Կիրակի օրվա երթը կկայանա՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կիրակի օրը կկայանա երթ՝ «նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին»։ Երևույթն ինքնին արտառոց չէ, քանզի նման երթ կամ հանրահավաք կազմակերպվել է ամեն տարի: 

Սակայն այս տարի երթի հետ կապված մտահոգություններ են հայտնել թե՛ առողջապահության ոլորտի մասնագետները, թե՛ որոշ քաղաքական ուժեր, թե՛ հասարակական տարբեր կազմակերպություններ: Ավելին, մեզ հասնող տեղեկություններով, լուրջ անհանգստություններ կան նաև հասարակության մեջ: Բանն այն է, որ մի կողմից՝ սեզոնային գրիպի ակտիվացմամբ, մյուս կողմից՝ կորոնավիրուսի վտանգներով պայմանավորված՝ նման մարդաշատ հավաքի նպատակահարմարությունը կասկածի տակ է դրվում: 

Արդյո՞ք առողջապահության նախարարությունը այս հարցով իր դիրքորոշումն արտահայտել է, և արդյո՞ք նախարարությունում նման վտանգներ չեն տեսնում: ԱՆ լրատվական ծառայությունից «Փաստի» հարցմանն ի պատասխան նշեցին. 

«Մեր խորհուրդները տրվում են իրավիճակին համապատասխան։ Բարեբախտաբար, այս պահի դրությամբ մեր երկրում չկա կորոնավիրուս։ Ելնելով մեր երկրի համաճարակաբանական իրավիճակից՝ այս պահին արդիական են այն խորհուրդները, որոնք հրապարակում ենք մեր ամենօրյա հաղորդագրություններում։ Բնականաբար, ցանկացած մարտահրավերի դեպքում փոխվում են խորհուրդները, ուղղությունները և գործողությունները»։

Անհանգստություն արտահայտողները խոսում են նաև այն մասին, որ կորոնավիրուսի գաղտնի շրջանում ախտանշանները նկատելի չեն: Իսկ եթե հավաքի ժամանակ, Աստված մի արասցե, վարակված մարդ լինի, ու ինքն էլ չիմանա այդ մասին, սա պոտենցիալ վտանգ չէ՞, հարցնում ենք:

«Եթե-ներով չենք առաջնորդվում»,- ասացին նախարարությունից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կորոնավիրուս է հայտնաբերվել քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի աշխատակցի մոտ Իտալիան պետք է պահպանի մեկուսացման խիստ ռեժիմը. Վարչապետ Սիսիանի մոլագար ոստիկանապետը 70-ամյա հորս ու վիրահատված եղբորս է ծեծել, դիմել եմ վեհափառին եւ վարչապետին. Հայր Ներսես ECDC. Եվրոպայում կորոնավիրուսը դեռ չի հասել իր գագաթնակետին Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի, 2 վարակակիրները բուժվել են. փոխմարզպետ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքով օգնելու. Պոլսո Հայոց պատրիարքարան Բուժաշխատողները մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում․ գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում․ նախարար Ստամբուլում փակվեց աշխատանքիս վայրը, գալիս եմ Հայաստան. Թուրքիայում աշխատող հայերը վերադառնում են Դոլարի փոխարժեքը մի քանի օր շարունակ նվազում է. Եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր Ստեփանակերտում և շրջաններում վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ախտահանիչ աշխատանքներն ակտիվացվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Վերահսկման համակարգը ստիպում է անձին ինքնալուսանկարվել. չի կարող հեռախոսը թողնել տանը, դուրս գալ. պարետի խորհրդական Օնլայն թեստավորման հավելվածն ունեցել է 40 հազար բեռնում. 1500 անձ հայտնվել է կարմիր գոտում. Պարետի խորհրդական Ինչպե՞ս են վերահսկում ինքնամեկուսացածներին, եթե անձը չունի սմարթֆոն. Ավինյանի խորհրդականի պարզաբանումը Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի
website by Sargssyan