Շրթներկը կպատմի, թե ինչ բնավրություն ունի կինը․ նոր հետաքրքիր և ճշգրիտ թեստ
LifestyleՀենց օգտագործված շրթներկի ձևը կարող է պատմել կնոջ բնավորության մասին։
1․Կլոր՝ առանց սուր ծայրերի
Աղջիկն ինքնավստահ է։ Չի հանդուրժում քննադատություններ։ Նա միշտ շրջապատված է երկրպագուներով, քանի որ տպավորիչ տեսք ունի։ Նրա հետ վիճելն անօգուտ է, նա վստահ է, որ իրավացի է։ Սեփական շահերն իր համար առաջին տեղում են։
2․Սուր մատիտ
Ուղիղ և բաց մարդ։ Նա սովոր չէ ստել, միշտ ասում է այն, ինչ մտածում է։ Նման կանանց վստահում են գաղտնիքներ՝ համոզված լինելով, որ դրանք ոչ ոք էլ չի իմանա։
3․ Ասիմետրիա
Կնոջ բնավորությունն այս դեպքում շատ հեշտ է հասկանալ․ նա սիրում է ապրել նախագծված պլաններով։ Հետևում է ռեժիմին, չի հանդուրժում քաոս և խաթնաշփոթ։ Նրա տանը միշտ անթերի մաքրություն է, նույնն էլ՝ անձնական կյանքում։ Երբեք չի խոսում սեփական խնդիրների մասին։
4․ Ասեղի նման ծայր
5․Փոսիկով կտրվածք
Նրանք փոթորիկ են բերում իրենց հետ։ Չեն կարողանում հանգիստ ապրել։ Սիրում են վիճել, հակառակվել, և առանց շուրջը նայելու՝ քայլել դեպի նպատակը։ Եթե նա ինչ-որ բան է որոշել, մի փորձեք կանգնեցնել նրան․ դա ուղղակի անօգուտ է։
6․ Հավասարաչափ օգտագործված է երկու կողմից
Ինտելիգենտ աղջիկներ են, երբեք բաց չեն թողնի խելքով փայլելու առիթը։ Սիրում են կարդալ, կարիերայում հաջողությունների են հասնում։ Հեշտ են լեզու գտնում մարդկանց հետ։
7․ Հարթ
Այս դեպքում դժվար է բացահայտել կնոջ բնավրությունը։ Հաճախ նրանք դերասանուհիներ են, կարողանում են փոխվել՝ հանգամանքներին համապատասխան։ Իսկ իրենց իրական անհատականությունը թաքցնում են օտար աչքերից։ Կարող են մի վարկյանում զայրույթը փոխարինել ուրախությամբ։
8․ Ձևը չի փոխվել գնելու պահից ի վեր
Այսպիսի աղջիկները ժպտերես են, սիրում են ռոմանտիկա և հաճախ են երազում։ Ունեն անթերի հումորի զգացում և կարող են դառնալ ընկերական շրջապատի ուրախությունը։