ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Ուսա­նող­նե­րը Մա­տե­նա­դա­րա­նի մոտ տո­նել են իրենց հաղ­թա­նա­կը

ՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

Ոչ կառավարական կազմակերպությունների համաշխարհային օր, Սպիտակ արջի պաշտպանության համաշխարհային օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Անկախության օր Հայիթիից, Հունաստան՝ Սելենայի (Լուսնի) օր, Արևմտյան Սահարա՝ Անկախության օր Իսպանիայից, Իրան՝ Իսլամական դաստիարակության օր, Ռուսաստան՝ Հատուկ գործողությունների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1833 - Նիկոլայ 1-ինը հաստատել է Հայկական մարզի զինանշանը։ 

1845- ծնվել է հրապարակախոս, քննադատ, լիբերալ հասարակական գործիչ, հայ ազատագրական պայքարի գործիչ Գրիգոր Արծրունին։ 

1860 - ծնվել է նկարիչ, արվեստի տեսաբան, թարգմանիչ Վարդգես Սուրենյանցը։ 

1858 - վախճանվել է ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալ յանը։ 1905 - ծնվել է լեհ հրապարակախոս, արևելագետ (հնդկագետ, հայագետ) Բոգդան Գեմբարսկին։ 1910- ծնվել է շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոսմայստեր Հենրիկ Գասպարյանը։ 

1918 - ծնվել է նկարիչ, ոսկերիչ-արծաթագործ Ժիրայր Չուլոյանը։ 

1937- ծնվել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանը։ 

1959 - ծնվել է դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանը։ 

1980- ավարտվել է Հայաստանի ատոմակայանի շինարարությունը։ 

2004-«Զինապարտության մասին» նոր օրենքի նախագծի դեմ բողոքող ուսանողները Մատենադարանի մոտ տոնել են իրենց հաղթանակը, քանի որ նախորդ օրը կառավարությունը Ազգային ժողովից հետ է կանչել այն օրինագիծը, որով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները զրկվում են տարկետման իրավունքից: 

2007- առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի 44-ամյա բնակիչ Ջիվան Հակոբյանը: 

2008- Հայաստանի ոստիկանությունը զգուշացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքի մասնակիցներին, որ «վճռական է և օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պաշտպանելու է երկրի սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը»: 

2015-Հարավային Դակոտան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դարձել ԱՄՆ 50 նահանգներից 43-րդը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

ԱՇԽԱՐՀ

280 –ծնվել է Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը։ 

380 -հրատարակվել է Կոնստանտին 1-ին Մեծի հրովարտակը, ըստ որի, Նիկեյան աղոթքի ձևով քրիստոնեությունը ճանաչվել է Բյուզանդիայի պետական կրոն։ 

425 -հիմնադրվել է Կոնստանդնուպոլսի համալսարանը։ 

1693 -Լոնդոնում հրատարակվել է աշխարհում առաջին ամսագիրը կանանց համար (The Ladies' Mercury)։ 

1784 -վախճանվել է կոմպոզիտոր, ճանապարհորդ և օկուլիստ գրաֆ Սեն-Ժերմենը։ 

1883 -արտոնագրվել է սիգար փաթաթող սարքը։ 

1897 -ստեղծվել է արհեստական շաքարի առաջին քաղցրացուցիչը։ 

1900- ստեղծվել է գերմանական «Բավարիա Մյունխեն» ֆուտբոլային ակումբը։ 

1917- կայացել է Բուրժուադեմոկրատական 2-րդ հեղափոխությունը, ցարիզմը տապալվել է Ռուսաստանում։ 1921 –վախճանվել է տնտեսագետ, տնտեսագիտության տեսության ավստրիական դպրոցի հիմնադիր Կառլ Մենգերը: 

1932- անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Չեդվիկը հայտնագործել է նեյտրոնը։ 

- ծնվել է անգլիացի նշանավոր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը։ 

1933 -հոլանդացի (նիդերլանդացի) ֆանատ-կոմունիստ Մարինուս վան Դեր Լյուբբեն այրել է Բեռլինի Ռայխստագի շենքը։ 

1964 -ջուրն է իջեցվել «Օգյուստ պիկար» մեզոսկաֆը, որը աշխարհում առաջին տուրիստական ստորջրյա սարքն է և որն իրականացրել է ավելի քան 1100 ջրասուզում Ժնևյան լճում։ 

1980 - ծնվել է հոլանդացի (նիդերլանդացի) դիջեյ, ռեմիքսեր և երաժշտական պրոդյուսեր Դոն Դիաբլոն։ 

1988 - վախճանվել է խորհրդային բալետմայստեր Վախթանգ Վրոնսկին։ 

1994 - տեղի է ունեցել 17-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լիլլեհամմեր, Նորվեգիա)։ 

2004 -Տոկիոյի մարզային դատարանը մահվան դատավճիռ է կայացրել «Աում Սենրիկյո» աղանդի ղեկավար Սյոկո Ասախարիի նկատմամբ։ 

2010 -Չիլիում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 800 մարդ։ 

2015- սպանվել է ռուսաստանցի քաղաքական և պետական գործիչ Բորիս Նեմցովը։

Կամո Խաչիկյան

 

30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդագ­նա­ցու­թյան մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն՝ ջա­զա­յին և դա­սա­կան երաժշ­տու­թյան լա­վա­գույն կա­տա­րում­նե­րի ներ­քո Գյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Ասված է, արված է.անվ­ճար դի­մակ­ներ՝ հայ ըն­տա­նի­քի կող­մից Ազա­տազրկումը չպետք է մար­դու հա­մար վե­րած­վի մա­հա­պատ­ժի. Հա­յաս­տա­նում կա­լա­նա­վոր­ման պայ­ման­նե­րը եր­բեք չեն եղել ադեկ­վատ Քննարկ­վում է կա­ռա­վա­րու­թյան և նա­խա­րա­րա­կան կո­մի­տե­նե­րի նիստերը հե­ռա­վար անց­կաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը. «Փաստ» «Գյու­ղատն­տե­սու­թյու­նը բա­րե­փո­խում­նե­րի և նոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րով զին­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ունի». «Փաստ» Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար «Հատ­վա­ծա­յին որո­շում­ներ են կա­յաց­վում, ինչն անվս­տա­հու­թյան որո­շա­կի աճի է հան­գեց­նում». «Փաստ» Կարևորը սրտացավ վերաբերմունքն է և ուշադրությունը Թե­մա­յին հա­ճախ են անդ­րա­դառ­նում այն դեպ­քում, երբ իրոք այդ­տեղ խնդիր ունեն. «Փաստ» Տեսականին թեև շատ է, բայց սպառողը գիտի որ ընկերությանը վստահել Վար­կե­րի տրա­մադր­ման նա­խա­ձեռ­նու­թյան բարձր ռիս­կայ­նու­թյու­նը. «Փաստ» «Առա­ջարկ­վող սո­ցի­ա­լա­կան փա­թեթ­ներն ամ­բող­ջա­կան չեն և չեն ընդգր­կում հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սին». «Փաստ» Հրավիրում են նաև նրանց, որոնց կարծիքը շրջանցել են. «Փաստ» «Փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում. «Փաստ» Իշ­խա­նու­թյուն­նե­րի «ցավն» ու տխուր «վար­ժու­թյուն­նե­րը». «Փաստ»
website by Sargssyan