Թե ինչպես փայտահատները վրեժ լուծեցին սղոցներից

Ժամանակակից սղոցի նախատիպը ստեղծվել է մարդու կողմից ավելի քան 4 հազար տարի առաջ: Այն ժամանակ դրանք քարեր էին, որոնք մի կողմից ունեցել են ատամնավոր եզր: Նման սղոցներն օգտագործվել են փայտի, ոսկորի և փափուկ քարերի մշակման համար: Նման քարե սղոցների ատամները սրել են այլ քարերի քսելով կամ վերցրել են սղոցելուն հարմար պատրաստի քարի կտորներ: 

Համանման գործիքներ են օգտագործել նաև հին քանդակագործները աստվածների արձաններ ստեղծելու համար: Առաջինը հին հռոմեացիները և եգիպտացիներն են սկսել պատրաստել պղնձե սղոցներ: Նրանք անգամ այդպիսի գործիքով քար են կտրել՝ սղոցվող հատվածին սղոցելու ժամանակ քերող նյութեր ավելացնելով:

 Երկաթից պատրաստված սղոցներն առաջին անգամ հայտնվել են սկանդինավյան ժողովուրդների մոտ: Նրանք իրենց երկաթե գործիքները ձուլել են քարե կաղապարների մեջ: Այնուամենայնիվ, այդ սղոցների որակը եղել է անբավարար, և նրանք չէին կարող դիմակայել կացինների հետ մրցակցությանը: 

Եվ միայն դարեր անց հին հույներն են կռահել սղոցներ պատրաստել կոփման միջոցով, ինչը թույլ է տալիս հասնել մետաղի մեծ ամրության, և որպես արդյունք ստացվել են աշխատանքի որակյալ գործիքներ: 

Ձեռքի այդպիսի սղոցները, շնորհիվ իրենց խոշոր ատամների, ավելի հեշտ են սրվել և հետևաբար լավ սղոցել ցանկացած նյութ: Գերմանիայում 1322 թվականին առաջին անգամ հայտնվել են մեխանիկական սղոցներ: Դրանք տեղադրվել են սղոցարանում և աշխատել են ջրի էներգիայի հաշվին: Այդ գյուտը նպաստել է գերմանացիների մոտ փայտանյութի արտադրության զարգացմանը: 

Հետագայում նմանատիպ սղոցարաններ են հայտնվել Շոտլանդիայում, Անգլիայում և այլ երկրներում: Բայց եղել է նաև «մեդալի» հակառակ կողմը: Փայտահատները, չկարողացանալով մրցակցել մեխանիզացված սղոցների հետ, կորցնելով իրենց աշխատանքը, սկսել են վրեժ լուծել մեղավորներից՝ ոչնչացնելով իրենց գործիքների մեխանիկական մրցակիցներին: 

Վերը նշված պատճառներով էլ հենց ԱՄՆ-ում վերացվել է գոլորշու ուժով աշխատող առաջին սղոցը, որը եղել է ապագա բենզինային սղոցի նախատիպը: Սղոցների պատմության մեջ հաջորդ խոշոր քայլը եղել է ժապավենային սղոցների ստեղծումը: Դրանք փակ օղակի տեսքով պողպատե ատամնանիվներ ունեցող ժապավեններ են: Առաջին անգամ 1808 թվականին է նման սղոց արտոնագրվել Անգլիայում: 

Հետաքրքիր է, որ 26 տարի անց նման արտոնագիր է տրվել Ֆրանսիայում Էթյեն անունով մի մարդու, իսկ ևս 2 տարի անց՝ Բեյքերին՝ ԱՄՆ-ում: Բայց այդ տեսակի սղոցները տարածում են ստացել միայն 19-րդ դարի վերջին: Այս ձգձգումը պայմանավորված էր նրանով, որ արտադրողները չեն կարողացել հասնել ժապավենի ծայրերի ճշգրիտ միացմանը: Այդ ժամանակների նմանատիպ լավագույն սղոցները պատրաստվել են Ֆրանսիայում և մինչ օրս էլ պահպանել իրենց առաջատարի դիրքը: 20-րդ դարի առաջին կեսերին ստեղծվել է շղթայով սղոցը: 

Սակայն պետք է նշել, որ դեռևս հարյուր տարի առաջ գերմանացի բժիշկ Բեռնարդ Հայնեն ոսկորը սղոցելու համար օգտագործել էր շղթա: Սակայն նրա գյուտը տարածում չի ստացել: Սղոցների պատմության մեջ առաջընթաց է ապահովել Անդրեաս Ստիհլի արտոնագրած գյուտը` շղթայով էլեկտրական սղոցը (1926 թվական) և «Shtihl» ապրանքանիշի բենզինային սղոցը (1929): Ասենք, որ ներկայումս էլ «Shtihl» անվանումը ասոցացվում է գործիքի որակի և հուսալիության հետ: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 20րդ դարի կեսերին, շղթայով սղոցի արդյունավետությունը զգալիորեն բարձրացվել է շնորհիվ շղթայի կատարելագործման: Դա արել է փայտահատ Ջոզեֆ Բալֆորդ Քոքսը: 

Մի անգամ հանգստանալու ժամանակ նա սկսել է դիտել կեղևակեր-բզեզի թրթուրի շարժը, որն արտառոց հեշտությամբ իր ճանապարհն էր ստեղծում՝ կրծելով ծառի ամուր փայտանյութը: Ընդ որում, նրա շարժման արագությունն ու ուղղությունը կախված չէր ծառի մանրաթելերի ուղղությունից: 

Քոքսը ավելի մոտիկից ուսումնասիրելով այդ միջատի ծնոտը՝ կրկնել է այդ ձևը սղոցի ատամների վրա: Արդյունքը երկար չի սպասեցրել: Սղոցը այնքան լավն է եղել, որ նրա գործիքները սկսել են ակտիվորեն գնել: Այնուհետև Քոքսը և նրա կինը ստեղծել են «Oregon» ընկերությունը, որը մասնագիտացած է սղոցային շղթաների արտադրության մեջ:

 

30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդագ­նա­ցու­թյան մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն՝ ջա­զա­յին և դա­սա­կան երաժշ­տու­թյան լա­վա­գույն կա­տա­րում­նե­րի ներ­քո Գյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Ասված է, արված է.անվ­ճար դի­մակ­ներ՝ հայ ըն­տա­նի­քի կող­մից Ազա­տազրկումը չպետք է մար­դու հա­մար վե­րած­վի մա­հա­պատ­ժի. Հա­յաս­տա­նում կա­լա­նա­վոր­ման պայ­ման­նե­րը եր­բեք չեն եղել ադեկ­վատ Քննարկ­վում է կա­ռա­վա­րու­թյան և նա­խա­րա­րա­կան կո­մի­տե­նե­րի նիստերը հե­ռա­վար անց­կաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը. «Փաստ» «Գյու­ղատն­տե­սու­թյու­նը բա­րե­փո­խում­նե­րի և նոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րով զին­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ունի». «Փաստ» Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար «Հատ­վա­ծա­յին որո­շում­ներ են կա­յաց­վում, ինչն անվս­տա­հու­թյան որո­շա­կի աճի է հան­գեց­նում». «Փաստ» Կարևորը սրտացավ վերաբերմունքն է և ուշադրությունը Թե­մա­յին հա­ճախ են անդ­րա­դառ­նում այն դեպ­քում, երբ իրոք այդ­տեղ խնդիր ունեն. «Փաստ» Տեսականին թեև շատ է, բայց սպառողը գիտի որ ընկերությանը վստահել Վար­կե­րի տրա­մադր­ման նա­խա­ձեռ­նու­թյան բարձր ռիս­կայ­նու­թյու­նը. «Փաստ» «Առա­ջարկ­վող սո­ցի­ա­լա­կան փա­թեթ­ներն ամ­բող­ջա­կան չեն և չեն ընդգր­կում հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սին». «Փաստ» Հրավիրում են նաև նրանց, որոնց կարծիքը շրջանցել են. «Փաստ» «Փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում. «Փաստ» Իշ­խա­նու­թյուն­նե­րի «ցավն» ու տխուր «վար­ժու­թյուն­նե­րը». «Փաստ»
website by Sargssyan