Հա­սա­րա­կա­կան դիս­կուր­սում ար­դեն իսկ հոգ­նա­ծու­թյուն է զգաց­վում ան­վերջ «հե­ղա­փո­խա­կան» գոր­ծըն­թա­ցից, որը սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցի­նե­րին իրա­կան օգուտ­ներ չի տա­լիս

eurasia.expert-ը «Սահմանադրական ճգնաժամը Հայաստանում. ինչպես խուսափել«միապետության ծուղակից»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամը մտել է հաջորդ փուլ: Ապրիլի 5-ին նշանակված է հանրաքվե, որը, ըստ Հայաստանի իշխանությունների տեսակետի, ուղղված է ՍԴ-ի խնդրի վերջնական լուծմանը: Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն քվեարկել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության համար, համաձայն որի, «դադարեցվում են մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների լիազորությունները»: 

Չնայած այն հանգամանքին, որ քննարկման հիմնական թեման տարբեր իրավական փաստարկների հակադրությունն է, հարցը, ըստ էության, քաղաքական է: 

Արդո՞ք սա սահմանադրական ճգնաժամ է, թե՞ կա ճգնաժամային Սահմանադրություն: Ներկայիս ճգնաժամն առաջին հերթին կապված է Հայաստանի իշխող շրջանակների քաղաքական տարածքի համահարթեցման գործընթացը շարունակելու և կառավարման երեք ճյուղերի միատարր կառուցվածք հաստատելու ցանկության հետ: 

Պետք է նշել, որ «թավշյա հեղափոխությունից» հետո «հին» և «նոր» իշխանությունների համակեցության ժամանակահատվածը տևել է բավականին երկար, և ներկայումս հեղափոխական տրամաբանությունը իշխող շրջանակներին հուշում է, որ պետք է վերջնական վերահսկողություն ստանալ կառավարման բոլոր երեք ճյուղերի նկատմամբ: 

Սակայն հարց է ծագում, թե ինչու է «թավշյա հեղափոխությունից» հետո նոր վերնախավը ձգձգել սահմանադրական փոփոխությունները, որն էլ ապագայում մի շարք խոչընդոտներ է առաջացրել՝ կապված խորհրդարանում Փաշինյանի թիմի ոչ կոմպետենտության, որոշ դեպքերում իշխանությունների անվճռականության, գործողությունների հստակ ծրագրի բացակայության և կազմակերպչական բազմաթիվ թերությունների հետ: 

Խնդիրն այն է, որ ի սկզբանե ընտրվել է սոցիալական բողոքի մարտավարությունը, որի դեպքում երկարաժամկետ նպատակներ չեն դրվել, և հարցերը լուծվել են ըստ առաջացման: Արդյունքում, կուտակվող խնդրահարույց հարցերը հանգեցրել են տարբեր զարգացումների խառնաշփոթության: Այսպես թե այնպես, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նշանակել է հանրաքվե, այնուամենայնիվ, առանց դրա անցկացման օրինականության վերաբերյալ որևէ դիրքորոշում արտահայտելու: Խորհրդարանական ընդդիմությունը միանշանակորեն բացասաբար է արձագանքել իշխանությունների՝ հանրաքվե անցկացնելու որոշմանը: 

Հավանական է, որ հանրաքվեի արդյունքների հիման վրա լինեն կեղծիքների մասին հայտարարություններ: Կարևոր է նշել ՍԴ խնդրի վերաբերյալ ծայրաստիճան հակառակ մոտեցումները: Իշխանությունը միանշանակորեն հավատարիմ է իր քաղաքական նպատակաուղղվածությանը, չնայած հնարավորինս փորձում է այն համապատասխանեցնել Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով սահմանված ընթացակարգերին: 

Ընդդիմությունը կենտրոնանում է նաև հարցի իրավական կողմի վրա, ըստ որի, կան մի շարք խախտումներ: Տարբեր սոցիալական շրջանակներ են մտել այս քննարկման մեջ, և, ի  վերջո, պարադոքսալ իրավիճակ է առաջացել, երբ բոլորը միաժամանակ և՛ ճիշտ են, և՛ սխալ, եթե խնդիրը առանձին դիտարկվի քաղաքական և իրավական հարթություններում: Կառավարության դիրքորոշումը ինքնին շատ հարցեր է առաջացնում, քանի որ 2015 թվականի Սահմանադրության «սուպերվարչապետական» բնույթը թողած՝ անցել է ՍԴ նախագահի լիազորությունների ժամկետի հարցին: ՍԴ-ի հետ կապված խնդիրը լուծելն ունեցել է ալիքաձև զարգացում: 

Դեռևս 2019 թվականի մայիսին Փաշինյանը մոբիլիզացրել էր իր կողմնակիցներին դատարանները շրջափակելու համար, իսկ դեկտեմբերին «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ անդամների հրաժարականի դեպքում վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու մասին օրենք ընդունեց: 

Սակայն այս գործողությունները ցանկալի արդյունք չեն տվել, հետևաբար, հանրաքվեն Հայաստանի իշխանությունների վերջին փաստարկն է: Ազգային ժողովում հանրաքվեի վերաբերյալ որոշման ընդունման ձևի հանդեպ ընդհանուր վրդովմունքի ֆոնին մոռացվել է այս գործընթացի էությունը: 

Փաստն այն է, որ ՍԴ յոթ անդամներից ազատվելու վերաբերյալ հանրաքվեն վերջինը չի լինելու այս տարի, քանի որ սպասվում են Հայաստանի Սահմանադրության նոր փոփոխություններ, որոնք ուղղված են 2015 թվականի Սահմանադրության թերությունները շտկելուն: 

Այս առումով իշխանություններին անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել ՍԴ-ի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել որոշ հոդվածների վերանայումը: Մյուս կողմից, սա Փաշինյանի համար հիանալի հնարավորություն է «կիրառական սոցիոլոգիայի» շրջանակներում ցույց տալ իր բարձր վարկանիշը, ինչպես նաև մոբիլիզացնել հանրապետության բնակչությանը: 

Այս դեպքում կարևորը ոչ թե հանրաքվեի առարկայական մասն է, որը պարզ չէ հասարակ քաղաքացիների համար, այլ Փաշինյանի անձնական վստահության չափաբաժինը: 

Հասարակական դիսկուրսում արդեն իսկ հոգնածություն է զգացվում անվերջ «հեղափոխական» գործընթացից, որը սովորական քաղաքացիներին իրական օգուտներ չի տալիս: Կառավարությունն իր հերթին առաջարկվող փոփոխություններին կողմ կամ դեմ քվեարկելու համատեքստում խորացնում է «բարեկամ-թշնամի» տարբերակումը: Ցանկացած դեպքում կարևոր է հասկանալ, թե հանրաքվեից հետո ինչ գործընթաց կսկսվի, քանի որ իրական քաղաքական հակառակորդների բացակայության և չկայացած կուսակցական համակարգի պայմաններում Փաշինյանը 2015 թվականի Սահմանադրության շրջանակներում դառնում է միակ կառավարիչը: 

Այս դեպքում սահմանադրական հետագա փոփոխությունները կծառայեն միայն որպես քաղաքական զարգացման ցուցիչ: Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» ենթադրաբար պետք է դառնար նախկին տարիների «միապետության ծուղակը» կոտրելու բանալին, բայց այդպիսի ճանապարհը կախված է քաղաքական ուժերի արդյունավետ համակարգ ստեղծելու քաղաքական վերնախավի ցանկությունից: 

Այդ համատեքստում հանրաքվեն կարող է դառնալ քաղաքական ոլորտում կարևոր վերափոխումների սկիզբ կամ «միապետության ծուղակում» հերթական անգամ հայտնվելու փաստ:

Կամո Խաչիկյան

30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդագ­նա­ցու­թյան մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն՝ ջա­զա­յին և դա­սա­կան երաժշ­տու­թյան լա­վա­գույն կա­տա­րում­նե­րի ներ­քո Գյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Ասված է, արված է.անվ­ճար դի­մակ­ներ՝ հայ ըն­տա­նի­քի կող­մից Ազա­տազրկումը չպետք է մար­դու հա­մար վե­րած­վի մա­հա­պատ­ժի. Հա­յաս­տա­նում կա­լա­նա­վոր­ման պայ­ման­նե­րը եր­բեք չեն եղել ադեկ­վատ Քննարկ­վում է կա­ռա­վա­րու­թյան և նա­խա­րա­րա­կան կո­մի­տե­նե­րի նիստերը հե­ռա­վար անց­կաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը. «Փաստ» «Գյու­ղատն­տե­սու­թյու­նը բա­րե­փո­խում­նե­րի և նոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րով զին­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ունի». «Փաստ» Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար «Հատ­վա­ծա­յին որո­շում­ներ են կա­յաց­վում, ինչն անվս­տա­հու­թյան որո­շա­կի աճի է հան­գեց­նում». «Փաստ» Կարևորը սրտացավ վերաբերմունքն է և ուշադրությունը Թե­մա­յին հա­ճախ են անդ­րա­դառ­նում այն դեպ­քում, երբ իրոք այդ­տեղ խնդիր ունեն. «Փաստ» Տեսականին թեև շատ է, բայց սպառողը գիտի որ ընկերությանը վստահել Վար­կե­րի տրա­մադր­ման նա­խա­ձեռ­նու­թյան բարձր ռիս­կայ­նու­թյու­նը. «Փաստ» «Առա­ջարկ­վող սո­ցի­ա­լա­կան փա­թեթ­ներն ամ­բող­ջա­կան չեն և չեն ընդգր­կում հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սին». «Փաստ» Հրավիրում են նաև նրանց, որոնց կարծիքը շրջանցել են. «Փաստ» «Փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում. «Փաստ» Իշ­խա­նու­թյուն­նե­րի «ցավն» ու տխուր «վար­ժու­թյուն­նե­րը». «Փաստ»
website by Sargssyan