Քաղաքացիական գիտակցության սերմանումը պետք է լինի մեր կրթական համակարգի առանցքում. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է
Բանակում տեղի ունեցող դժբախտ դեպքերի, ինչպես նաև երբեմն տեղ գտնող որոշ բարքերի կապակցությամբ հնչում են տարբեր գնահատականներ՝ սկսյալ ԶՈՒ-երում կադրային ջարդ իրականացնելու մասին ծայրահեղական ու վտանգավոր տեսակետից մինչև դպրոցին ու ընդհանրապես հասարակությանը ուղղված մեղադրանքներ: Իրականում որքանո՞վ է կրթական համակարգը պատասխանատու առկա վիճակի համար:
«Բանակը մեր հասարակության և ընդհանրապես երկրի կարևոր բաղկացուցիչ մասն է, այն չպետք է առանձնացնել: Անհրաժեշտ է, որպեսզի ուսումնական հաստատությունները, ընդհանրապես կրթական համակարգը կրթի քաղաքացի:
Նա այսօր զինվոր է, վաղը կարող է լինել ուսուցիչ, մյուս օրը քաղաքացի, որն ակտիվ մասնակցում է ընտրություններին և այլն: Այսինքն՝ քաղաքացիական գիտակցության սերմանումը, այդ թվում նաև այն, որ պետք է բարեխիղճ ծառայել երկրին, պետք է լինի մեր կրթական համակարգի առանցքում, որովհետև կրթությունը միայն գիտությունը չէ: Դա նաև դաստիարակությունն է և այն հմտություններն ու կարողությունները, որոնք մարդը ձեռք է բերում դպրոցում և բուհում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում