Ավելի շատ վնա՞ս, թե՞ օգուտ. փոքր ՀԷԿ-երի խնդի­րը՝ փոր­ձա­գետ­նե­րի ուշադ­րու­թյան կենտ­րո­նում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հիդրոէլեկտրակայանների գործունեությանն առնչվող մտահոգությունները մշտապես եղել են «Փաստի» ուշադրության կենտրոնում։ Փոքր ՀԷԿ-երի կառուցման հետ կապված հիմնական ահազանգերը վերաբերում են նրան, որ դրանք նպաստում են գետերի չորանալուն, բացի դա, նշվում է՝ հնարավոր է, որ ՓՀԷԿ-երի շահագործման պատճառով առաջանա ոռոգման ջրի պակաս, կամ ջրի սակավության պատճառով գետը չկարողանա ինքնամաքրվել: Չնայած ոլորտը կարգավորվում է օրենսդրությամբ, բայց գուցե որոշակի առումով կա նաև վերահսկողության խնդիր։ 

Օրերս անդրադարձել էինք նրան, որ «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ն ցանկանում է Լոռու մարզում Ձորագետ գետի վրա երկու փոքր հիդրոէլեկտրակայան կառուցել և ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով դիմել է շրջակա միջավայրի նախարարությանը։ Այս ՀԷԿ-երի կառուցման ծրագրի շուրջ աղմուկ էին բարձրացրել բնապահպանական որոշ կազմակերպություններ: 

Ըստ նախագծահաշվարկային փաստաթղթերի, այն ունենալու է շուրջ 30 մեգավատտ հզորություն։ Մասնագետներից ոմանք կարծիք էին հայտնել, որ նման հնարավորություններով ՓՀԷԿ-ի շահագործման արգելանքը կարող է էական վնաս հասցնել էներգետիկ ոլորտին։ 

Առհասարակ, ցանկացած նման հարց պետությանը կանգնեցնում է երկու խնդրի առաջ. մի կողմից՝ բնապահպանական հարցեր, մյուս կողմից՝ տնտեսական շահ։ Ո՞րն ընտրել կամ արդյոք հնարավո՞ր է, օրինակ՝ ՓՀԷԿ-ի աշխատանքն այնպես կազմակերպել, որ այն գոնե մեծ հաշվով անվնաս լինի շրջակա միջավայրի համար։ 

Հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար «Փաստը» դիմեց բնապահպան Կարինե Դանիելյանին և արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանին։ 

Կարինե Դանիել յանը նշեց, որ կոնկրետ այս երկու ՓՀԷԿ-երի կառուցման և դրա շուրջ բարձրացած աղմուկի խնդրին ինքն էլ է ծանոթ։ «Կարծում եմ՝ մոտակա օրերին հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովում կքննարկենք այս հարցը, որովհետև էներգետիկները բնապահպաններին հակառակ կարծիք ունեն, ասում են, որ ՀԷԿ-երն անհրաժեշտությունն են, դրանք կառուցելն արգելելը սխալ է։ Բնապահպաններն էլ, իհարկե, այլ կարծիքի են։ Մենք կհրավիրենք և՛ բնապահպաններին, և՛ էներգետիկներին, կլսենք երկու կողմերին էլ՝ խնդրին առավել մանրամասն ծանոթանալու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դանիելյանը։

Արմեն Մանվելյանը նշում է՝ իր կարծիքով, փոքր ՀԷԿ-երի արդյունավետությունը շատ ցածր է։ «Կարծում եմ, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման քաղաքականությունը սխալ է։ Դրանց օգտակար գործողության գործակիցը բավականին ցածր է, իսկ էկոլոգիական վնասը՝ մեծ։ 

Ընդհանրապես հիդրոէլեկտրակայաններ պետք է կառուցել համեմատաբար մեծ գետերի վրա, որտեղ արդյունավետությունը բավականին բարձր է, այդ պայմաններում հասցված բնապահպանական վնասն էլ, այսպես ասենք, փոխհատուցվում է։ 

Փոքր ՀԷԿ-երի կառուցման դեպքում խնդիրն այլ է։ Փոքր գետերը չորանում են, փաստացի փակվում, այդ ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բավականին բարձր է, և պետությունը մասամբ փոխհատուցում է բարձր ինքնարժեքի դեպքում։ 

Կարծում եմ՝ փոքր ՀԷԿ-երի կառուցման քաղաքականությունը պետք է դադարեցնել, նշել որոշակի չափորոշիչներ, օրինակ՝ թե ինչ մեծության գետի վրա կարելի է ՀԷԿ կառուցել և այլն»,-ընդգծում է Մանվելյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդագ­նա­ցու­թյան մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն՝ ջա­զա­յին և դա­սա­կան երաժշ­տու­թյան լա­վա­գույն կա­տա­րում­նե­րի ներ­քո Գյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Ասված է, արված է.անվ­ճար դի­մակ­ներ՝ հայ ըն­տա­նի­քի կող­մից Ազա­տազրկումը չպետք է մար­դու հա­մար վե­րած­վի մա­հա­պատ­ժի. Հա­յաս­տա­նում կա­լա­նա­վոր­ման պայ­ման­նե­րը եր­բեք չեն եղել ադեկ­վատ Քննարկ­վում է կա­ռա­վա­րու­թյան և նա­խա­րա­րա­կան կո­մի­տե­նե­րի նիստերը հե­ռա­վար անց­կաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը. «Փաստ» «Գյու­ղատն­տե­սու­թյու­նը բա­րե­փո­խում­նե­րի և նոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րով զին­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ունի». «Փաստ» Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար «Հատ­վա­ծա­յին որո­շում­ներ են կա­յաց­վում, ինչն անվս­տա­հու­թյան որո­շա­կի աճի է հան­գեց­նում». «Փաստ» Կարևորը սրտացավ վերաբերմունքն է և ուշադրությունը Թե­մա­յին հա­ճախ են անդ­րա­դառ­նում այն դեպ­քում, երբ իրոք այդ­տեղ խնդիր ունեն. «Փաստ» Տեսականին թեև շատ է, բայց սպառողը գիտի որ ընկերությանը վստահել Վար­կե­րի տրա­մադր­ման նա­խա­ձեռ­նու­թյան բարձր ռիս­կայ­նու­թյու­նը. «Փաստ» «Առա­ջարկ­վող սո­ցի­ա­լա­կան փա­թեթ­ներն ամ­բող­ջա­կան չեն և չեն ընդգր­կում հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սին». «Փաստ» Հրավիրում են նաև նրանց, որոնց կարծիքը շրջանցել են. «Փաստ» «Փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում. «Փաստ» Իշ­խա­նու­թյուն­նե­րի «ցավն» ու տխուր «վար­ժու­թյուն­նե­րը». «Փաստ»
website by Sargssyan