուքում, այլ իրականում կազմակերպություն է։ Դիտարկենք այն կարևոր հիմքերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել. առաջին՝ նախընտրելի է, որ այդ կազմակերպությունն ունենա ոչ թե միայն ֆեյսբուքյան էջ, որտեղ ներկայացնում է առաջարկները, այլ ունենա պաշտոնական պաշտպանված կայք։ Ցանկալի է նաև հեռախոսահամարի առկայությունը։ 

Բայց, ընդհանուր առմամբ, զուտ Ֆեյսբուքով առաջնորդվելու պրակտիկայից պարզապես պետք է հրաժարվենք. ամենագայթակղիչ առաջարկության դեպքում պետք է փորձենք հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք, ու նոր միայն համապատասխան պատվերը տանք, առավել ևս՝ գումար փոխանցենք»։ Բ. Պիպոյանը նշեց, որ հաճախ նաև խնդիրներ են լինում՝ կապված քաղաքացիների բանկային քարտերի հետ. 

«Այս կամ այն ապրանքը վաճառելիս կամ գնելիս մարդկանց չիմացության հաշվին նրանց հորդորում են քարտի երկու կողմերը նկարել և ուղարկել։ Տնօրինելով քարտի անձնական տվյալներին՝ այդպիսով պարզապես քաշում են քարտի գումարները։ Առհասարակ, էլեկտրոնային գնումը վատ բան չէ, թեպետ ռիսկային է։ 

Շատ դեպքերում ապրանքը չենք տեսնում, չենք շոշափում, այս պարագայում ոչ պատշաճ որակի ապրանքի համար ապացուցողական բազան թույլ է ու մեծ է սխալվելու հավանականությունը։ Բայց, այդուհանդերձ, հարմարավետությունից ելնելով՝ հաճախ էլեկտրոնային առևտրի տարբերակն ենք ընտրում։ Էլեկտրոնային առևտրի գնալուց պետք է հասկանանք, որ գործ ունենք ռեալ տնտեսվարող սուբյեկտի հետ։ 

Եթե այս հանգամանքի վրա ուշադրություն չդարձնենք, միանշանակ անպաշտպան ենք լինելու»։ Բ. Պիպոյանն այլ դեպքերի մասին էլ ընդգծեց. «Ֆեյսբուքի միջոցով բացում են էջ ու ներկայացնում այնպես, թե այդ էջն իբրև համագործակցում է հայտնի բրենդների հետ։ Նշում են հայտնի բրենդներին, բայց մարդը գնում ու պարզում է, որ հայտնի բրենդը այդ էջերի հետ որևէ կապ չունի։ Նման ահազանգեր էլ կան։ 

Այստեղ տնտեսվարողներն ու քաղաքացիները պետք է զգոն լինեն, զգոնության կոչ պետք է անեն նաև համապատասխան կառույցները։ Այս դեպքերում ավելի շատ գործ ունենք տնտեսական հանցագործության հետ, բայց պարզ ասեմ. չեմ կարծում, թե համապատասխան մարմինները պետք է ֆեյսբուքում մոնիթորինգ անեն դա հասկանալու համար։ 

Իրավապահ մարմինները մոնիթորինգ անող չեն, կլինի առարկայական խնդիր, բողոք, կգնան, կբացահայտեն։ Կկարողանան բացահայտել՝ լավ, բայց չի բացառվում, որ չկարողանան. այնպես չէ, որ բոլոր էջերը հնարավոր է գտնել։ Այդ էջերը կարող են ջնջված լինել կամ բացված լինել կեղծ հաշվից, չի բացառվում՝ նաև ոչ բարեկամ երկրից։ 

Այստեղ ավելի շատ մեր քաղաքացիները պետք է զգույշ ու հետևողական լինեն։ Մինչև համապատասխան մարմիններին դիմելը պետք է պաշտպանվել, որովհետև կեղծ օգտատերերին գտնելն այնքան էլ հեշտ չէ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդագ­նա­ցու­թյան մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն՝ ջա­զա­յին և դա­սա­կան երաժշ­տու­թյան լա­վա­գույն կա­տա­րում­նե­րի ներ­քո Գյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Ասված է, արված է.անվ­ճար դի­մակ­ներ՝ հայ ըն­տա­նի­քի կող­մից Ազա­տազրկումը չպետք է մար­դու հա­մար վե­րած­վի մա­հա­պատ­ժի. Հա­յաս­տա­նում կա­լա­նա­վոր­ման պայ­ման­նե­րը եր­բեք չեն եղել ադեկ­վատ Քննարկ­վում է կա­ռա­վա­րու­թյան և նա­խա­րա­րա­կան կո­մի­տե­նե­րի նիստերը հե­ռա­վար անց­կաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը. «Փաստ» «Գյու­ղատն­տե­սու­թյու­նը բա­րե­փո­խում­նե­րի և նոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րով զին­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ունի». «Փաստ» Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար «Հատ­վա­ծա­յին որո­շում­ներ են կա­յաց­վում, ինչն անվս­տա­հու­թյան որո­շա­կի աճի է հան­գեց­նում». «Փաստ» Կարևորը սրտացավ վերաբերմունքն է և ուշադրությունը Թե­մա­յին հա­ճախ են անդ­րա­դառ­նում այն դեպ­քում, երբ իրոք այդ­տեղ խնդիր ունեն. «Փաստ» Տեսականին թեև շատ է, բայց սպառողը գիտի որ ընկերությանը վստահել Վար­կե­րի տրա­մադր­ման նա­խա­ձեռ­նու­թյան բարձր ռիս­կայ­նու­թյու­նը. «Փաստ» «Առա­ջարկ­վող սո­ցի­ա­լա­կան փա­թեթ­ներն ամ­բող­ջա­կան չեն և չեն ընդգր­կում հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սին». «Փաստ» Հրավիրում են նաև նրանց, որոնց կարծիքը շրջանցել են. «Փաստ» «Փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում. «Փաստ» Իշ­խա­նու­թյուն­նե­րի «ցավն» ու տխուր «վար­ժու­թյուն­նե­րը». «Փաստ»
website by Sargssyan