Այդ ամենը արվել է առանց մեր կարծիքը հաշվի առնելու. «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» աշխատակից

«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» եւ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի միացումը վտանգելու է ամբողջ այն համակարգը, որն այսօր մեզ հնարավորություն է տվել երկրում ունենալ վերահսկելի համաճարակ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը։

«Այդ ամենը արվել է առանց մեր կարծիքը հաշվի առնելու, առանց որեւէ լուրջ հիմնավորման։ Այդ կառավարման մոդելու փոփոխման դեպքում ունենալու ենք լուրջ վտանգներ։ Այսքան ժամանակ խնդրել ենք մասնագիտական քննարկումների գալ։ Մեզ որեւէ մեկն այդ քննարկումներին չի հրավիրել։ Համաձայն չենք նաեւ տնօրենի աշխատանքից ազատման որոշման հետ։ Մարդը, եթե անաշխատունակ է, գործատուն իրավունք չունի նրան աշխատանքից ազատելու։ Մեր աշխատակազմի խնդիրն է գալ մասնագիտական քննարկման։ Ցանկանում ենք անմիջականորեն վարչապետին ներկայացնել խնդիրը, քանի որ մտավախություն ունենք՝ խնդիրը ճիշտ չի ներկայացվում նրան։ Ժամանակին դիմել ենք վարչապետին Առողջապահության նախարարին, ունեցել ենք բաց նամակ, որի տակ ստորագրել են 70-ից ավելի աշխատակիցներ»։

Նշենք, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման վերաբերյալ մասնագիտական քննարկում իրականացնել։

Թորոսյանի որոշմամբ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը պետք է միավորվեն։ Կենտրոնի աշխատակազմը նախարարի որոշումների հետ համաձայն չէ, ինչի առնչությամբ հայտնել է իր դժգոհությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

Նշենք, որ Ոստիկանությունը բերման էր ենթարկել կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանին։ Նա ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրեն բերման էին ենթարկել ինքնիրավչություն կատարելու կասկածանքով։

«Music 20». փառատոն, որ կոտրեց լռությունը Ատրճանակով զինված հարձակում Երևանում Արթուր Մեսչյանը հեռանում է պաշտոնից Ինչպես կսկսվի ուսումնական տարին. նախարարությունը երեք տարբերակ ունի Մինչ օգոստոսի 13-ն իրականացվելիք չվերթների մասին Շաքե Իսայան . «Բացի ակամա ինքնախոստովանությունը, պետք է նաև հայելու մեջ շիտակ նայել». Գագիկ Ծառուկյանը՝ արվեստագետների կողքին է Որպես տարիների փորձ ունեցող պաշտոնյա, կգերադասեմ այս պահին չարտահայտվել. Արմեն Աշոտյան «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագրի շրջանակներում Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ Հայկական իրականության մեջ հաճախ հանդիպող, բայց վաղուց արդեն էժան դարձած երևույթ.Իվետա Տոնոյան Ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն. Մարտիրոսյան 108 տարի առաջ` օգոստոսի 4-ին, առաջին անգամ բեմադրվեց հայկական առաջին օպերան Լուկաշենկոն առաջարկել է առաջիկա հինգ տարում Բելառուսում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնել Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Հրապարակվել է Ջորջ Ֆլոյդի ձերբակալման ամբողջական տեսանյութը Էդմոն Մարուքյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին Տեսանյութ. Արյունահեղությունա լինելու. ադրբեջանական համազգեստով տղերքը գրավել են պոստերը ՊՍԺ-ն ցանկանում է գնել Ռոնալդուի տրանսֆերը Հայաստանում կորոնավիրուսից 6 պացիենտ է մահացել Ողբերգական դեպք Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա տղա է մահացել
website by Sargssyan